Հայերեն   English   Русский  
ՍՊՈՐՏ
Իտալիայում ընթացող աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում կայացել են 5-րդ տուրի պարտիաները: Պատանիների մրցաշարում 5-րդ տուրից հետո աղյուսակը միանձնյա գլխավորում է 5 միավոր վաստակած Կիրիլ Ալեկսեենկոն: 3 շախմատիստ առաջատարին զիջում են կեսական միավոր: Հայկ Մարտիրոսյանն իր ակտիվում ունի 4 միավոր, Մանուէլ Պետրոսյանը իր ակտիվում գրանցել է 3.5 միավոր, իսկ Տիգրան Հարությունյանը վաստակել է 1.5 միավոր:
Պալմա դե Մալյորկայում (Իսպանիա) ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին՝ 4-րդ փուլի երկրորդ տուրում գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հաղթեց ռուսաստանցի Էռնեստո Ինարկիեւին:
Հունահռոեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է նոյեմբերի 21-26-ը Լեհաստանում կայանալիք Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությանը:
Հայաստանի Բարձրագույն առաջնության 13-րդ տուրը մեկնարկեց «Բանանց» – «Ալաշկերտ» հանդիպումով: Հետաքրքիր պայքարում անցած խաղն ավարտվեց 2:2 հաշվով:
Նոյեմբերի 14-ին եւ 15-ին կայացել է սուսերամարտի Մ 23 տարեկանների Հայաստանի թիմային բաց առաջնությունը, որին մասնակցում էր նաեւ Վրաստանի թիմը:
Պալմա դե Մալյորկայում (Իսպանիա) մեկնարկած ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին՝ 4-րդ փուլում գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյի հետ:
Նոյեմբերի 9-13-ը Սոչիում կայացավ սամբոյի աշխարհի 2017 թվականի 41-րդ առաջնությունը: Ստուգատեսին մասնակցեց շուրջ 600 մարզիկ 93 երկրներից: Մարզիկները մեդալներ խաղարկեցին տղամարդկանց և կանանց մարզական սամբոյի, ինչպես նաև տղամարդկանց մարտական սամբոյի մրցումների 9-ական քաշային կարգերում:
Նոյեմբերի 3-5-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացավ հեծանվահրապարակի աշխարհի գավաթի խաղարկությունը: Հայաստանն այս ստուգատեսում ներկայացրեց երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Էդգար Ստեփանյանը: Երիտասարդ մարզիկը, փայլուն հանդես գալով սկրետչ մրցաձևում և դառնալով արծաթե մեդալակիր, անկախ Հայաստանի հեծանվասպորտի պատմության մեջ առաջին մեդալը նվաճեց մեծահասակների պայքարում:
Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Աննա Մելքոնյանը նոյեմբերի 11-ին եւ 12-ին Անթալիայում մասնակցել է միջազգային ֆեդերացիայի 16-րդ համաժողովին: Օրակարգում գլխավորը գործադիր մարմնի ընտրություններն են եղել:
Այսօր Իսպանիայի Պալմա դե Մալյորկայում մեկնարկում է ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին՝ 4-րդ փուլի խաղարկությունը (շվեյցարական մրցակարգ, ինը տուր):
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում մասսայականության նշանաբանով մեկնարկել է բռնցքամարտի բաժնի գործունեության 40-ամյակին նվիրված պատանեկան բաց մրցաշար:
Նոյեմբերի 14-ին՝ Լյուքսեմբուրգի Վիլց քաղաքում կայացավ Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2018 թ. առաջնության ընտրական փուլի երրորդ խմբի երրորդ տուրի Հայաստան-Լյուքսեմբուրգ հանդիպումը: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 16-ին կմեկնի Վլադիկավկազ՝ մասնակցելու «Ալաններ» միջազգային մրցաշարին: Մեր թիմը Ռուսաստանում հանդես կգա ընդլայնված կազմով՝ երկրորդ մարզիչ Էդգար Ենոքյանի գլխավորությամբ:
Սոչիում կայացած սամբոյի աշխարհի առաջնությունից Հայաստանը վերադարձավ հինգ մեդալով՝ երկու ոսկե, մեկ արծաթե եւ երկու բրոնզե:
Իտալիայի Տարվիզիո քաղաքում մեկնարկեց շախմատի Մ 20 տարեկանների աշխարհի առաջնությունը: Առաջին տուրում Հայաստանի շախմատիստները հաջող հանդես եկան:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: