Հայերեն   English   Русский  
ՍԻՐԻԱՀԱՅԵՐ
Մայթեզրով քայլելիս հանկարծ լսեցի. «Համեցեք, արևելյան քաղցրավենիք գնեք, շատ համեղ է»:
Սիրիահայերի զբաղվածության խնդիրը մեր երկրում բավական դժվար է լուծվում: Սիրիահայերից շատերը վերջերս հայտնում են, որ դոլարի նկատմամբ դրամի արժեզրկվելուց հետո բիզնեսում խնդիրներ ունեն և կորցրել են մշտական սպառողներին։ Այդ պատճառով որոշ սիրիահայեր հայտնվել են բանկերի սև ցուցակներում։
Ապրիլի 9-ին, ժամը 16:00-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Թագուհի Էրատո» սրահում, Հայկական Կարմիր խաչի ընկերության Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը, ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բինհ Աջեմյանը, կհայտարարեն «Սիրիահայերի ինտեգրման խթանում» ծրագրի մեկնարկը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է «Օգնիր եղբորդ» բարեգործական հիմնադրամի միջոցներով մայրաքաղաքի Ա. Միկոյան 4/3 և 4/6 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքի հիմնարկեքի արարողությանը: Կառուցվող բազմաբնակարանը նախատեսված է Երևանում հաստատված սիրիահայ ընտանիքների համար: Քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ ՀՅԴ ԳՄ, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Լիլիթ Գալստյանը նշել է, որ հիմնադրամի նախաձեռնություններից ամենածավալունը Երևանում հաստատված սիրիահայերի համար ...
Սիրիահայերի Հալեպն արդեն չկա, այն դարձել է անցյալի հիշողություն` պատված սև մոխրի քուլաներով: Հարազատ քաղաքից հեռացած սիրիահայերին կամաց-կամաց լքում է ծննդավայր վերադառնալու հույսը, ու Հալեպն ավելի ու ավելի հեռավոր երազանք է դառնում: Բայց եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա եկող տարվա ավարտին Հայաստանում կյանքի կկոչվի Նոր Հալեպը, որը թեև չափազանց տարբեր կլինի իրական Հալեպից, սակայն սիրիահայերին կհամախմբի մեկ վայրում և կդառնա նրանց նոր օրրանը:
«Սա ռեալ ծրագիր է, աշխատանքներն արդեն տարվում են, ապրել ցանկացողներն էլ կան: Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա 2015-ի Կաղանդը սիրիահայերը կդիմավորեն իրենց բնակարաններում»,- դեռևս նախորդ տարի սեպտեմբերին մեզ հետ զրույցում ասում էր «Սիրիահայերի խնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լենա Հալաջյանը:
2012 թ. փետրվարի 28-ն էր: Սիրիայի Նոր գյուղ թաղամասում բնակվող հայկական ընտանիքում նոր երեխայի ծնունդի էին սպասում: Երիտասարդ կնոջ` Դալարի երկունքի ցավերը բռնել էին, և ամուսինը` Հակոբը, նրան հիվանդանոց էր տեղափոխում:
Շանթ Խայալյանը ծնվել է Հալեպում 1976 թ., սովորել հայկական դպրոցում, որից հետո ուսումը շարունակել է Անգլիայում` մասնագիտանալով գովազդի և մարքեթինգի բնագավառում:
Սիրիահայ Հարութ Լախոյանը Հայաստան է եկել մինչ սիրիական ճգնաժամը:
Ջորջ Քեոշկերյանի պապը Հալեպում եղել է գորգավաճառ, հետո հայրը շարունակել է պապի գործը, սակայն 80-ականներին, երբ կառավարությունը տեղական գորգերի վաճառքը խթանելու համար արգելել է պարսկական գորգերի վաճառքը Սիրիայում, հայրը ստիպված փոխել է հորից ժառանգած գործը` զբաղվելով արծաթյա զարդերի վաճառքով:
Բերթիզլյան-Կազանչյան ամուսինները` իրենց երկու զավակներով, Հալեպի երջանիկ հայկական ընտանիքներից էին, ապրում էին համայնքի ակտիվ կյանքով, ապահովված էին լավ աշխատանքով ու ապրուստով և չափազանց գոհ էին իրենց ճակատագրից:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: