Հայերեն   English   Русский  
ՄՇԱԿՈՒՅԹ
Բաղրամյան 8 հասցեում մի գողտրիկ առանձնատուն կա: Դա, թերևս, այս գերակտիվ փողոցի միակ միհարկանի կառույցն է, որն իր համեստ նրբագեղությամբ առանձնանում է տարածքում:
Հանրայինի եթերից բարի լույս կմաղթեն Էրիկ Անթառանյանը, Թինա Խաչատրյանը, Արման Մարգարյանը և Հերմինե Ստեփանյանը
Արդեն 3-րդ անգամ Հայաստանում կանցկացվի «Սոսե» միջազգային կինոփառատոնը:
ՀՀ ժողովրդական արտիստ Օհան Դուրյանն աշխարհի հանրահայտ դիրիժորներից է. ղեկավարել է տարբեր երկրների 100-ից ավելի լավագույն սիմֆոնիկ նվագախմբեր: Նրա դիրիժորական անհատականությանը բնորոշ են վառ խառնվածքը, կատարման հուզականությունը, ստեղծագործական մտքի և մեկնաբանման ինքնատիպությունը: Դուրյանին համարում են Արևելյան Եվրոպայի Արթուրո Տոսկանինի (իտալացի աշխարհահռչակ դիրիժոր է):
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի նախաձեռնությամբ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր և հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի 155-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանում բացվել է ցուցահանդես:
Կարծախ գյուղում հիմնադրվեց աշուղ Ջիվանու տուն-թանգարանըԱռավոտյան քաղցր հովիկ,Գնա դեպ երկիրն Ջավախ,Ունիմ մեկ ծերունի մայրիկ,Գնա տես ի գյուղն Կարծախ….
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հանդիսավորությամբ բացվեց Երեւանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը, որը հիմնանորոգվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արեւելյան շրջանի տեղական մարմնի հովանավորությամբ: Հանրապետության նախագահըՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչների ուղեկցությամբ, շրջայց կատարեց նորաբաց դպրոցում, ծանոթացավ ուսումնառության պայմաններին, զրուցեց դպրոցի ...
Երբ զբոսաշրջիկներն ու հյուրերը Հանրապետության հրապարակից քայլում են դեպի Աբովյան փողոց, աջ թևի վրա հիացմունքով դիտում են սև և կարմիր տուֆերի համադրությամբ և յուրօրինակ ճարտարապետական ոճով կառուցված պատմական այս շենքը, որտեղ տեղակայված է Առնո Բաբաջանյանի անվան Հայաստանի պետական ֆիլհարմոնիան:
«Ֆորպոստարտ» ընկերությունը քանիցս հայտարարել էր, որ ս/թ ապրիլի 26-ին Երևանում Էրոս Ռամազոտտիի չեղարկված համերգի տոմսերի վերադարձը համերգի կազմակերպիչ «Глобальные коммуникации» ընկերությունը նախատեսում է ս/թ սեպետմեբրի 15-ին՝ իատալական Radiorama S.R.L. ընկերության հետ դատական վարույթից հետո («Глобальные коммуникации» ընկերության 24.05.2016 թ. թիվ 371 նամակ): Սակայն, նշված դատական նիստը, որը պիտի կայանար ս/թ սեպտեմբերի 2-ին, հետաձգվել է մինչև ս/թ հոկտեմբերի 31-ը:
Սեպտեմբերի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, հայ երաժշտասեր հանրությունը հնարավորություն կստանա ներկա գտնվելու բացառիկ երաժշտական ճամփորդությանը` մեր օրերի ամենախարիզմատիկ երաժիշտներից մեկի` Անդրես Մուստոնենի և «Հորտուս Մուզիկուս» խմբի երաժիշտների մասնակցությամբ:
«Լենինգրադ» խումբը Երևան կժամանի աշնանը: Լաբուտենների, առողջ ապրելակերպի, «պայուսակի» մասին հայտնի հիթերի հեղինակների հետ երգել հնարավոր կլինի 2016 թվականի հոկտեմբերի 19-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Միջազգային Label Lexica Films-ը, որը մտնում է Covert Media կինոարտադրող ընկերության մեջ, պլանավորում է գնել ռուսական ՛՛Երկրաշարժ՛՛ գեղարվեստական ֆիլմի համաշխարհային հեռարձակման իրավունքը։ Ֆիլմը պատմում է 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած ողբերգական դեպքերի մասին, հաղորդում է Yahoo News-ը։
35 երկիր, շուրջ 20000 մասնակից. ահա այսպիսի ներկայացուցչություն ունեին Երգչախմբերի 9-րդ համաշխարհային խաղերը: Այս խոշորագույն մրցույթում Հայաստանի միակ ներկայացուցիչը «Ունիսոն» ՀԿ-ին կից գործող «Փարոս» կամերային երգչախումբն էր (գեղարվեստական ղեկավար և խմբավար` Րաֆֆի Միքայէլեան):
Բրիտանական BBC Culture - հեռարձակող կորպորացիայի ստորաբաժանումը որոշել է 21-րդ դարի 100 լավագույն ֆիլմերի վարկանիշը:BBC-ն տարբեր երկրներից 177 կինոքննադատների շրջանում հարցում է անցկացրել: Վարկանիշային աղյուսակում հայտնվել են 2000 թվականից հետո նկարահանված ֆիլմեր:
Ամիրյան փողոցով բարձրանալիս, աջ թևի վրա, Ամիրյան 28/6 հասցեում դժվար է չնկատել սև տուֆից կառուցված երկհարկ գեղեցիկ մի շենք: Դա Հռիփսիմյան իգական գիմնազիան է՝ հանրապետական նշանակության հուշարձան շենք, որը կառուցվել է 1898 թ., Կովկասի Ս. Նինայի անվան կանանց բարեգործական ընկերության Երևանի վարչության միջոցներով։ Ուսումնական հաստատության շենքի ճարտարապետներն են Վասիլի Միրզոյանն ու Ի. Վագապովը: 1905 թ. Վ. Միրզոյանի նախագծով այն վերակառուցվել է, և շենքի հետնամասում ավելացել է բակային լրացուցիչ ընդարձակ ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: