Նախօրեին Հայկական լեռնաշխարհի 5-րդ ամենաբարձր լեռան՝ Սիփանի և դրա հարևանությամբ ձևավորված գեղեցիկ ամպի լուսանկարները հեղեղել են թուրքական էլեկտրոնային լրատվամիջոցները: Բիթլիսի նահանգի Ադիլջեվազ շրջանի բնակիչները, նկատելով տեսարանը, այն լուսանկարել են, իսկ ավելի ուշ պատկերը տարածվել է լրատվամիջոցներում: