Հայերեն   English   Русский  
ՄՇԱԿՈՒՅԹ
Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հալեպում ծնված ֆրանսահայ հայտնի քանդակագործ Թորոս Ռասթկելենյանի ստեղծագործությունների՝ «Խաղաղություն. Թորոսի ամբողջական հավաքածու» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը։
Նոյեմբերի 27-ին, Լեհաստանի Կալիշ քաղաքում, Լեհաստանում ՀՀ դեսպանության և Կալիշի քաղաքապետարանի պատվո հովանու ներքո և Կալիշի Հենրիկ Մելցերայի անվան երաժշտական դպրոցի ուսուցչուհի Հեղինե Մկրտչյանի կազմակերպմամբ տեղի ունեցավ հայկական և լեհական դասական երաժշտության համերգ` նվիրված Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և Լեհաստանում հայ համայնքին շնորհված հատուկ արտոնության 650-ամյակին: Համերգին ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Կալիշի քաղաքային ...
Հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ» ստեղծագործությունն առաջադրված է «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության երկու անվանակարգում՝
Դեկտեմբերի 1-ին, ժամը 19:00-ին, «Նարեկացի»‰ արվեստի միությունում տեղի կունենա «Լապտերներ»‰ նախագծի Կանգառ #4 Ծիր Կաթին»‰ խորագիրը կրող համերգը։
Նոյեմբերի 24-ին Հայաստանի ազգային պակերասրահի հայ հին և միջնադարյան արվեստի ցուցասրահում կամերային երաժշտության երեկո էր. Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հանդես էր գալիս Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլ Օտրի տրիոն։
«Մանկական Եվրատեսիլ 2017» միջազգային մրցույթին ընդառաջ, այսօր՝ նոյեմբերի 24-ին, Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան համար 3 միջնակարգ դպրոցի շուրջ 150 աշակերտների մասնակցությամբ կայացել է «Բարությունն ուժ է» խորագրով պարային ֆլեշ մոբ:
Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը նոյեմբերի 15-ից - 19-ն անցկացված Տորոնտոյի 12-րդ միջազգային «Նուռ» կինոփառատոնում (Pomegranate Film Festival) հաղթող է ճանաչվել՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. նոյեմբերի 28-ին, ժամը 19։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի 50-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում։
Արդեն երկար տարիներ աշխարհում նոյեմբերի 19-ը նշվում է որպես Տղամարդկանց միջազգային օր, ինչը, սակայն, մեզ մոտ այնքան էլ տարածված չէ, եթե չասենք՝ գրեթե անհայտ է:
Արդեն երկրորդ տարին է՝ Մոսկվայում կայանում է ''Հայկական կոլորիտ'' փառատոնը, որին մասնակցում են Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի երեխաները։
Օպերայի բեմում օրերս հանրահայտ «Ժիզելն» էր: Բալետային ներկայացումից հետո թատրոնի ղեկավար Կոնստանտին Օրբելյանը հոտնկայս երկար ծափահարում էր ու գոչում՝ բրավո: Հիացմունքն ուղղված էր ոչ միայն ներկայացմանը, այլև հատկապես ներկայացման ամենաերիտասարդ մասնակցին՝ Կոմս Ալբերտի դերակատար 17-ամյա Ռազմիկ Մարուքյանին:
Նոյեմբերի 18-ին «Բուկինիստ» գրախանութների ցանցի «Մետրոնոմ» մասնաճյուղում տեղի կունենա Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, թարգմանիչն է Շուշանիկ Թամրազյան: Միջոցառման մուտքն ազատ է:
ԵՊԲՀ-ի հրավերով Երևան ժամանած անվանի սրտային վիրաբույժ Լեո Բոկերիան երեկ այցելել է Փարաջանովի թանգարան:Պրոֆեսորը թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի ուղեկցությամբ ծանոթացավ ցուցադրությանը: Նրան ներկայացվեցին մեծանուն կինոռեժիսորի կենսագրության մանրամասները: Լեո Բոկերիան տպավորված էր թանգարանում տիրող հետաքրքիր արվեստի շնչով, որն այնքան բնորոշ էր Սերգեյ Փարաջանովին, ում, ի դեպ, հայտնի բժիշկն առիթ է ունեցել անձամբ ճանաչելու:
Հոկտեմբերի 22-ին արցախցի երիտասարդ դաշնակահարուհի Անահիտ Առուշանյանը միջազգային մրցույթում արժանացել է Grand Prix մրցանակի։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: