Հայերեն   English   Русский  
ԼՐԱՀՈՍ
Միլանում հայ համայնքի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը ադրբեջանցու հետ կապված միջադեպը հրապարակային պրովոկացիայի եւս մի փորձ էր։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերլուծաբան Միհրդատ Մադաթյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իտալիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ժամանակ ադրբեջանցի բլոգերի հետ կապված միջադեպին, ասաց, որ ակնհայտ էր, որ այդ անձը բլոգեր չէր ու իր կարծիքով՝ Փաշինյանի ու նրա միջև երկխոսությունը ևս պոպուլիստական քայլ էր:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը դատապարտել է կանանց և երեխաների շահագործումը Թաիլանդում: Այս մասին հղորդում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով Sindonews-ին:
Ընդհանուր առմամբ, եթե նայենք Նիկոլ Փաշինյանի Իտալիա կատարած այցին, ապա կարող ենք ասել, որ բարձր օղակներում ոչ մի հանդիպում չեղավ: Ասել, որ դա արդյունավետ այց էր, այլ ոչ զբոսանք, դժվար կլինի:
ԱՄՆ Ջորջիա նահանգից սենատոր Դեւիդ Փերդյուն արգելափակել է Սենատում Հայոց ցեղասպանության մասին թիվ 150 բանաձեւի քվեարկությունը, որը բովանդակությամբ նման է Ներկայացուցիչների պալատում ընդունված թիվ 296 պատմական բանաձեւին։ Նա պատճառաբանել է, թե հիմա օրենքներ ընդունելու ճիշտ ժամանակը չէ։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։
Հայաստան-Չինաստան մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիրը կընդունվի դեկտեմբերի սկզբին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:
Երևանում, նոյեմբերի 21-ին, կրակոցներ են հնչել. ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը Տիգրան Մեծի պողոտայի 63 հասցեի մոտից անհայտ զենքով կրակոցներ է արձակել նույն պողոտայի 74 հասցեի ուղղությամբ։
Նաթանյահուն հերքում է բոլոր մեղադրանքները իր հասցեին և դրանք բնորոշում է որպես հեղաշրջման փորձ: Նա ասում է, որ դարձել է «վհուկների որսի» զոհ իր ընդդիմախոսների և ԶԼՄ-ների կողմից: Նա չի պատրաստվում մեղադրանքների պատճառով թողնել իր պաշտոնը:
Նոյեմբերի 21-ին, ժամը 21:04-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենան հոբելյանական համերգներ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 80-ամյակին:
Լեհաստանի Հանրապետության մշակույթի և ազգային ժառանգության նախարարությունն «Արժանիքների համար պատվավոր մեդալ» է հանձնել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր, «Հովեր» պետական կամերային երգչախմբի տնօրեն Արման Պադարյանին:
Նոյեմբերի 21-ին, ժամը 20:57-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են 3 ավտոմեքենա, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք:
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: