Հայերեն   English   Русский  
ՀԱՅՈՑ ցեղասպանության 100-ամյակ
““Հորինված” Հայոց ցեղասպանության դեմ մենք կպայքարենք համատեղ”,- այս մասին հայտարարել է Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Մովլուդ Չավուշօղլուն “ԱՊԱ” լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:
Օգոստոսի 25-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կանադայի խորհրդարանի անդամներ Բրեթ Բաթին, Լեոն Բենուային և Ռաս Հայբերթին, որոնց ուղեկցում էր «Մեկ ազատ աշխարհ» կազմակերպության ղեկավար Մաջեդ էլ Շաֆին։
«Օգոստոսի 27-ին պարզ կդառնա Թուրքիայի նոր վարչապետի անունը: Բոլորը նշում են, որ դա հավանաբար Աբդուլահ Գյուլը կլինի, բայց ես այդպես չեմ կարծում», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազատամարտիկ, հրապարակախոս Սարգիս Հացպանյանը` ամփոփելով Թուրքիայի նախագահական ընտրությունների արդյունքները:
Հուլիսի 31-ին ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Պորտուգալիայից և այլ երկրներից ժամանած «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին` համաձայն արդեն իսկ ձևավորված ավանդույթի:
Թուրք հեղինակի` 1915 թվականի մասին պատմող գիրքը Գրականության Նոբելյան մրցանակի թեկնածու Ալի Բայրամի «Արսինե. աքսորում մի հայ աղջիկ» անունով գիրքը, լույս տեսնելով 2014 թվականի մարտ ամսին, կարճ ժամանակ անց հայտնվեց ամենաընթերցված գրքերի ցանկի ստորին հորիզոնականում: Թուրքիայում ընթերցասերների միայն 2 տոկոսն էր հետաքրքրություն ցուցաբերել հայերի աքսորի մասին պատմող գրքի նկատմամբ: Գրքում դեպքերը զարգանում են 1915 թվականին Սամսունի Քավաք գավառում, որտեղ Ռաֆայել Թեյել ընտանիքը ստիպված է լինում բռնել ...
Անցյալ շաբաթ թուրքական «Սաբահ» թերթը հրապարակել էր հետևյալ մտահոգիչ լուրը. «Ավստրալիայի արտգործնախարար. հայկական հարցը ցեղասպանություն չէ»:«Սաբահը» նկարագրել էր այն դեպքերը, որոնք հանգեցրել էին թերթի նողկալի խորագրին: Թուրք-ամերիկյան ընկերակցությունների համագումարի խորհրդի անդամ և նախկին նախագահ Գյունայ Էվինչը վերջերս այցելել էր Ավստրալիա` տեղի թուրքական խմբերին տեղեկացնելու Մովսեսյանի դատական գործի մասին: Նա պատմել էր, որ «Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը ուժի մեջ է թողել 9-րդ շրջանային վերաքննիչ ...
Գերմանաբնակ հայտնի թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընը օգոստոսի 27–ին Վենետիկի 71–րդ կինոփառտոնին կներկայացնի 1915 թվականի մասին պատմող «Սպի» («The Cut») ֆիլմը: Ֆիլմի գլխավոր հերոսը` հայազգի Նազարեթ Մանուկյանն է, որին մարմնավորել է դերասան Թահան Ռահիմը:
Համշենահայերի շրջանում նրանց` հայ չլինելու գաղափարի տարածումը Թուրքիայի կողմից հետևողականորեն շարունակվում է:
Հուլիսի 15-ին Հարութ Սասունյան ը հաստատեց առաջին ատյանի դատարանի 2011 թվականի վճիռը՝ հրահանգելով, որ «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամին» վերադարձվեն այն շենքերը, որոնք նախատեսված էին Հայոց ցեղասպանության թանգարան և հուշահամալիր կառուցելու համար Վաշինգտոնում: Վերաքննիչ դատարանի դատավորներ Գառլանդը, Ուիլկինսը և Գինսբուրգն ահա այսպես ամփոփեցին դատական գործերի և հակընդդեմ հայցերի շարքը, որ վիճարկող կողմերը ներկայացրել էին վերջին յոթ տարիների ընթացքում.
Հայը հերոսների պակաս երբեք չի ունեցել: Սակայն երբեք նախահարձակ չի եղել: Բայց նրա վրիժառու բազկի հարվածը դիպուկ է, նրա դատն արդար ու հարվածը` անսասան:
Գազայում արձանագրված սպանդը անկասկած արժանի է միջազգային դատապարտանքի: Կոչերը, հայտարարությունները, պատգամներն այս դեպքում որեւէ հիմնական նշանակություն չեն ունենում, երբ բացահայտ պատերազմ է հայտարարված ժողովրդի դեմ, երբ տուժողն ու սպանվողը անզեն բնակչությունն է` կանայք, երեխաներ, տարեցներ:
Հայոց «Նեմեսիսի» ականավոր գործիչներից է Արշավիր Շիրակյանը:Ապագա վրիժառուն ծնվել է 1900 թ. Կոստանդնուպոլսում: Նրա կյանքի մասին շատ հետաքրքիր մանրամասներ են հայտնի` շնորհիվ իր հրատարակած ինքնակենսագրական «Կտակն էր նահատակներուն» վեպի:
«Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. վերապրածների վկայություններ» եռահատոր ժողովածուի թուրքերեն տարբերակը ներկայացվում է աշխարհին:
Ցեղասպանության 99-րդ տարելիցը նորից առիթ դարձավ, որ ակտիվանան քննարկումները, թե ինչ փուլում է ներկայումս Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը, հայկական կողմը որքանով է արդյունավետ հակազդում թուրքական ժխտողականությանը, և ի վերջո, կարողանո՞ւմ ենք հայերս մեր պահանջները հստակ ներկայացնել միջազգային հանրությանը:
Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ «Անկախը» զրուցել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: