Հայերեն   English   Русский  
ՍԻՐԻԱՀԱՅԵՐ
Սիրիայում գտնվող հայերը կենտրոնացած են հիմնականում մայրաքաղաք Դամասկոսում և երկրի հյուսիսում:
Սիրիահայ գործարար Շանթ Խայալյանը չի հավատում, թե Հայաստանում գործ չկա, բիզնես անելը դժվար է կամ անհնար, ու պնդում է` աշխատողի համար միշտ էլ գործ կա: Արդեն մոտ երկու տարի է, ինչ Շանթը Հայաստանում սկսել է օրգանական օճառի, օրգանական շամպունների և կոսմետիկ յուղերի արտադրություն` «Beauty products» անվամբ, իսկ մինչ այդ օրգանիկ օճառներ էր պատրաստում Հորդանանում:
Եթե շաբաթվա աշխատանքային օրերին այցելեք Վերնիսաժ, ապա նախկինի պես ամայի սեղանիկների չեք հանդիպի: Այժմ շաբաթվա 5 օրերին այնտեղ իրենց աշխատանքներն են ներկայացնում սիրիահայերը` սկսած հագուստից և վերջացրած զարդերով ու սպասքով:
Ղամիշլին համարվում է ներկայումս Սիրիայի ամենաապահով շրջաններից մեկը: Այս մասին գրում է «Արևելք»-ը՝ հղում անելով Ղամիշլիի իր աղբյուրներին, որոնց տեղեկատվության համաձայն՝ այս շրջանի ընդհանուր ապահովությունը ստանձնել է քրդական YPK-ն, որը Քուրդիստանի բանվորական կուսակցության ՝ PKK-ի սիրիական թևն է համարվում:
Հայաստանում այսօր ապրում է շուրջ 9-10 հազար սիրիահայ: Թեև երբեմն ՀՀ իշխանությունները փորձում են օգնել, սակայն պատերազմի գոտուց փրկված հայերը մեծ դժվարությունների են բախվում հայրենիքում:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Սիրիահայ երիտասարդության՝ հայաստանյան հանրություն ինտեգրելուն ուղղված ծրագրերն ու միջոցառումները, նրանց հիմնահարցերը շարունակում են մնալ կառավարության ուշադրության կենտրոնում: Ուսման վարձավճարի փոխհատուցումը սիրիահայ ընտանիքների, երիտասարդների սոցիալական, թերևս, ամենահրատապ և շարունակական լուծում պահանջող հիմնահարցերից մեկն է: Կառավարության որոշմամբ սիրիահայ ուսանողների 2015-2016թթ. ուստարվա վարձավճարի ...
«19-րդ դարավերջի այս հազվագյուտ լուսանկարում Վանն է՝ հայոց հնագույն բնօրրանն ու առաջին մայրաքաղաքը: Հին Աստվածների հավերժ քաղաքը միշտ եղել է ու կմնա: Այսօր էլ Վանը կանգուն է, բայց ցավոք՝ արդեն մեկ դար բոլորեց, ինչ նա այլևս հայկական չի:
Սիրիայում՝ Հալեպի հայաբնակ Նոր գյուղ թաղամասի հրետակոծության արդյունքում 4 հայ վիրավորվել է: Այս լուրը Անկախ-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Բալայանը չնշեց վիրավորների անունները, միայն հայտնեց, որ հայերի մի մասը տեղափոխվել է Հալեպի՝ համեմատաբար հանգիստ թաղամասեր, մյուս մասն էլ ապաստանել է հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:
2006 թվականին 19-ամյա Վարանդ Կանդիլյանը Սիրիայի Հալեպ քաղաքից տեղափոխվում է Հայաստան: Երիտասարդական բուռն ու թռի-վռի կյանքն այլևս նրան չէր գրավում, նա ուզում էր հիմնովին փոխել իր կյանքը: Եվ այն միտքը, որ ծնողներն իրեն Հայաստան էին ուղարկելու մեն-մենակ, հենց իր սրտով էր: Նա ուզում էր իր ապագան իր ձեռքով կառուցել: Չէ՞ որ ժամանակն էր իրական կյանք մուտք գործելու:
Վտանգ կա, որ «Իսլամական պետությունը» կարող է տարածվել աշխարհի այլ մասերում: Մեր տարածաշրջանը` Կովկասը, վիլայեթ է հռչակվել, իսկ վիլայեթ հռչակվում են այն շրջանները, որտեղ զինյալները պետք է ակտիվ լինեն:
Վիգեն Փիլիպոսյանը Հալեպի կենտրոնում հագուստի խանութներ ուներ, որտեղ վաճառվում էր ոչ միայն արտերկրից բերված կանացի հագուստ, այլև սեփական արտադրանքը՝ կանացի մարզական հագուստ: «Ջիլ» կոչվող խանութների ցանցը, որ արաբերեն նշանակում է «սերունդ», Հալեպում մեծ հեղինակություն ուներ: Գործը չափազանց հաջող էր, հատկապես Բայրամի օրերին առևտուրը հասնում էր գագաթնակետին: Վերջին տոներից առաջ Վիգենը սովորականի պես հագուստի մեծ խմբաքանակ էր ներկրել, նաև սեփական հագուստն արտադրել և սպասում էր վաճառքի հաջող օրերին: Սակայն, ...
«Հայաստանի շուկան շատ փոքր է, մենք սովոր ենք 25 միլիոնանոց շուկայի»,- ասում է սիրիահայ Աշոտ Փալուլյանը, որը Հայաստանում զբաղվում է սիրիական համեմունքների վաճառքով և որոշ ապրանքատեսակների արտադրությամբ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալի հետ:
Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը ֆեյսբուքյան էր էջում գրումէ.
Վերջին 1-2 ամսվա ընթացքում Սիրիայում մնացած հայության համար վիճակն առավել վտանգավոր է դարձել: Հալեպը մի քանի անգամ հայտնվեց շրջափակման մեջ, զինյալների հիմնական թիրախը դարձել են քրիստոնյա, մասնավորապես` հայկական շրջանները: Ինչպես մայիսի 21-ին վարչապետին զեկուցեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, հրթիռակոծվել է հայկական եկեղեցին, թալանվում, պղծվում են հուշարձանները, բնակարանները, և պայմաններ են դնում մեր հայրենակիցների առջև, որպեսզի հնարավորինս շուտ հեռանան տարածքից, սակայն վերջին օրերին արդեն խուճապային ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: