Հայերեն   English   Русский  
Ռուս-ուկրաինական հակամարտություն
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում ՝ պատրաստվելով հունիսի 15-25-ը Ուկրաինայի Խարկով քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ուկրաինացիների համար Եվրոպական միության առանց վիզային ռեժիմի սահմանումը պատմական օր է անվանել ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև Եվրոպայի համար: Գրում է Russian.rt.com-ը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Եվրոպական միության հետ առանց վիզային ռեժիմի սահմանումը վերջնականորեն ձևակերպեց Ռուսական կայսրության հետ իրենց ամուսնալուծությունը:
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում այսօր կայանալիք եվրատեսիլյան փորձի ընթացքում իրենց գնահատականները կտան մրցույթի ժյուրիի անդամները, իսկ վաղը` մայիսի 9-ին, նաև հեռուստադիտողները:
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց, կանանց եւ երիտասարդական հավաքականներն այսօր մեկնեցին Ուկրաինա՝ ուսումնամարզական հավաք անցկացնելու։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկը մայիսի մեկին եվրատեսիլյան բեմում ունեցել է իր առաջին փորձը, որը շատ հաջող է ստացվել:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Դոնբասի հակամարտությունը «սառեցված» չի համարում և իր կարծիքով «իսկական պատերազմ» է ընթանում: Գրում է Ria.-ն:
Ռուսաստանի Առաջին ալիքը հրաժարվել է հեռարձակել Եվրատեսիլ-2017-ը` Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովայի շուրջ առաջացած իրավիճակի պատճառով: Այս մասին հայտնում է հեռուստաալիքի պաշտոնական կայքը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստվում էր այցելել Մոսկվա մայիսի 2-ին: Բեռլինը Մերկելի այցը Մոսկվա հիմնավորել է հուլիսին Համբուրգում կայանալիք G20 գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների կազմակերպումով:
Ուկրաինայի գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն հայտարարել է, որ «Батькивщина» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյի մեջ միայն «սառը մոմե տիկնիկ» է տեսնում: Գրում է Russian.rt.com-ը:
Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ուկրաինայի անվտանգության ծառայության` «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովայի մուտքը երկիր արգելելու վերաբերյալ որոշումը: Գրում է Russian.rt.com-ը:
«Говорит Москва» ռադիոկայանի փոխանցմամբ` Ղրիմ այցելելու պատճառով «Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանի մուտքը Ուկրաինա կարող է արգելվել: Գրում է Gazeta.ru.-ն:
Եվրատեսիլյան անցուդարձը մեկնաբանող WiwiBloggs կայքը ներկայացրել է Արծվիկի «Fly With Me» տեսահոլովակն ու կիսվել առաջին տպավորություններով:«Արծվիկի երգը ավանդական հնչյունների եւ գործիքավորման խառնուրդ է ժամանակակից արտադրության հետ, որը միաժամանակ երազկոտ ու առեղծվածային մի բան է ստեղծում: Այս երգը չի հետեւում կանխատեսելի բանաձեւին: Այն այս տարվա ամենաէքսպերեմենտալ, բայց միեւնույն ժամանակ օրիգինալ երգերից է»,-ասում է հոդվածագիրը։Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2017»-ի հայ դեսպան Արծվիկը մարտի 18-ին երկրպագուների ...
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն թվիթերում գրառում է կատարել և իր երկիրն ինքնաթիռի հետ համեմատել: Գրում է Russian.rt.com-ը:
Շուլյավսկայա կամուրջի մի հատվածը, որով անցնում է կարևոր մայրուղիներից մեկը, փլուզվել է: Այս մասին հայտնում է Ուկրաինայի ICTV հեռուստաալիքը:Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 21:30-ին:Կամուրջը փլուզվել է նրա տակ կայանած մեքենաների վրա, բարեբախտաբար տուժողներ չկան:Դեպքի վայր է մեկնել Կիև քաղաքապետ Վիտալի Կլիչկոն: Նա հայտարարել է, որ միջադեպը կամուրջի շահագործման կանոնների խախտման արդյունք կարող է լինել:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: