Հայերեն   English   Русский  
Սահմանադրական բարեփոխումներ
Թուրքիայի փոխվարչապետ, կառավարության խոսնակ Նուման Քուրթուլուշը խոսել է երկրի օրակարգում առկա մի շարք հարցերի շուրջ՝ անդրադառնալով նաև սահմանադրական փոփոխություններին, հաղորդում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը:
Թուրքիայում ընդդիմադիր Ժողովուրդների հանրապետական կուսակցությունը (CHP) Թուրքիայի ազգային մեծ ժողովում ընդունված և առաջիկա ամիսներին հանրաքվեին ներկայացվելիք սահմանադրական փոփոխություններին դեմ է հանդես գալու:
Թուրքիայում «Բեքթաշի» ֆեդերացիայի (ABF) նախագահ Մուհիթթին Յըլդըզը հայտարարելն է, որ ալիևիները դեմ են քվեարկելու երկրում սահմանադրական փոփոխություններին:
Թուրք պատգամավորները հունվարի 13-ին հաստատել են սահմանադրական փոփոխության հիմնական դրույթները, որոնք ամրապնդում են երկրի նախագահի դերը:
Թուրքիայի ազգային մեծ ժողովում հերթական ծեծռտուքն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ դրանց դեմ հանդես եկող քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) անդամները գրավել են ամբիոնը`բողոքելով, որ այդ քննարկումները իրականացվում են առանց ժողովրդին այդ ամենը ներկայացնելու:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) խոսնակ Այհան Բիլգենը հայտարարել է, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում իրականացվելիք սահմանադրական փոփոխություններին միտված քվեարկությանը կուսակցությունը չի մասնակցելու՝ այդ կերպ բոյկոտելով այն:
Անկարայում` Թուրքիայի խորհրդարանի դիմաց, սահմանադրական փոփոխությունների դեմ ուղղված բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների հետ բախման արդյունքում ակցիայի մասնակից 2 պատգամավոր մարմնական վնասվածքներ է ստացել:
Bloomberg լրատվական գործակալության փոխանցմամբ` Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել է հրաժարական տալու մտադրության մասին: Գրում է Gazeta.ru.-ն:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` բարձրացնելով քրեական գործով վարույթի շրջանակներում քաղաքացիների անձնագրերը վերցնելու, ինչպես նաև նրանց նկատմամբ հանրապետությունից դուրս գալու արգելքի հետ կապված խնդիրները:
Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի 2017 թվականի ամռան սկզբին, «եթե ամեն ինչ լավ լինի»: Այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջոնորդ Դևլեթ Բահչելիի հետ Անկարայում կայացած հանդիպումից հետո, հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Նոյեմբերի 18-ին և 19-ին ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստերում ամփոփվել են Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի նախնական տարբերակի հանրային քննարկումների արդյունքները:
Սահմանադրական բարեփոխումների շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) կարող է վերանվանվել Արցախի Հանրապետությունը: Այս մասին RT լրատվական գործակալությանը հայտնել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ղեկավար Աշոտ Ղուլյանը:«Մենք կվերադառնանք մեր պատմական, իսկական անունով, որը կարտացոլվի նոր Սահմանադրության առաջին հոդվածում», - ասել է նա:
Սահմանդրության փոփոխությունից հետո անհրաժեշտություն առաջացավ փոփոխելու մի շարք օրենքներ: Դրանց թվում է Կուսակցությունների մասին օրենքը, որն ունի սահմանադրական օրենքի կարգավիճակ և շրջանառության մեջ է դրված Ազգային ժողովում:
«Կարեն Կարապետյանը բավականին համակրելի մարդ է, բայց կոռուպցիայի մեջ խրված Հայաստանում իրավիճակը փոխելու համար, հարկավոր է հստակ նպատակներ ունեցող էնտուզիաստների թիմ, որոնք ինքնազոհողության կգնան», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Կառավարությունում տեղ գտած փոփոխություններին, ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: