Հայերեն   English   Русский  
ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից տեղեկացնում են, որ Հանրապետության տարածքում նոյեմբերի 22-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ս.թ. նոյեմբերի 20-ին, ժամը 21:31-ին Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղում բռնկված հրդեհը նոյեմբերի 21-ին, ժամը 17:40-ին մարվել է:
ԵՊԲՀ-ում անցկացվեց հերթական մասնագիտական դասախոսությունը՝ այս անգամ բնածին իմունիտետի մասին:Բանախոսը ԵՊԲՀ նախկին դասախոս Սուրեն Մկրտչյանն էր, ով այժմ Շվեդիայի Կարոլինսկայի անվան համալսարանի ֆիզիոլոգիայի և ֆարմակոլոգիայի ամբիոնի դոցենտ է:
Պատասխանելով «Վազգեն Մանուկյանի փեսա» բնորոշմանը, «Վերնատան» հավաքին առնչվող և նույնանման այլ հարցերի, newarmenia.am-ի հարցազրույցում Սարհատ Պետրոսյանը (Sarhat Petrosyan) ասել է.
Իրավապահները պարզել են նոյեմբերի 20-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով տեղում մահացածների, վիրավորների և վարորդի ինքնությունը։
ԱԱԾ-ում ապօրինի որդեգրման դեպքերով հարուցված քրգործը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե:
2019 թվականի նոյեմբերի 21-ին համացանցում տարածվել է խոշտանգման կադրեր պարունակող տեսանյութ, որի կապակցությամբ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն` ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացուն խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքը տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության բաժանմունքներից մեկում:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային կազմակերպության «Պաշտպանություն և անվտանգություն» ծրագիրը հրապարակել է «Կոռուպցիան որպես պետական կառավարման հմտություն․ կոռուպցիոն գործելակերպը որպես արտաքին քաղաքականության գործիք» վերնագրով զեկույց, որտեղ անդրադարձ է կատարվում նաև Ռուսաստանից Հայաստանի գազային կախվածության խնդրին։
Գերմանիայի Կոտբուս քաղաքում մեկնարկած սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ՝ Արթուր Դավթյան, Հարություն Մերդինյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան:
Հարավային Կորեայում ավելի ու ավելի շատ ընկերություններ են կիրառում արհեստական բանականությունը աշխատանքի ընդունելու համար թեկնածուներին ընտրելու հարցում: Genesis Lab սթարթափն ավելի առաջ է գնացել և ծրագիր է ներկայացրել, որով հնարավոր է հարցազրույց վարել:
Երեկ հրապարակվեց Վանեցյանի հարցազրույցը, որին սպասում էր ամբողջ Հայաստանը։ Անոնսը լավն էր, նախապատմությունը՝ լավը և զարգացումները ի նպաստ լավ հարցազրույցի։
Նոյեմբերի 30-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ ելույթ կունենա կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեի 85-ամյակին նվիրված համերգով։
ՀՀ ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում նոյեմբերի 21-ին համացանցում տարածված «Ոստիկանները՝ հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում» վերնագրով տեսանյութի հետ կապված:
Սյունիքի մարզում, նոյեմբերի 21-ին, ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել Քաջարան քաղաքի բնակիչ Անուշ Հ-ից, ով հայտնել է, որ իր եղբոր բնակարանից գողություն է կատարվել։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ հակագազով և մահակով քաղաքացուց ցուցմունք կորզելու վերաբերյալ տեսանյութն ու հրապարակումն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը որոշելու նպատակով։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: