Հայերեն   English   Русский  
ՍՊՈՐՏ
31-ամյա բազմափորձ պաշտպան Ալեքսանդր Պետրոսյանը հեռացել է «Գանձասար-Կապանից»։
Խարկովում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը:
Ջերմուկում տեղի ունեցան Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 2-րդ տուրի պարտիաները:
Տոկիոյում ավարտվում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն:Տոկիոյում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնության 105+ քաշային կարգում Մարտիրոսյանը պոկեց 191 կգ և հրեց 235 կգ` երկու դեպքում էլ նվաճելով փոքր ոսկե մեդալ: Երկամարտի 426 կգ արդյունքով օլիմպիական փոխչեմպիոնը դարձավ աշխարհի առաջնության չեմպիոն:Կանանց հավաքականի անդամ Արփինե Դալալյանը գրավել էր 4-րդ հորիզոնականը:
Չինաստանի առաջնությունը որակազրկել է «Շանհայ Տելեյսի» բրազիլացի կիսապաշտպան Օսկարին 13-րդ տուրի` «Գուանչժոու Ֆուլիի» հետ խաղում տեղի ունեցած միջադեպի համար:
«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը ծանոթացել է Ռեզա Պարաստեշի հետ:
Հունիսի 12-18-ը Կիևում անցկացվեց մեծահասակների ջրացատկի 2017 թվականի Եվրոպայի առաջնությունը: Ջրացատկի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի ղեկավարությամբ ստուգատեսում հանդես եկան Ազատ և Վլադիմիր Հարությունյան եղբայրներն ու Լև Սարգսյանը:
Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլին պատրաստվող «Գանձասար-Կապանը» մեկ տարվա պայմանագիր է կնքել Հաիթիի ազգային հավաքականի եզրային պաշտպան Ալեքս Քրիստիանիի հետ:
Հուլիսի 4-ից 6-ը Վիլնյուսում կընթանա Արեւելյան եվրոպական երկրների վոլեյբոլի գոտային ասոցիացիայի (EEVZA) լողափնյա վոլեյբոլի մինչեւ 18 տարեկան պատանիների առաջնությունը, որին կմասնակցի Արման Միսկարյան եւ Ռազմիկ Հակոբյան զույգը:
Տոկիոյում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում, տղամարդկանց 105 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանը երկամարտի 365 կգ արդյունքով բրոնզե մեդալ նվաճեց:
Մինսկում ավարտին մոտեցող ուսումնամարզական հավաքի երկրորդ խաղում «Ալաշկերտը» հանդիպեց Ռուսաստանի առաջին դիվիզիոնում (ФНЛ) հանդես եկող Յարոսլավլի «Շիննիկին»:
ԱՄՆ Լաս-Վեգաս քաղաքում տեղի ունեցավ «National Open» միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 54 շախմատիստ՝ այդ թվում 10 գրոսմայստեր:
Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 64 կգքաշային Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում հաղթեց հունգարացի Ռիչարդ Կովաչին:
Մոսկվայում հիմնադրվել է տեղի «Արարատ» ֆուտբոլային ակումբը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: