Հայերեն   English   Русский  
ՄՇԱԿՈՒՅԹ
Հայաստանի Ալիանս Ֆրանսեզը և Լոֆթ ինքնազարգացման կենտրոնը մեկնարկում են Ալիանս Ֆրանսեզ հիմնադրամի լուսանկարչության 5-րդ միջազգային մրցույթը Յան-Արթուս Բերթրանդի բարձր հովանու ներքո:Այս մրցույթը վերաբերվում է բոլոր չափահաս անձանց (18 տարեկան և ավելի), ովքեր պրոֆեսիոնալ լուսանկարիչներ չեն և լուսանկարչությունը նրանց հիմանական եկամտի աղբյուրը չէ: Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն լուսանկարներ, որոնք վերաբերում են «Եղանակ. արտակարգ դրություն» թեմային:
Օրերս ՀՀ քաղաքաշինության նախարարի՝ շուրջ 6 ամիս տևած բանակցությունների արդյունքում Հայաստան է բերվել Կոնստանդնուպոլսի բազմաթիվ բարձրարժեք և հայտնի շենքերի հեղինակ Պալյան ճարտարապետական գերդաստանի արխիվը (նախագծեր, լուսանկարներ, գրավոր նյութեր): Բացառիկ այս ժառանգության հետ ճարտարապետներ՝ Լևոն, Հովհաննես և Արմեն Կյուրեղյանների, անծանոթ հեղինակների 1900-1904 թթ-ին հայկական ճարտարապետության հուշարձանների լուսանկարների արխիվը ևս իտալաբնակ հայ ճարտարապետ Արմեն Կյուրեղյանի կողմից ՀՀ քաղաքաշինության նախարարությանն ...
Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ` Արևմտյան Հայաստանի տարածքում 1915 թվականից հետո ոչնչացված հայ ճարտարապետական ժառանգությանը վերաբերող «Եղեռն Եղեռնից հետո» վերնագիրը կրող փաստավավերական, եռալեզու գիրք-ալբոմը (գիրք-ալբոմը տես http://www.mud.am/reports/ee_poqr_girq.pdf հղումով), որի հրատարակությունը իրականացվում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ղեկավար՝ Սամվել Կարապետյան) կողմից՝ ՀՀ քաղաքաշինության և մշակույթի նախարարությունների և «Մոնարխ» ընկերության հովանավորությամբ, ...
Սրբիչի օրը նշվում է ամեն տարի մայիսի 25-ին՝ ի հիշատակ հայտնի բրիտանական գրող Ադամս Դուգլասի։ Այս օրը Դուգլասի երկրպագուները իրենց հետ ունենում են սրբիչ և առանց դրա տնից դուրս չեն գալիս։ Առաջին անգամ սրբիչի օրը նշվել է 2001 թվականին՝ Դուգլասի վախճանից 2 շաբաթ անց։
Քիչ առաջ Վիեննայում ավարտվեց «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը։ Մրցույթի հաղթող ճանաչվեց Շվեդիայի ներկայացուցիչը: Հայաստանը ներկայացնող Geneology խումբը զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը: Առաջին տասը հորիզոնականները զբաղեցրին՝1. Շվեդիա2.Ռուսաստան3. Իտալիա4. Բելգիա5. Ավստրալիա6. Լատվիա7. Էստոնիա8.Նորվեգիա9.Իսրայել10. Սերբիա
«Եվրատեսիլ 2015»-ի եզրափակիչ համերգը տեղի կունենա այսօր՝ մայիսի 23-ին: Հայաստանը ելույթ է ունենալու 6-րդ համարի ներքո:
Երեկ «Սկոտչ & whiskey»-ին փոքր բեմից մեծ էկրան տեղափոխվեց: Կայացավ ռուսական BERG SOUND արտադրական ընկերության եւ ռեժիսոր Արշո Հարությունյանի նոր ֆիլմի՝ «Սկոտչ & whiskey» կատակերգության պրեմիերան:Ֆիլմի հիմքում ընկած է նույնանուն ներկայացումը, որը տարիներ ի վեր հաջողությամբ ցուցադրվում է Երեւանի Կամերային թատրոնի բեմում:
Մայիսի 21-ին տեղի ունեցավ «Մշակութային ժառանգության վերածնունդ» խորագրով սկավառակների շնորհանդեսը։
Հայ երաժշտական տարբեր ուղղությունների մեկդարյա ժառանգությունը ամփոփվել է 8 ձայնասկավառակներում:
Ռոբեր Գեդիգյանի «Մի ասեք, թե տղան խելագար էր» ֆիլմը ցուցադրվել է 2015-ի Կաննի կինոփառատոնում՝ Հատուկ ցուցադրության շրջանակներում:2015-ին թողարկված դրամայում արտացոլված են Հայոց ցեղասպանության հետևանքները այն ապրած ժողովրդի հետագա սերունդների վրա: Գեդիգյանն իր ֆիլմում միավորում է Մարսելի աշխատող դասի սոցիալ-ռեալիստական ժամանակագրությունը և իր հայրական արմատները՝ ցուցադրելով Հայոց ցեղասպանության շարունակական ազդեցությունը տեղահանված սերունդների վրա, գրում է Hollywood reporter կայքը:
Մայիսի 22-ին կկայանա "ՍԿՈՏՉ & WHISKY" նոր գեղարվեստական կինոնկարի պրեմիերան:
Լույս է ընծայվել հայկական պոեզիայի <<Ընդ եղեգան փող>> ժողովածուն՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնին Օսմանյան կայսրությունում: Բանաստեղծությունների հավաքածուն հրատարակվել է Հայ-Ռուսական համալսարանում, որտեղ 2000 թվականից սկսած գործում է ՀՌՀ Հրատարակչությունը: Գիրքը ներկայացված է երկու լեզուներով՝ հայերեն և ռուսերեն: Ժողովածուի վրա աշխատել է գրականագետների, թարգմանիչների և սրբագիրների մեծ թիմ:
Հանրային Հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Եվրատեսիլ 2015 երգի մրցույթին Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի "Face the Shadow" երգի պաշտոնական Remix-ը։ Երգի այս տարբերակի հեղինակներն են "The Sunside" խմբից Հայկ Մանուչարյանը, Deep Danny-ն (Մանուկ Մանուկյան) և DJ Dale-ը (Վարդան Բաբայան): Սաքսոֆոն` Մարատ Հակոբյան, միքս և մաստերինգ` Արման Ավետիսյան։ Պաշտոնական Remix-ը իր տեղն է գտել Genealogy "Face the shadow" սինգլի սկավառակում։
Լույս է տեսել «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի գիտական ուսումնասիրություններ» գրքաշարի նորատիպ 17-րդ հատորը: Այն նվիրված է Դադիվանքի վերականգնման աշխատանքներին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: