Հայերեն   English   Русский  
ԼՐԱՀՈՍ
Այսօր առավոտյան՝ ժամը 10:00-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ամիսներ առաջ մենք հրապարակել էին երկու վերլուծություն՝ «Ո՞վ է ձևավորում Հայաստանի օրակարգը» թեմայով։ Դեռևս հեղափոխության բուռն էյֆորիկ փուլում մեր դիտարկումները հանգում էին այն մտքին, որ Հայաստանի ներքին օրակարգը աստիճանաբար ձևավորվում է այլ կենտրոններից։ Ամենապարարտ միջավայրը ներքին թշնամանքն է ու սեփական էլիտայի կողմից ինքնուրույն սեփական օրակարգ ձևավորելու անկարողությունը։
Երևանում նոյեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22:50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ գազալցակայանի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 25-ամյա Գարիկ Բադալյանի վարած Mercedes SLՏ 550 մակնիշի 10 NF 707 համարանիշի, 58-ամյա Մանուկ Վարդանյանի վարած Mercedes S550 մակնիշի 07 VD 707 համարանիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 31-ամյա Արտակ Տոնոյանի վարած Opel մակնիշի 36 MX 592 համարանիշի ավտոմեքենաները:
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ կառավարության հեղինակած «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:Օրինագիծն ընդունվեց 98 կողմ ձայնով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է դեղատան աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ. մեղադրանք է առաջադրվել 1987թ. ծնված քաղաքացուն: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից :
Կոտայքի մարզպետարանը հերքում է տարածել՝ կապված այսօր մամուլում շրջանառվող այն տեղեկությունների հետ, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կապ ունի Կոտայք ՋՕԸ-ում տեղի ունեցած միջադեպի հետ: Հերքման մեջ ասվում է.
Գալիք ձմեռը կարևոր դեր է խաղալու հայաստանյան սպորտային համայնքում։ Հայաստանի ձնամարտի ֆեդերացիան կազմակերպում է աննախադեպ խոշոր միջոցառում՝ Ձնամարտի չեմպիոնների լիգան, որը տեղի կունենա 2020թ․փետրվարի 22-23-ը։
Տեղատարափ անձրևների և փոթորիկի հետևանքով ջրով է ծածկվել Վենետիկի 80 տոկոսը: Ջրի մակարդակը հասել է վերջին 50 տարվա ամենաբարձր աստիճանին:
Այսօր՝ նոյմբերի 14-ին, ԱԺ հերթական քառօրյա նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով հստակեցվում են վարույթ իրականացնող մարմինների լիազորությունները:
Մեր երկրի հանրային օրակարգը պայմանավորված է մի շարք հնչեղ դատավարություններով, որոնց շուրջ ձևավորվում է արհեստական մթնոլորտ, որոնցով արդարացվում է կառավարման անգործությունը, որոնք առաջին պլան են բերել ներքին թշնամանքը՝ պոզիտիվ վարքագծի ոչ ունակ մարդկանցով։ Այս քրեական գործերի հնչեղությունը ապահովում է լրահոսը, լայվերը, բազմապիսի ուղղորդված ակցիաները:
ՀՀ Ազգային ժողովն իր այսօրվա՝ նոյեմբերի 14-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է գրպանահատությունը մասնավոր մեղադրանքից տեղափոխել հանրային մեղադրանքի տիրույթ: Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 97 կողմ ձայնով:
Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Այս մասին հայտնում է Kazinform-ը:
ՀՀ Ազգային ժողովն այսօրվա՝ նոյեմբերի 14-ի նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունեց Ջրօգտագործողների ընկերությունների գործադիր տնօրենների պաշտոններում ընտրվելու համար բարձրագույն կրթությունը, առնվազն մեկ տարվա մասնագիտական ստաժը կամ կառավարման ոլորտի ղեկավար պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային փորձը պարտադիր սահմանող օրենքի նախագիծը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: