Հայերեն   English   Русский  
Ռուս-ուկրաինական հակամարտություն
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ 2013թ. ցույցերը ցրելու նպատակով զենք կիրառելու կարգադրություն չի տվել: Համապատասխան հայտարարությամբ Յանուկովիչը հանդես է եկել տեսահարցաքննության ընթացքում: Գրում է Russian.rt.com-ը:
Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթը Ուկրաինայում անցկացնելու փաստը վտանգի տակ է՝ կապված ընթացակարգով սահմանված ուշացումների հետ:
Ուկրաինայի գերագույն ռադայի հաշտեցման խորհրդի նիստի ժամանակ հերթական անգամ ծեծկռտուք է բռնկվել, այս անգամ` «Ընդդիմադիր դաշինք» խմբակցության համանախագահ Յուրի Բոյկոյի և Ռադիկալ կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոյի միջև:Լյաշկոն մեղադրել է Բոյկոյին հրահանգներ ստանալու նպատակով Մոսկվա այցելությունների համար և խնդրել է Ուկրաինայի անվտանգության ծառայությանը զբաղվել այդ հարցով: Այս հայտարարությունից հետո Բոյկոն բռունցքներով հարձակվել է Լյաշկոյի վրա:
Նոյեմբերի 12-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց ունեցավ Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Պավլո Կլիմկինի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ուկրաինական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ:
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, որը 2015թ. մայիսից զբաղեցնում է Ուկրաինայի Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոնը, հայտարարել է իր հրաժարականի մասին: Սահակաշվիլին հայտարարել է նաև կոռուպցիայի դեմ պայքարը մինչև «լիակատար հաղթանակ» շարունակելու իր մտադրության մասին: Գրում է Rbc.ru.-ն:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի գլխավոր դատախազության հատուկ հետաքննությունների դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Գորբատյուկը հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը ութ քրեական գործով կասկածյալ է համարվում: Գրում է Gazeta.ru.-ն:
5 երկիր միացել է Ռուսաստանի դեմ մինչև 2017թ. մարտի 15-ը Ուկրաինայի ամբողջականությունը խախտելու պատճառով սահմանված պատժամիջոցների երկարաձգմանը: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
Դնեպրի Հայկական մշակութային «Վարդուհի» կենտրոնում տեղի է ունեցել «Ուկրաինայի հայկական ժառանգությունը» ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Ուկրաինայում հայ գրատպության 400-ամյակին:
Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ միգրացիոն հարցերով գլխավոր վարչությունը հաստատել է, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին Ռուսաստանում ժամանակավոր ապաստան է տրամադրվել: Գրում է Russian.rt.com-ը:
Վարդան (իսկական անունը Վարդանուշ Մարտիրոսյան) ծնվել է 1985 թ. մարտի 3-ին Կրիվոյ Ռոգում (Ուկրաինա), բազմազավակ ընտանիքում, վեցերորդ երեխան է։ Հայրը՝ հայ էր, ինժեներ, իսկ մայրը՝ Մարիկա, դերձակուհի։ Հայրը նորածին դստերը անվանել է հնագույն հայկական անունով, ի պատիվ իր մոր Վարդանուշի: Մայրը՝ ակրոբատիկայի վարպետ էր և 7-ամյա Վարդային տվել է կրկեսային ստուդիայի «Արենա»: Ավելի ուշ Վարդան սկսել է երգել «արծաթյա զանգերը» անսամբլում, խաղալ թատրոնում և «ծաղրածու» ստուդիայում։
Կանադայի ԱԳ նախարար Ստեֆան Դիոնը հայտարարել է Ուկրաինայի ազգային ոստիկանությանը մի քանի միլիոն դոլար հատկացնելու մասին:
Ռուսական НТВ հեռուստաընկերության հաղորդավար Անդրեյ Նորկինն կործանված «Բոինգի» թեմայով հաղորդման նկարահանման ժամանակ ուկրաինացի քաղաքագետ Սերգեյ Զապորոժսկուն «ոչխար» է անվանել ու վռնդել տաղավարից: Այս մասին փոխանցում է Лента.ру-ն:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայի տարածքում մալազիական Boeing ինքնաթիռի կործանման մասին միջազգային քննչական խմբի զեկույցը: Գրում է Russian.rt.com-ը:
Դոնեցկի մարզում մալազիական MH17 ուղևորափոխադրող ինքնաթիռի կործանման հետաքննության մասին զեկույցի ընթացքում քննիչները հայտարարել են, որ ինքնաթիռը խոցվել է զինյալների վերահսկողության ներքո գտնվող տարածքից: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: