Հայերեն   English   Русский  
ԹՈՒՐՔԻԱ
Բեռն քաղաքի դատարանը դեկտեմբերի 17-ին դիտարկել է լրտեսության մեղադրանքով Ադրբեջանում ձերբակալված հայտնի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի ընտանիքի անդամների կարգավիճակի հարցը:
«Աթաթուրքը նացիստական պատկերացման մեջ» գրքի հեղինակ Ստեֆան Այրիգը առաջ է քաշել այն ուշագրավ միտքը, որ Մուստաֆա Քեմալի հաջողությունը հնարավոր դարձավ 1915 թվականի Հայոց ցեղասպանության հաշվին:
Հայոց ցեղասպանության մասին պատմող «Հատում» ֆիլմի գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի և Գերմանիայի թուրքական համայնքի ղեկավար, նախկին պատգամավոր Հաքքը Քեսքինի միջև լարվածություն է առաջացել:
Ակնկալելի էր, որ Արեւմուտքի կողմից մեկուսացվող Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի ասուլիսը խլելու է ամենամեծ լուսարձակները: ՌԴ-ի ինքնիշխանության պահպանման համար մղվող պայքարի սահմաններում բացատրված եղելույթները շարունակվում են ենթարկվել մեկնաբանական եւ վերլուծման խորը քննարկման:
Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել ազատ արձակելու դեկտեմբերի 14-ին ձերբակալված «Զաման» թերթի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըին:
Ստամբուլի գլխավոր դատախազությունը «զուգահեռ պետություն» գործողության շրջանակներում այսօր պահանջել է Ֆեթուլահ Գյուլենին ձերբակալելու վերաբերյալ որոշում կայացնել: ԱՄՆ-ում բնակվող Գյուլենին մեղադրում են
«Մարալ» երգի ու պարի համույթը անցած շաբաթ նշում էր իր հիմնադրման 35 ամյակը: Համերգի 300 հրավիրյալների թվում էին Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Հունաց պատրիարք Բարդուղիմեոսը, Հայ կաթոլիկ եղեկեցու առաջնորդ Գերապայծառ Զեքիյան, Ասորական ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների հոգևորականներ, Ստամբուլի Փեշիքթաշ, Սարըյեր, Շիշլի վարչական համայքների ղեկավարները, Էթյեն Մահչուփյանը, Հընչալ Ուլուչը, հայ համայնքի անվանի դեմքեր: Ստամբուլի ամենամեծ և նոր Կոնգրես կենտրոնում 2500 հանդիսականները ...
60 տարի առաջ մահմեդականություն ընդունած հայազգի Ֆերման Գեզը վերջերս մահացել է 84 տարեկան հասակում: Նրա մահից հետո ընտանիքում հարց է ծագել, թե որտեղ թաղել հանգուցյալին` քրիստոնեական, թե մահմեդական գերեզմանատանը:
Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհորդի գլխավոր քարտուղար Ռամիլ Հասանովը հայտարարել է, որ թյուրքալեզու պետությունների ընդհանուր պատմության դասագիրքը հաստատվել է: Հասանովի խոսքերով` 2016 թվականից այս դասագիրքը կմտնի հանրակրթական դպրոցների 8-րդ դասարանի ծրագրի մեջ: Նա նշել է, որ խորհուրդը հիմնականում կենտրոնացած է տնտեսության, արտադրության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի, զարգացման, ազգային կրթության, երիտասարդության և սպորտի, մշակույթի բնագավառների հարցերի վրա: Ստեղծված դասագիրքը ...
Թուրքիայում պետական հեղաշրջում ծրագրելու մեջ մեղադրվող թուրքական «Փեշիքթաշ» ֆուտբոլային ակումբի «Չարշը» ֆան ակումբի 35 երկրպագուների դատավարությունը հետաձգվելէ: Այն բանից հետո,երբ դատախազությունը պահանջել է երկրպագուներին ցմահ ազատազրկամ դատապարտել, ի պաշտպանություն ամբաստանյալների բողոքի և զայրույթի ալիք է բարձրացել, թուրքական թե քաղաքական, թե իրավական մարմինների շրջանում:
Թուրքիայում գործածվել է Ստամբուլ-Քոնյա արագընթաց գնացքը: 715 կմ երկարությամբ երկաթգծի բացման արարողությանը մասնակցել է անձամբ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը և մի շարք պաշտոնատար անձինք:
Իր օդապարիկներով հայտնի Թուրքիայի Կապադովկիա քաղաքում օդապարիկ է ընկել, որի հետևանքով մեկ չինացի զբոսաշրջիկ մահացել է, 9 հոգի վիրավորվել են: Քաղաքի Գյորեմե շրջանից օդ բարձրացած օդապարիկի մեջ չինացի և մալազիացի զբոսաշրջիկներ են գտնվել: Անկման պատճառը առայժմ հայտնի չէ: Տուժածները տեղափոխվել են Նևշեհիր քաղաքի հիվանդանոց: Նրանցից երկուսի վիճակը ծանր է:
Համացանցում, ավելի ճիշտ ֆեյսբուք սոցիալական ցանցում կրկին վիրուսներ են տարածվել: Այս անգամ դա թուրքերի ձեռքի գործն է: Մեզ նամակներ են գալիս վիդեո-հոլովակի տեսքով, մեր անձնական պատերին տեղադրվում են դրանք եւ եթե մենք ստուգում ենք այն, համակարգիչն ամբողջությամբ վիրուսոտվում է:
Պակիստանի Փեշավար քաղաքում ռազմական ուսումնարանի վրա թալիբների իրականացրած հարձակման արդյունքում զոհերի թիվը հասել է 148-ի, որոնց մեծ մասը աշակերտներ և ուսուցիչներ են, մոտ 150 հոգի վիրավորվել է: Տեղի ունեցած ողբերգության պատճառով վաղը Թուրքիայում մեկօրյա ազգային սուգ է հայտարարվել: «Անադոլու» գործակալության հաղորդմամբ` այս մասին հայտնել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը պատասխանել է Եվրամիության հնչեցրած քննադատությանը երկրում երկու տասնյակից ավել լրագրողների ձերբակալության վերաբերյալ: Նա հայտարարել է, թե Թուրքիան զբաղվում է իր սեփական գործերով, իսկ ԵՄ-ը թող իր գործերով զբաղվի:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: