Հայերեն   English   Русский  
ԼՐԱՀՈՍ
Մեկ առիթով նշել էի, որ այսօրվա իշխանությունները պետությունն ու բյուջեն օգտագործում են իրենց մանկության չիրագործված երազանքներն իրականացնելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 3-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավուրության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքը:
ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է հանրային քննարկումների շարք՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Առաջին հանդիպումն այսօր տեղի է ունեցել կրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների և նախաձեռնությունների, ինչպես նաև կրթության փորձագետների հետ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 3-ին ստորագրել է «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,
ՄԻԱՎ-ով (մարդու իմունային անբավարարության վիրուսով) ախտահարված շուրջ 8,1 մլն մարդ չգիտի իր կարգավիճակի մասին: ՄԻԱՎ-ի թեման իբրեւ խարան ընկալելու եւ խտրականության հանդեպ վախի պատճառով նրանք վախենում են հետազոտություն անցնել, դեկտեմբերի 4-ին ՏԱՍՍ-ում կայացած կլոր սեղանի ժամանակ հայտնել Է ՄԱԿ-ի ՄԻԱՎ-ի եւ ՁԻԱՀ-ի խնդրով միացյալ ծրագրի (UNAIDS) տարածաշրջանային գրասենյակի ռազմավարական տեղեկատվության խորհրդական Լև Զոհրաբյանը:
Ադրբեջանը ներկայացրել է փաստաթուղթ, որտեղ արտացոլված է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը:
Դեկտեմբերի 2-ին, ժամը 22.30-ին, Երևանի Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:Նախապատրաստվում են նյութեր:
Ոստիկանությունը շարունակում է ինքնամաքրման ու շարքերը օրինախախտ տարրերից ազատելու աշխատանքները։
ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դժգոհ է շրջակա միջավայրի ոլորտում կառավարության կողմից իրականացվող քայլերից:
Փոփի արքա Մայքլ Ջեքսոնի երգերը նվագախմբային նոր գործիքավորմամբ հնչեցին «Դասական Ջեքսոն» համերգային ծրագրի ժամանակ։ Համերգի կազմակերպիչներն էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը‚ Factory production ընկերությունն ու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը։
Այսօր, 56 տարեկանում, կյանքից հեռացել է երգիչ, երաժիշտ Արմեն Գեւորգյանը : Վերջին երեք օրերին երաժիշտը գտնվում էր Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, որտեղ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար:
«Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցության բոլոր պատգամավորները որոշել են մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին ամսական 10.000 ՀՀ դրամ սեփական աշխատավարձից տրամադրելու համահայկական ակցիային:Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ազգային ժողովի պատգամավոր Արպատ Ավանեսյանը՝ նշելով, որ նման որոշում կայացվել է խմբակցության՝ այսօր տեղի ունեցած նիստում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանում անցկացվող «Silicon Mountains» տեխնոլոգիական համաժողովին։
Արարատի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 10:45-ի սահմաններում ԱԻՆ փրակարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում նոր կառուցվող Մասիսի ջայլամաբուծական ֆերմայի տարածքում, կասկածելի հանգամանքներում հոշոտվել են մեծ թվով ջայլամներ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: