Հայերեն   English   Русский  
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Զբոսաշրջությունը նշանակալի դեր ունի յուրաքանչյուր երկրի տնտեսության և սոցիալական կյանքում: Ուստի շատ կարևոր է գնահատել ու չափել, թե ինչ ծավալ են կազմում զբոսաշրջության ոլորտի եկամուտները մեր երկրի տնտեսությունում կամ իմանալ ներգնա զբոսաշրջիկների ծախսերը Հայաստանում: Վերջին հաշվով, այդ ծախսերի հիման վրա է հաշվարկվում նաև զբոսաշրջության ոլորտում առաջացած ավելացված արժեքը:
«Երևանի օրերը Մոսկվայում» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել «Երևանի և Մոսկվայի քաղաքային զբոսաշրջության զարգացման հեռանկարները» խորագրով կլոր սեղան-քննարկումը:
2017 թվականի հունվարին, երբ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ամփոփում էր կառավարության 100 օրվա գործունեությունը, հատուկ անդրադարձավ զբոսաշրջության ոլորտին:
Հանրային խորհրդում ս.թ. դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել ՀԽ Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը: Օրակարգի հիմնական հարցը վերաբերել է ՀՀ կառավարության ներկայացրած "Զբոսաշրջության մասին" ՀՀ օրենքի նախագծին:
Հայկական գինու մշակույթի հազարամյա վկայություններն ամենուր են:
«ՏաԹևեր» ճոպանուղին և SKY CLUB ակումբը համատեղ պարապլաներային թռիչքներ կկազմակերպեն Տաթևում:
«Արենի» Փառատոն» հիմնադրամը, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության աջակցությամբ, 9-րդ անգամ հոկտեմբերի առաջին շաբաթ օրը, կազմակերպում էր «Արենի Գինու Փառատոնը»: Գինու փառատոնը այս տարի ևս տեղի ունեցավ Վայոց ձորի Արենի գյուղում:
Կառավարության հերթական նիստում այսօր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծը:
Այս տարի սեպտեմբերին Վրաստան է այցելել 763 հազար 729 արտասահմանյան քաղաքացի, ինչը 20,9 տոկոսով ավելի է անցած տարվա ցուցանիշի համեմատությամբ:
Խորհրդատվական TripAdvisor ծառայությունը հրապարակել է աշխարհի լավագույն թանգարանների թարմացված ցուցակը:
Տուրիզմի համաշխարհային օրվա առթիվ Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը հանդես է եկել յուրօրինակ նախաձեռնությամբ. վաղ առավոտից «Զվարթնոց» օդանավակայանում մայրաքաղաք ժամանող հյուրերին մատուցվել է հետաքրքիր անակնկալ՝ խորհրդանշական նվերներ: Զբոսաշրջիկներին տրվել են Երևանի պաշտոնական ուղեգրեր, «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական երթուղու և Երևանի պատմության թանգարանի անվճար տոմսեր, մայրաքաղաքի քարտեզներ, զբոսաշրջային վայրերից օգտվելու զեղչի հավաստագրեր և այլն:
Երևանում շարունակվում է Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովը: «Հայաստանի զարգացման հիմնախնդիրներ» ուղղության երկրորդ թեմատիկ նիստն անցկացվում է «Հայաստանյան զբոսաշրջության խթանումը՝ որպես մեր պատմության ու մշակույթի ներկայացման արդյունավետ եղանակ» խորագրի ներքո:
Ոիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան էջում գրում է.«Երկրում տուրիզմ են զարգացնում մի կողմից, մյուս կողմից դնում ամենապոպուլյար տուրիստական վայրերից մեկի շուրջ լեգենդը պետականորեն սխալ հանում։Հիմա Զորաց քարերը , որ տուրիստների համար հին աստղադիտարան էր, ում էր խանգարում ? Ոնց որ ուրիշ երկրներում տուրիստներին հրամցվող ու եկամուտ բերող բոլոր լեգենդները սաղ 100 տոկոսանոց ճիշտ ա։Հիմա էլ եկեք ապացուցենք, որ Արարատ սարը սովորական սար ա, իրա վրա ոչ մի տապան էլ չի իջել,Նոյը հեքիաթ ա կամ քարանձավի կոշիկը ...դե հա ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: