Հայերեն   English   Русский  
ԱՐՏԱԳԱՂԹ
«Հայկական Ժամանակ»-ը զրուցել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ:Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված.- Դժգոհությունը Հանրապետական կուսակցության իշխանության նկատմամբ այնքան մեծ Է որ «Սասնա ծռեր» խմբի գործողությունների արդյունքում ժողովուրդը փողոց դուրս եկավ և շարունակում է դուրս գալ։ Իշխանությունն ի՞նչ դասեր է քաղելու այս իրադարձությունից։- Ես չեմ կարծում, որ դա Հանրապետականի դեմ է, որովհետև միշտ էլ երկրում մի հարյուր հազար հոգի կարող է այլ կերպ մտածել։ Փողոց դուրս եկած մարդիկ ոչ թե ինչ-որ ...
2016 թվականի առաջին կիսամյակում՝ հունվար-հունիս ժամանակահատվածում, մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 2 մլն 995 հազար 100 մարդ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյան՝ նշելով, որ նախրոդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0,3 տոկոսով կամ 10400 մարդով:
Հայաստանն արտագաղթի հետևանքով ամեն տարի կորցնում է 50 հազար բնակիչ: Դա ծնելիությունից բարձր է: Արտագաղթը կլանում է փոքր բնական աճը, որը կազում է 0.5 տոկոս:
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը կարծում է՝ արտագաղթը դանդաղ, սակայն լրջագույն վտանգ է մեր երկրի ու պետության համար: Այդ խնդրի լուծումը կապված չէ մեկ չինովնիկի, կամ մեկ հրամանի հետ: Իրավիճակ է պետք փոխել...
Թուրքիան ամեն հունվար ամիսը սկսում է յուրատեսակ մղձավանջով պատրաստվելով Մեծ Եղեռնի հերթական տարելիցին: Իրարարանցում է տեղի ունենում հասարակական-քաղաքական կյանքում, ուսումնական հաստատություններում:
«168 Ժամ» թերթը գրում է. «2015 թվականին ֆիզիկական անձանց կողմից բանկային համակարգի միջոցով ՀՀ ուղարկվող գումարները (կամ պարզապես տրանսֆերտները)՝ նախորդ տարվա համեմատ 500 մլն դոլարով պակասել են։
2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում մշտական բնակության ցուցանիշը կազմում է 2 998 600 մարդ: Նախորդ տարվա համեմատ բնակչության թվաքանակի ցուցանիշը նվազել է շուրջ 12 հազարով: Նվազումը արձանագրվել է միգրացիայի և և բնական շարժի պատճառով:
«Ուզում եմ՝ հայրենիքից հեռանան սարայները, և Հայաստան վերադառնան Մարդիկ։ Այդքան բան։Հ.Գ. Այն, ինչ տեղի է ունենում, արտագաղթ չէ, այլ արտաՀՈՍՔ։( Հեղեղում ենք օտար ափերը՝ ամայացնելով մերը։ Ատոմի պես անվերադառնալիորեն ճեղքվել ենք։ Էդքան բան...Պատ կա, «ոմանցից» ավելի հոգևոր է... Էդքան բան!»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը:
«Հայաստանը դատարկվում է։ Մի Երեւան է մնացել, որտեղից դուրս գալով՝ մեռած կյանքի նշույլների ես հանդիպում, մեկ էլ՝ Լիսկայի վկաների։
«ՀՀ ազգային վիճակագրության ծառայության երեկ հրապարակած տվյալների համաձայն՝ 1992 թվականից մինչև 2014 թվականը ներառյալ, ըստ միգրացիոն հոսքերի, Հայաստանից հեռացել է 1 մլն 10 հազար 500 մարդ։ Ըստ ԱՎԾ-ի՝ նշված տարիների ընթացքում ՀՀ բնակչության բնական հավելաճը, այսինքն՝ ծնվածների և մահացածների թվերի դրական տարբերությունը, կազմել է 387 հազար 800 մարդ։
Վայրէջք կատարող ինքնաթիռի պատուհանից նայելիս թվում է, թե քաղաքի մանրակերտին եմ նայում. ամեն ինչ այնքան կարգ ու կանոնով և կատարյալ է դասավորված, որ թվում է` իրական կյանքում այդպես հնարավոր չէ: Թոքերի նմանվող եզրագծով հսկայական անտառներ, ասես քանոնով գծված կանաչ դաշտեր, կոկիկ դասավորված միանման շենքեր ու միագույն կոնտեյներների ու ավտոմեքենաների կանոնավոր դասավորությամբ գործարաններ: Երևանի ու հայաստանյան մյուս քաղաքների անկանոն տեսքին սովոր մարդուս անհավատալի է թվում, որ խոշոր բնակավայրը կարող է ունենալ ...
Երբ առաջին անգամ եղա Ամերիկայում, մի բան հասկացա, որ մշտապես այդտեղ ապրել չեմ կարող: Խնդիրը բնավ այն չէր` կկարողանամ այդտեղ ապրուստի միջոց հայթայթել, թե ոչ, այլ այն, որ անհնարին է ինձ համար ապրել այնտեղ, որտեղ ինձ միշտ հյուր եմ զգալու: Ես չեմ կարող միշտ ապրել ուրիշի տանը` ընդմիշտ կրելով երկրորդ կարգի մարդու պիտակը: Էլ չեմ խոսում կարոտախտի և հուսալքության մասին, որոնք ընդմիշտ թունավորելու են հոգիս:Այն 5 տարում, ինչ ապրեցի այնտեղ իմ երկրորդ այցի ընթացքում, չհանդիպեցի մերոնց մեջ անկեղծ ուրախ և անհոգ ...
Կանխատրամադրված մարդը իրողության միայն մեկ՝ իր համար ցանկալի կողմն է տեսնում: Երևի այս իրողությունն է գործում նաև հայաստանցիների պարագայում, որոնք ամեն գնով ցանկանում են հաստատվել Ռուսաստանում: Այլապես անհնար է հասկանալ նմանատիպ իրավիճակի քննադատությունը Հայաստանում և գովքը Ռուսաստանում: Այդ տրամաբանությամբ այստեղ աղքատությունն անտանելի է, իսկ այնտեղի աղքատն աղքատ չէ, այստեղ ապրել չի լինում, իսկ այնտեղ, ինչ էլ լինի, կյանք կա, կաշառքը և պաշտոնյաների անօրինականություններն անտանելի են Հայաստանում, իսկ ...
Մարտունու տարածաշրջանը դեռ խորհրդային տարիներից աչքի է ընկել արտագնա աշխատանքի մեկնողների թվով: Այստեղ չկա ընտանիք, որ արտերկրում աշխատող հարազատ չունենա: Իսկ գյուղերում հաճախ ընտանիքի մի քանի անդամներն են դրսում աշխատում: «Գյուղում տղամարդ չի մնացել: Կանայք կարող են իրենց հայաթում լողանալ` նայող չի լինի»,- իրավիճակը կատակով բնութագրում է Վարդենիկ գյուղի բնակիչ Սվետա տատիկը:
Արտագաղթը մեր երկրից անխուսափելիորեն աճում է. որքան էլ պաշտոնական թվերը կոծկում են կամ քողարկում իրական պատկերը, ահռելի չափերի է հասնում անվերադարձ մեկնողների թիվը: Սակայն այժմ խոսքը ոչ թե արտագաղթի մասին է, այլ այդ երևույթի հետևանքով ի հայտ եկած ճակատագրերից մեկի:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: