Հայերեն   English   Русский  
ՍՊՈՐՏ
Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է հունահռոմեական ըմբիշների հուլիս ամսվա վարկանիշային աղյուսակը: Լավագույնների ցուցակում ընդգրկվել է Հայաստանի հավաքականի վեց ըմբիշ:
Հուլիսի 10-15-ը Բաթումիում անցկացվում է 1974 թվականի մարմնամարզության աշխարհի չեմպիոնուհի Ռուսուդան Սիխարուլիձեի գավաթի ամենամյա խաղարկությունը: Մրցաշարին մասնակցում են ուժեղագույն մարզիկներ շուրջ 10 երկրներից:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է ուսումնամարզական հավաք անցկացնել ԱՄՆ-ում:
Հուլիսի 18-ից 30-ը Թուրքիայի Սամսուն քաղաքում կանցկացվեն 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերը (լսողության խնդիրներ ունեցողների մարզական մրցումներ):
Ժնեւում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլի յոթերորդ տուրում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Նիդեռլանդների ներկայացուցիչ Անիշ Գիրի հետ:
Հուլիսի 13-ից 22-ը Սեւան քաղաքում կանցկացվի «Սեւանա լիճ 2017» շախմատի միջազգային մրցաշարը:
Կարեն Բարսեղյանը նշանակվել է «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ և այդ պաշտոնում կփախարինի Աշոտ Բարսեղյանին:
ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երեւանի «Ալաշկերտը» մրցակցի հարկի տակ խաղաց Բելառուսի ԲԱՏԷ-ի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1:
Ժնեւում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլի վեցերորդ տուրում Լեւոն Արոնյանն անսպասելի պարտվեց Հնդկաստանի ներկայացուցիչ Պենտալա Հարիկրիշնային:
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հաստատել է, որ 2024 եւ 2028 թվականների ամառային օլիմպիական խաղերի քաղաքներ են ընտրվել Փարիզը եւ Լոս Անջելեսը: Սակայն, դեռեւս հայտնի չէ, թե որ քաղաքն է առաջինն ընդունելու Խաղերը:
Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է ազատ ոճի ըմբիշների թարմացված վարկանիշային աղյուսակը:
Ջրացատկի Հայաստանի հավաքականը մեկնել է Բուդապեշտ, որտեղ հուլիսի 14-22-ը կմասնակցի աշխարհի առաջնությանը:
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մայքլ Քերիկը դարձել է թիմի նոր ավագը:
Այս գիշեր բասկետբոլի Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը մեկնեց Ռումինիայի Օրադեա քաղաք, որտեղ հուլիսի 14-ին մեկնարկում է Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը:
«Բանանցում» իրենց ելույթները չեն շարունակի կենտրոնական պաշտպաններ Վլատկո Դրոբարովն ու Լայոնել Ադամսը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: