Հայերեն   English   Русский  
ԼՐԱՀՈՍ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում տեղական King High School դպրոցի շենքի տակ զանգվածային թաղման վայր է հայտնաբերվել, հայտնում է Tampa Bay Times-ը:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Լոնդոնում կմասնակցի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին:
Վերջին շրջանում անհիմն, շանտաժային որակումների «ջերմ» մթնոլորտում երբեմն առկայծում են կրթության հիմնահարցերին վերաբերող որոշ գնահատումներ, եւ անընդհատ փորձ է կատարվում իմ՝ կրթության եւ գիտության նախարար պաշտոնավարելու տարիների վերաբերյալ վարկաբեկիչ, պիտակավորող «արժեւորումների» գործելաոճ կիրառել։ Այս մասին իր հոդվածում գրել է ԿԳ նախկին նախարար, ՀՅԴ անդամ Լեւոն Մկրտչյանը:
Պետդեպարտամենտի բարձրաստիճան մի ներկայացուցիչ ասել է, որ Միացյալ Նահանգները Թուրքիային առաջարկել է «վերացնել, վերադարձնել կամ ազատվել» ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրներից (ԶՀՀ)։
ՀՀ Ազգային ժողովի Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի համաժողովը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում Է, որ պետությունների իշխանությունները պետք Է անհետաձգելի կարգով պայմաններ ստեղծեն դպրոցականների ֆիզիկական ակտիվության բարձրացման համար: Նոյեմբերի 21-ին Lancet Child & Adolescent Health հանդեսում հրապարակված հոդվածում ԱՀԿ-ի փորձագետներն արձանագրել են, որ դեռահասների ավելի քան 80 տոկոսն անբավարար շարժուն կենսակերպ Է վարում, եւ դա բացասաբար Է անդրադառնում նրանց առողջության վրա:
Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու` նոյեմբերի 7-ի որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը: Դատական նիստ է նշանակվել նոյեմբերի 26-ին: Նշենք, որ նույն օրը տեղի է ունենալու Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:
Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում չգործող երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանի դիմաց նախկին աշխատակիցները այսօր՝ նոյեմբերի 22-ին, բողոքի ակցիա են անում։
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատեց 45.8 միլիոն եվրո (50 միլիոն ԱՄՆ դոլար) գումարով նոր վարկ՝ «Հայաստանի կառավարմանն ուղղված զարգացման քաղաքականության գործառնություն» (DPO) բյուջետային աջակցության ծրագրի համար:
Ճարտարապետ-քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանի և արվեստագետ Կատարինա Ռոթերսի կազմած Utopia & Collapse։ Rethinking Metsamor-the Armenian Atomic City («Ուտոպիա և փլուզում. վերանայելով Մեծամորը՝ հայկական ատոմային քաղաքը») աշխատությունը Գրքի երևանյան փառատոնում կվաճառվի զեղչով։
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանին: Սիմոնյանը մինչ այս զբաղեցնում էր այգու փոխտնօրենի պաշտոնը:Փոխքաղաքապետը հիշեցրել է, որ Ռուբեն Խաչատրյանը պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել քաղաքապետին դեռևս շաբաթներ առաջ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: