Հայերեն   English   Русский  
ՍՊՈՐՏ
Հոկտեմբերի 21-ին երևանյան լճում անցկացվեց Երևանի թիավարության մարզադպրոցի բաց առաջնություն՝ բայդարկաներով և կանոէներով մրցաձևերում: Մրցումներն անցկացվեցին 4 տարիքային խմբերում: Առաջնությանը մասնակցեց շուրջ 80 մարզիկ Երևանից և ՀՀ մարզերից:
Հոկտեմբերի 20-23-ին Հունաստանի Սալոնիկ քաղաքում կայացել է սամբոյի վարպետ-վետերանների աշխարհի առաջնությունը:
2017 թ. հոկտեմբերի 23-ին հրապարակվեցին The Best FIFA Football Awards (ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ) մրցանակի 2017 թ. դափնեկրի, ինչպես նաև 2017 թ. լավագույն մարզչի անունները:
«Շատ գոհ եմ մեր մարզիկների ելույթներից: Նրանք մեծ աշխատանք կատարեցին, եւ ներկայիս արդյունքն օրինաչափ է»,- «Զվարթնոց» օդանավակայանում ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, ազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:
Հոկտեմբերի 20-ին եւ 21-ին Արտաշատում կայացել է Ռազմիկ Գոլեցյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշարը:
Ծանրամարտի Հայաստանի Մ 20 եւ Մ 23 տարեկան տղաների եւ աղջիկների հավաքականներն այս գիշեր վերադարձան Երեւան:
Անթալիայում մեկնարկել է բռնցքամարտի երիտասարդների (Մ 18) Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնում է ինը մարզիկ:
Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Մ 20 եւ Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում այսօր մրցումային վերջին օրն է:
Հոկտեմբերի 14-15-ը Թբիլիսում կայացավ սպորտային մարմնամարզության ՎՏԲ գավաթի 2-րդ խաղարկությունը:
Սեպտեմբերի 22-30-ը Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում կայացավ մինչև 15 և մինչև 17 տարեկանների պատանիների 2017 թվականի Եվրոպայի առաջնությունը: Պատանի ծանրորդները հավաքականի ավագ մարզիչ, Գյումրիի Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի տնօրեն Գևորգ Դավթյանի գլխավորությամբ մեդալների հարուստ ավարով վերադարձան հայրենիք: Հայ մարզիկները նվաճեցին 3 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ:
Հայաստանցի 23-ամյա ծանրորդ Տաթեւ Հակոբյանը, Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հանդես գալով աղջիկների 90 կգ քաշային կարգում, երկամարտի 228 կիլոգրամ արդյունքով նվաճեց փոխչեմպիոնի կոչումը:
Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության 94 կգ քաշային կարգում Կարուշ Ղուկասյանը նվաճեց չեմպիոնի կոչումը:
Հոկտեմբերի 21-ին մեկնարկում է բասկետբոլի տղամարդկանց Ա լիգայի կանոնավոր առաջնությունը:
Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Մ 20 տարեկանների Եվրոպայի առաջնության 75 կգ քաշային կարգում Սոնա Պողոսյանը նվաճեց չեմպիոնի կոչումը։
Ալբանիայի Դուրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի Մ 20 եւ Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: