Հայերեն   English   Русский  
Ռուս-ուկրաինական հակամարտություն
«112 Украина» հեռուստաընկերության փոխանցմամբ` Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի հարևանությամբ իրավապահների և ցուցարարների միջև նոր բախումներ են տեղի ունեցել: Գրում է Russian.rt.com-ը:
Կիևի մարզի Բորիսպոլ քաղաքի դատարանը 18 օրով կալանավորել է ադրբեջանցի լրագրող, Նիդերլանդների քաղաքացի Ֆիքրեթ Հուսեյնլին: Այս մասին ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությանը հայտնել է նրա փաստաբան Դմիտրի Մազուրոկը:
Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին միացել է Կիևի կենտրոնում` Գերագույն ռադայի հարևանությամբ կազմակերպված ցույցի մասնակիցներին: Գրում է Russian.rt.com-ը:
Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն պաշտոնական Անկարայի հետ համաձայնության է եկել Ղրիմի նավահանգիստներ մուտք գործող թուրքական նավերի նկատմամբ հսկողության ուժեղացման շուրջ:
Հռոմի Ֆրանցիսկոս պապի կարծիքով` Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում հակամարտությունների հետևում սատանան է կանգնած:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին: Համապատասխան հայտարարությամբ Էրդողանը հանդես է եկել Պորոշենկոյի հետ Կիևում ունեցած համատեղ մամուլի ասուլիսի շրջանակներում: Գրում է Russian.rt.com-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Գրում է Russian.rt.com-ը:
Ուկրաինայի բնակիչները պահանջում են երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի իմպիչմենտը: Նախագահի դեմ անվստահության խնդրագիրը Կիևի քաղաքային խորհրդի կայքում հասցրել է անհրաժեշտ նվազագույն 5000-ից 5100 ձայն հավաքել: Գրում է Vesti.ru-ն:
Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի շահերը ներկայացնող փաստաբան Մարկիյան Գալաբալան հայտարարել է, որ քաղաքական գործիչն Ուկրաինայում իրեն լրացուցիչ պաշտպանության տրամադրման համար դիմում է ներկայացրել: Գրում է Russian.rt.com-ը:
Ուկրաինայի ՆԳՆ-ի ղեկավարի արտահաստիքային խորհրդական Անտոն Գերաշչենկոն պատմել է, որ Ուկրաինայի նախագահի պաշտոնը ստանձնելու օրից ի վեր Պորոշոնկոյի և ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի միջև հակամարտությունը շարունակվում է: Գրում է Russian.rt.com-ը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ինքն իրեն խաղաղության նախագահ է անվանել: Գրում է Russian.rt.com-ը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտրարարել է, որ իր երկիրն ամբողջ աշխարհին ապացուցեց առանց ռուսական գազի ապրելու կարողությունը: Գրում է Russian.rt.com-ը:
Ուկրաինայի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի նկատմամբ: Այս մասին հաղոդրագրություն տարածել է գերատեսչության թվիթերյան էջը: Գրում է Gazeta.ru-ն:
Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը RT-ին տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է հակառուսական պատժամիջոցները չեղարկելու նպատակով ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատմանը նպաստելու ԳԴՀ-ի ցանկության մասին: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: