Հայերեն   English   Русский  
Սահմանադրական բարեփոխումներ
Սահմանադրական բարեփոխումների գործընթացը մի ամբողջ պատմություն ունի: Նախկինում ընդդիմադիրներն էին դրա կարևորությունը բարձրաձայնում: Հետագայում դրա անհրաժեշտությունը ընդգծեց նախագահը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն օրերս իր մոտ է հավաքել մարզի համայնքի ղեկավարներին ու հայտարարել, որ իրենք պետք է այո-ի բարձր ցուցանիշ ներկայացնեն Սերժ Սարգսյանին: Նա նաեւ ասել է, որ ցուցանիշներն այնպիսին պետք է լինեն, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» նախկին ղեկավար Մաքսիմ Հակոբյանի «բացակայությունը» չզգացվի մարզում:
Ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի` Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը միայն ու միայն գաղափարական տեսանկյունից է դեմ նոր Սահմանադրությանը:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.«Վենետիկի հանձնաժողովի քարտուղարը երեկ պատասխանել է «ՀԺ» ի հարցին՝ արդյոք իրե՞նք են ՀՀ իշխանություններին խնդրել հետամուտ լինել Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, թե Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հանձնաժողովին։
Սահմանադրական հանրաքվեի ՀՀԿ շտաբը ղեկավարելու է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նման որոշում այսօր ընդունել է ՀՀԿ գործադիր մարմինը։ Այս մասին հայտնում է armradio-ն:
Ավելի շատ ինտրիգային պայքար է սպասվում ոչ թե իշխանություն-ընդդիմություն առումով, այլ իշխանության ներսում` ուժերի բաշխման ընթացքում:
Դեկտեմբերի 6-ին հանրաքվեի կդրվի սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Իսկ մինչ հանրաքվեն հանրությունը քննարկում է ներկայացված նախագծի լավ ու վատ կողմերը: Սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին «Անկախը» զրուցել է իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, սահմանադրական իրավունքի մասնագետ Գաբրիել Բալայանի հետ:
Հասարակությունը բաժանելով «Ոչ»-ի և «Այո»-ի ճամբարների` լարվածություն է ստեղծվում: Սա անթույլատրելի է տարածաշրջանային քաղաքական գործընթացների պայմաններում:
Սահմանադրական փոփոխությունների նախագծի 89-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` Ազգային ժողովում, ընտրական օրենսգրքով սահմանված կարգով, տեղեր են հատկացվելու ազգային փոքրամասնությունների համար:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, մինչեւ այս պահը դեռ չի որոշվել, թե ով է լինելու հանրաքվեի ընթացքում ՀՀԿ քարոզչական պատասխանատուն։ Պայքարը բավականին լուրջ է. կան երեք թեկնածուներ՝ Վիգեն Սարգսյան, Արմեն Աշոտյան եւ Դավիթ Հարությունյան, որոնցից ամենքն ունեն իրենց լոբբիստները նախագահականում։ Հասկանալի է, որ աստիճանական հիերարխիայով Հովիկ Աբրահամյանը կցանկանար աշխատել Դավիթ Հարությունյանի հետ, եթե ոչ՝ Արմեն Աշոտյանի հետ, որպես իր կառավարության անդամներ։ Ինչ վերաբերում Է Վիգեն Սարգսյանին, ...
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին մեկ ամսում ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առնվազն հրապարակային գործունեությունն ամբողջությամբ հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Իսկ ինչով է նա զբաղված այս ընթացքում. կառավարում է իրեն պատկանող ձեռնարկությունների գործունեությունը՝ խաղող է մթերում, խաղողագործների հետ է բանակցում, այլ կերպ ասած` զբաղված է ձեռնարկատիրությամբ:
««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական կուլիսներում այս օրերին ակտիվորեն քննարկվում է սահմանադրական հանրաքվեի շտաբի պետի թեկնածուների հարցը։ Առաջին ու գլխավոր թեկնածուն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է, որը, կարծես թե, այդքան էլ ցանկություն չունի այդ պաշտոնը զբաղեցնել։ Նշվում է, որ ՀՀԿ-ում մի քանի թևերի են բաժանվել, ու Հովիկ Աբրահամյանի «թևը» չի ցանկանում, որ իրենց վրա վերցնեն այդ ծանր բեռը։ Բացի այդ, եթե Հովիկ Աբրահամյանը հիմա համաձայնի գլխավորել հանրաքվեի նախընտրական շտաբը, նշանակում է, որ ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: