Հայերեն   English   Русский  
ՄՇԱԿՈՒՅԹ
Հունիսի 23-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացվի «Ամեն» էպիկական դրաման: Այն hայ ժողովրդի ծագման ու հավատքի, մշակութային արժեքների մասին է: Հիմնական նպատակն է ցույց տալ, որ, չնայած կորուստներին ու փորձություններին, մարդիկ շարունակում են սիրել, ստեղծագործել և վայելել կյանքը:
Երևանում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ՊՆ ռազմական նվագախումբը:
Երեկ՝ հունիսի 20-ին Քրիս Քորնելի YouTube-ի պաշտոնական էջում հասանելի է դարձել նրա «The Promise» երգի տեսահոլովակը:
Ամերիկաբնակ երաժիշտ Ստեփան Խալաթյանը համոզված է` հայ հանդիսատեսն, իրոք, ամենախստապահանջն է:
Հունիսի 29-ից հուլիսի 9-ը Հայաստանի մայրաքաղաքում կանցկացվի Երևանյան միջազգային կիթառի 3-րդ փառատոնը, որին կմասնակցեն ճանաչված երաժիշտներ տարբեր երկրներից: Երրորդ տարին անցկացվող երաժշտական տոնը հայ կիթառահարներին ժամանակակից դասական կիթառի միջազգային դպրոցին ծանոթանալու, կիթառի սիրահարներին յուրօրինակ երաժշտություն ունկնդրելու և վարպետության դասերի մասնակցելու հնարավորություն կընձեռի:
Հունիսի 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ԽՍՀՄ և Վրաստանի ժողովրդական արտիստ Գիա Կանչելիին նվիրված փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ կամերային երաժշտության երեկո, որի ժամանակ մենահամերգով հանդես եկան բայանահար Ալեքսանդր Սևաստյանը և կլարնետահար Յուլիան Միլկիսը։ Ծրագրում հնչեցին Գիա Կանչելիի հայտնի մեղեդիները՝ գրված թատրոնի և կինոյի համար:
Երևանում տեղի է ունենում փառատոն նվիրված ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գիա Կանչելիին:
Այսօր երեկոյան Երևան է ժամանել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն կոմպոզիտոր Գիա Կանչելին։
74 տարեկանում, կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դաշնակահար, մանկավարժ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Իգոր Մարտինի Յավրյանը։
Երբ որևէ զուգերգ եմ լսում, անմիջապես միտքս են գալիս համահեղինակների գրքերը: Հաճախ էլ պատահում է, որ այդպիսի մի գիրք ձեռքս ընկնելիս ականջիս կարծես հնչում է զուգերգի մեղեդի:
Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի խաղացանկը վայելելու հնարավորություն են ունեցել նաև Արցախի մանուկները։
«Ոսկե ծիրանի» արտամրցութային ծրագրերի շրջանակներում այս տարի կներկայացվեն Կաննի, Բեռլինի և Վենետիկի միջազգային կինոփառատոների մրցանակակիր ֆիլմերը:
Հունիսի 16-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա Արմեն Մովսիսյանի մենահամերգը՝ «Կարոտ իմ երգ» խորագրով: Նվագակցողներ՝ Ռուբեն Չախմախչյան (կիթառ), Նելլի Մանուկյան (ֆլեյտա):
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture) նախաձեռնությամբ Երևանում հուլիսի 4-12-ը կանցկացվի «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնը:
«Թուղթ – Ձեռք և Ոգի պատումներ արվեստում » վերնագրով ցուցադրությունը Հայաստանի ազգային պատկերասրահ էր բերել շվեյցարացի արվեստագետ Թերեզե Վեբերը։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: