Հայերեն   English   Русский  
ՍՊՈՐՏ
Հայաստանի ուսանողական մարզական խաղերի ծրագրով անցկացված բասկետբոլիստների մրցաշարում հաղթեց ՖԻՄԱ-ն:
Երևանում անցկացված Հայաստանի հրաձգության ֆեդրացիայի նախագահի (Արթուր Հովհաննիսյան) գավաթի խաղարկության մրցաշարին մասնակցեցին մեր երկրի ուժեղագույն նշանառուները: Կարողություններն էին փորձում Հրաձգության հանրապետական դպրոցի, Երևանի հրաձգության մանկապատանեկան դպրոցի, Գյումրիի քաղաքապետարանի հրաձգության դպրոցի 56 մարզիկ-մարզուհի:Մրցանակները բաժին հասան հետևյալ մարզիկ-մարզուհիներին.
Ֆուտբոլի Հունաստանի բարձագույն խմբի առաջնության 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Գևորգ Ղազարյանի թիմը` Պիրեայի «Օլիմպիակոսը», արտագնա խաղում 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Էրգոտելիսի» նկատմամբ:
Լևոն Արոնյանը 2015-ի փետրվարի 13-19-ը կմասնակցի «Ցյուրիխի շախմատային մարտահրավեր» անունը կրող և մասնակիցների գերհզոր կազմ ունեցող միջազգային մրցաշարում: Նրա մրցակիցները կլինեն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկը, Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան):
Երևանի տնտեսագիտական ինստիտուտի մարզասրահում ավարտվեց մինչև 14 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարը: Պարգևները գտան տերերին:Չեմպիոն դարձավ Շենգավիթի հավաքականը:
Կայացան Հայաստանի ֆուտբոլի արձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրի հանդիպումները: «Միկան» առաջին հաղթանակը տարավ:
Վերջին օրերին Հայաստանի մարզական կյանքում նշանակալի իրադարձություններ կատարվեցին: Մեր երկիր այցելեցին Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն ու Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն, որոնք հետո պետք է ուղևորվեին Վրաստան, ապա Ադրբեջան:
Երևանում կազմակերպված Հայաստանի մինչև 14 տարեկան հանդբոլիստուհիների առաջնության հաղթողը: մասնակիցներն անցկացրին նախավերջին տուրի խաղերը:
Ֆուտբոլի Գերմանիայի բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար խաղացող Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Քյոլնին»: «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր վնասվածքն ապաքինած Մխիթարյանը, թեև մինչև հանդիպումն այն տրամադրությունն էր գերիշխողը, որ նա չի խաղա:Ընդ որում, վնասվածքներից հետո կրկին շարք էին վերադարձել և խաղադաշտում էին նաև Հենրիխի խաղընկերներ Մարկո Ռոյսը և Իլկայ Գյունդողանը, բայց բոլորն էլ անկարող էին ...
Հնդկաստանի Պուն քաղաքում անցկացվող մինչև 20 տարեկան շախմատիստների և շախմատիստուհիների աշխարհի առաջնության 11-րդ տուրում Մարիա Գևորգյանը, երեք անընդմեջ հաղթանակ տանելուց հետո, անհաջողության մատնվեց Աննա Իվանովի հետ մրցամարտում: Մեր մարզուհին խաղում էր սևերով: Մրցակցուհիները կատարեցին 57 քայլ:Գևորգյանը վաստակած 6,5 միավորով միջին դիրքերում է:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Նորայր Ասլանյանի թիմը`Հոլանդիայի առաջնության առաջին խմբում հանդես եկող «Ալմերեն», 10-րդ տուրում մրցակցի հարկի տակ անցկացրած խաղում 3:2 հաշվով հաղթեց «Վոլենդամին»: Վերջինս մրցաշարային աղյուսակում երրորդն է:
Մոլդովայի Օրհեյ քաղաքում ավարտվեց Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2015 թ. առաջնության որակավորման փուլի երրորդ խմբի մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումը Իսլանդիայի և Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև:
Նոյեմբերի 4-16-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում կանցկացվի ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է օլիմպիական խաղերի համար: Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 8 ծանրորդ և 6 ծանրորդուհի:
Հնդկաստանի Պուն քաղաքում անցկացվող մինչև 20 տարեկան շախմատիստներ աշխարհի առաջնության 11-րդ տուրում գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը մրցեց առաջատարի` չինացի Յի Վեյի հետ: Մեր երկրի ներկայացուցիչը հանդես էր գալիս սև խաղաքարերով և 41-րդ քայլին իրենպարտված ճանաչեց:
Երևանում շարունակվում է մինչև 14 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնությքջնը: Ստուգատեսի երրորդ օրը սկզբունքային էր Շենգավիթի և ԼՂՀ-ի հավաքականների մրցամարտը: Շենգավիթի թիմի կազմում խաղացողների մեծ մասը Հայաստանի հավաքականի թեկնածուներ են: Թերևս, այդ էր պատճառոը, որ ղարաբաղցի հանդբոլիստուհիներին հաջողվեց լրջորեն դիմադրել միայն առաջին խաղակեսում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: