Հայերեն   English   Русский  
Սահմանադրական բարեփոխումներ
Սահմանադրական փոփոխությունների միջոցով մեկ քայլ առաջ է կատարվում:
Գործող Սահմանդրությունն այնքան վատն է, որ նույնիսկ փոքր փոփոխությունը ես այսօր բավականին լուրջ եմ համարում:
Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Պետք է այո ասել Սահմանադրական բարեփոխումներին, քանի որ դա երաշխիք է պետության անընդհատ զարգացման և ժողովրդավարության ամրապնդման համար:
Դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին տեղամասերում միայն նույնականացման քարտ ունեցող քաղաքացիների առանձին ցուցակների առկայությունը, ըստ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի, վերահսկողության մթնոլորտ կստեղծի, իսկ դիտորդներն ու վստահված անձինք տեղում կարող են վերահսկել գործընթացը: Այդ առանձնացումը, ըստ պատգամավորի, դժվար չէ կատարել:«Շատ կարևոր է քվեարկության իրավունք ունենալ, բայց կարևոր են վստահության ամրապնդմանն ուղղված մեխանիզմները»,-այսօր ԱԺ-ում «Հանրապետական ...
ԱԺ նիստում հանրությանը սահմանադրական փոփոխությունների ու ՀՀ իշխանություններ դեմ պայքարող «Նոր Հայաստան» ընդդիմադիր շտաբի նախաձեռնած դեկտեմբերի 1-ի ընդվզման ալիքին միանալու կոչով հանդես եկավ ընդդիմադիր «Ժառանգություն» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.«Սահմանադրական փոփոխությունների դեկտեմբերի 6–ին կայանալիք հանրաքվեի քարոզարշավը չնայած մեկնարկել է հոկտեմբերի 10-ին, չնայած մայրաքաղաք Երևանում քարոզարշավի 500 հատ անվճար գրատախտակ է տեղադրվել, ոչ իշխանությունները, ոչ ընդդիմադիր ուժերը չեն օգտվում դրանցից։
ՀԱՐԳԵԼԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՀայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները:Ցուցակները փակցված են հանրաքվեի տեղամասերում: Դրանք տեղադրված են նաև ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ www.police.am/Hanraqve
«Սերժ Սարգսյանը ձգտում է հնարավորինս շուտ ներդնել միակուսակցական քրեապետության մոդելը, քանի որ ստիպված է իր վերարտադրությունն ապահովել սոցիալական բնույթի նախապայթյունային իրավիճակի, տնտեսության նախափլուզումային վիճակի, արտաքին սպառնալիքներին դիմագրավելու անկարողության, պետական կառավարման համակարգի ներքին ճաքճքվածության և անձամբ իր ու մերձավոր շրջապատի նկատմամբ համատարած ատելության պայմաններում»,-ասվում է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի՝ «Ընդդիմության միասնական շտաբ»-ի տարածած հաղորդագրության ...
2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունը կազմակերպելու և անցկացնելու նպատակով հանրապետության տարածքում օրենքով սահմանված կարգով և ժամկետում կազմավորվել են թվով 1997 տեղամասեր, սահմանվել են տեղամասերի հերթական համարները և տեղամասային կենտրոնները:
Քիչ առաջ ԱԺ-ն քվեարկությամբ մերժեց «Ալյանս»կուսակցության առաջնորդ, ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ նույնակացման քարտերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը սահմանադրության առաջադրված փոփոխությունների նախագիծը դրական է գնահատում: Նրա գնահատմամբ գործող սահմանադրությունը բավարար մեխանիզմներ պարունակում է, որպեսզի մեր տնտեսական, սոցիալական, քաղաքական խնդիրները լուծվեն, սակայն, եթե որոշ մեխանիզմներ բարելավվեն, ապա կարելի կլինի ավելի առաջ գնալ:ՙՍահամանդրության փոփոխությունը չի կարող բոլոր պայմաններն ապահովել, որպեսզի կյանքը դառնա պայծառ մեր երկրում: Սահմանադրական փոփոխությունների բարձր որակն ընդամենը ...
Այսօր Հանրապետական կուսակցության «Այո»-ի կենտրոնական շտաբում կայացած աշխատանքային խորհրդակցությունից հետո տեղի է ունեցել շտաբի նիստ, որը վարել է շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանը:
2015 թ. հոկտեմբերի 24-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի գրասենյակում (Երևան, Երզնկյան 75) տեղի ունեցավ Շտաբի նիստ:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի, սպասվող հանրաքվեի, ինչպես նաեւ հանրաքվեի արդյունքում Սահմանադրության փոփոխությունների հաստատումից հետո սպասվող օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությանը վերաբերող հարցեր է քննարկել «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջանի Բուկիկիոյի հետ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: