Հայերեն   English   Русский  
ԻՐԱՎՈՒՆՔ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ զորակոչիկների իրավունքների վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ են բաժանվել զորակոչիկներին ու նրանց ազգականներին։
Քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում օգոստոսի 10-ին ստացվել է քաղաքացիներ Ա.Վարաժյանի և Ա.Վարդապետյանի հաղորդումների հիման վրա ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և 185 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը։ Այս մասին հայտնում էՀՀ Քննչական կոմիտեն:
Վերջին ժամանակաշրջանի քրեական գործերի առնչությամբ ստեղծված իրավիճակի ուսումնասիրությունը վկայում է, որ նկատվում են մի շարք գործերին ներգրավված անձանց իրավունքների ոտնահարման վտանգավոր միտումներ, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բացակայության պայմաններում նրանց մեղավորության՝
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վերջին ամիսներին աննախադեպ թվով բողոքներ է ստանում։
ՀՀ գլխավոր դատախազությունը չի բողոքարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի հուլիսի 28-ի` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի խափանման միջոցը փոխվել է, եւ նա նիստերի դահլիճից ազատ է արձակվել:
Արդարադատության նախարարությունը հարկ է համարում անդրադառնալ վերջին շրջանում հանրության մեջ տարածում ստացած ատելության դրսևորումներին և վիրավորանքի ու զրպարտության սահմանագիծը հատող քննադատություններին՝ ուղղված որոշ քրեական գործերով որպես պաշտպան ներգրավված փաստաբանների դեմ:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Վաչե Մարգարյանը հրապարակեց ամբաստանյալ նախկին դատավոր, 1000 դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող Իշխան Բարսեղյանի և կաշառքի միջնորդություն կատարելու մեջ մեղադրվող փաստաբան Էլզա Զաքարյանի դատավճիռը:
Շարունակելով քրեական դատավարությանը նվիրված հոդվածաշարը, այս համարում կխոսենք խափանման միջոցների մասին։
Նախորդ համարում խոսեցինք քրեական դատավարության երկու հակադիր կողմերում՝ մեղադրանքի և պաշտպանության կողմերում ներգրավված մասնակիցների՝ դատախազի, քննիչի, հետաքննության մարմինների, տուժողի, քաղաքացիական պատասխանողի, կասկածյալի, մեղադրյալի, արդարացվածի, պաշտպանի, քաղաքացիական պատասխանողի մասին։ Այս համարում կխոսենք քրեական դատավարության մասնակից այլ անձանց մասին։
Շարունակելով քրեական դատավարության թեման` այս համարում կխոսենք քրեական դատավարությանը ներգրավված երկու հակադիր կողմերի՝ մեղադրող և պաշտպանող կողմերի մասին։
Հոգեբուժարաններում ծառայությունների վճարովի մատուցման՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձանագրած դեպքերի հիման վրա Քննչական կոմիտեում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 313-րդ հոդվածի 1-ին մասով և 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված` պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, նրան կաշառք տալու, կաշառքի միջնորդության և շորթման դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը:
Երևան քաղաքի դատախազության կողմից ներկայացված՝ պետական շահերի պաշտպանության հայցի բավարարման արդյունքում հնարավորություն է ստեղծվել վերականգնել կազմակերպության կողմից դեռևս 1996թ. պետությանը պատճառված ավելի քան 20 մլն դրամի վնասի վերականգնումը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 6 անձի, հայտում են Քննչական կոմիտեից։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: