Հայերեն   English   Русский  
ՄՇԱԿՈՒՅԹ
«Գրական տապան 2016» փառատոնն ավարտեց իր նավարկությունը: Սեպտեմբերի 27-ին Սպուտնիկ Արմենիա մամուլի կենտրոնում տեղի ունեցավ փառատոնի ամփոփիչ ասուլիսը, որի ընթացքում միջոցառման կազմակերպիչները ներկայացրին կատարած աշխատանքը, իսկ օտարերկրյա մասնակիցները խոսեցին տպավորությունների մասին:
Կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանն ԱՄՆ-ում ճանաչված երաժիշտների հետ հանդես է եկել «Ջազն ընդդեմ Ցեղասպանության» խորագիրը կրող համերգով: Սեպտեմբերի սկզբին Լոս Անջելեսում կայացած երեկոյի ընթացքում Քյոսայանի հետ մեկ բեմում ելույթ են ունեցել երգչուհի Ալլա Սահակյանը, սաքսոֆոնահար Լուիս Վան Թեյլորը, թմբկահար Մարվին Սմիթի Սմիթը, կոնտրաբասահար Հենրի Ֆրանկլինը, ինչպես նաև ֆլեյտահար Սիմոն Մակինաջյանը:
Ստեփանակերտի հիմնադրման 93-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ստեփանակերտի գործընկերոջ հետ միասին ներկա է գտնվել Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողների կողմից պատրաստված և ԼՂՀ մայրաքաղաքին նվիրաբերված տուֆակերտ 7 հարթաքանդակների ներկայացման հանդիսավոր արարողությանը: Հարկ է նշել, որ սույն ծրագիրը կյանքի է կոչվել Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
«Գրական տապան 2016» փառատոնի շրջանակում սեպտեմբերի 23-ին Երևանում անցկացվեց «Ռուսսկիյ Գուլիվեր» հրատարակչության նախաձեռնությամբ լույս ընծայվող «Գվիդեոն» ամսագրի նոր համարի շնորհանդեսը: Հատկանշական է, որ Ռուսաստանի ժամանակակից գրականության կենտրոնի հրատարակած նոր համարը ներառում է հայ գրողների ստեղծագործություններ, որոնք թարգմանվել են ռուսերեն:
Մշակույթը բացառիկ արժեք է, պատմամշակութային հուշարձանները՝ այդ արժեքի մարմնավորումը, և եթե մենք պաշտպանում ենք մեր հուշարձանները, նշանակում է կրում ենք նաև այդ մշակույթը: Հակառակ դեպքում մենք պարզապես անարժան ժառանգորդներ ենք:
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է ՀՀ անկախության 25-ամյակը:
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր «Մոսկվա» կինոթատրոնում ներկա են գտնվել ՀՀ անկախության 25-ամյակին ընդառաջ ներկայացվող՝ կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմի պրեմիերային:
«Գրական տապան 2016» փառատոնի շրջանակներում այսօր Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ հայ և լեհական պոեզիայի անթոլոգիաների շնորհանդես:
ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը սեպտեմբերի 16-ին ստորագրել են հուշագիր «Մեղրիի Սուրբ Սարգիս եկեղեցու պահպանության ու վերականգնման համար ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից դրամաշնորհի տրամադրման մասին» :
Սեպտեմբերի 19-ին, ժ. 13:00-ին ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Գլխավոր պողոտայի՝ «Վերնիսաժ»-ի տարածքում (Հանրապետության փողոցին հարող նորակառույց շատրվանի հատվածում) կմեկնարկի ավանդական դարձած §Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը:
Գրականության ոլորտի ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից Հայաստանում սեպտեմբերի 18-28-ը կմասնակցեն «Գրական տապան 2016» փառատոնին:
«Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում Հայաստան է ժամանել հեղինակավոր «Հորտուս մուզիկուս» երաժշտախումբը:
«Ես հայ եմ իմ ընտրությամբ» կարգախոսով առաջնորդվող կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Դանիել Դեքերյանը Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ հանդես կգա համերգով: Մեր երկրի ու հայ ժողովրդի նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք ունեցող երգչի և նվագախմբի համերգը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Հայ թատերասերներն այսուհետև հնարավորություն կունենան սիրված դերասան, բեմադրիչ Նարեկ Դուրյանի ներկայացումները դիտել նոր բեմում: Բաղրամյան 3, Հայաստանի գրողների միության շենք. Դուրյանի հիմնադրած նոր թատրոնի հասցեն է:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր մեկնարկում է Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: