Հայերեն   English   Русский  
Սահմանադրական բարեփոխումներ
Արցախում Սահմանադրական փոփոխություններ կատարելու ծրագիրը արհեստական օրակարգ է:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել հերթական նախաձեռնությամբ: Այն ներկայացնելով որպես երկրի բարօրությանն ուղղված քայլ` Ալիևը կրկին իր դիրքերն ամրապնդելու միջոցներ է կիրառում` ձերբազատվելու իր իշխանության երկարակեցությանը սպառնացող որևէ վտանգից:
Պաշտոնական Բաքուն սեպտեմբերի 26-ին կայանալիք հանրաքվեի միջոցով Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման տեքստը չի ներկայացրել Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողով և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ:
Թուրքիայի սահմանադրական դատարանը նախորդ ամիս քննարկում էր հարցը, որ պետք է քրեական օրենսգրքից հեռացնել այն հոդվածը, որը 15 տարեկանից ցածր երեխաների հետ սեռական հարաբերությունը որակում էր որպես «սեռական բռնություն»։
ԼՂՀ-ում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով առաջարկվում է նախագահական կառավարման մոդել: ԼՂՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից հուլիսի 30-ին հանրապետության նախագահին ներկայացված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը բաղկացած է նախաբանից, մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, կառավարման համակարգը, դատական իշխանությունը, տեղական ինքնակառավարումը եւ հանրաքվեն բաժիններից:Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը ներկայացված հայեցակարգի, ...
Հուլիսի 30-ին ԼՂՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը:
Հուլիսի 25-ին Ադրբեջանի սահմանադրական դատարանը կիսափակ ռեժիմում դիտարկել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու առաջարկը հանրաքվեին դնելու դիմումը` ծրագրի դրական կարծիք հայտնելով, հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը:
Հուլիսի 25-ին Ազգային ժողովում ԼՂՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվել են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ առաջին հանրային քննարկումները՝ խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի մասնակցությամբ:
Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը կոչ է արել Ադրբեջանի սահմանադրական դատարանին դրական եզրակացություն չտալ հիմնարար փաստաթղթում փոփոխություններ իրականցնելուն, որի նախաձեռնությամբ հանդես է եկել երկրի նախագահ Իլհամ Ալիևը: Այս մասին նշված է կուսակցության ղեկավար Արիֆ Հաջիլըի`Սահմանադրական դատարանին ուղղված դիմումում, հաղորդում է «Կոնտակտ» լրատվական կայքը:
Ադրբեջանում ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդի համակարգող խորհուրդը հուլիսի 19-ին արտահերթ նիստ է գումարել երկրի նախագահ Իլհամ Ալիևի`իր լիազորությունները ընդլայնող հանրաքվե անցկացնելու նախաձեռնության կապակցությամբ:
Հուլիսի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիմել է Սահմանադրական դատարան երկրի հիմնարար փաստաթղթում փոփոխություններ կատարելու նպատակով հանրաքվեի կազմակերպման վերաբերյալ եզրակացություն ստանալու համար: Այդ փոփոխություններն ակնհայտորեն ուղղված են նախագահի` առանց այն էլ լայն լիզորությունների ընդլայնմանը, հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը:
- Հուլիսի 5-ն ի՞նչ օր է, որ ոչ աշխատանքային է:- Սահմանադրության օրն է:- Սահմանադրությո՜ւն, սահմանադրությո՜ւն: Ի՞նչ է մեզ տվել էդ սահմանադրությունը: Եղած-չեղած մի հաշիվ է:
Կիրակի օրը Թուրքիայի ոստիկանությունը խոչընդոտել է ընդդիմադիր Ազգայնական կուսակցության արտակարգ համագումարն Անկարայում: Այս մասին հայտնում է Euronews-ը:
Նրանք, որոնց քարոզը դեմ է Դանիայի սահմանադրությանը, կզրկվեն իրենց քաղաքացիությունից, եթե հակաիմիգրացիոն կուսակցության առաջ քաշած առաջարկները երկրի կառավարությունը ընդունի:Դանիայի ժողովրդավարական կուսակցությունը, որը այժմ երկրորդ ամենաշատ տեղեր ունեցող կուսակցությունն է խորհրդարանում, առաջ է քաշել իմամ Աբու Բիլալ Իսմայիլին վտարելու մի ծրագիր:Իսմայիլը` Օրհուս քաղաքի Grimhoj մզկիթի առաջնորդ իմամը, կոչ է արել ոչնչացնել հրեաներին, ինչպես նաև վերջին վավերագրական ֆիլմը բացահայտում է այն մասին, որ նա սատարում ...
Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ ինքը հրաժարվում է սահմանադրական փոփոխությունների ծրագրից, որի կետերից մեկով նախատեսվում էր դատապարտյալ ահաբեկիչներին զրկել Ֆրանսիայի քաղաքականությունից: Guardian-ի հաղորդմամբ նախագահի որոշումը պայմանավորված է նրանով, որ երկրի խորհրդարանը համաձայնություն չի տվել Օլանդի նախագծին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: