Հայերեն   English   Русский  
ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, 6-րդ գումարման Ազգային ժողովում գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է նշանակվելու Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
«Փաստ» օրաթերթը գրում է.ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը երեկ «Փաստի» հարցին ի պատասխան չհստակեցրեց՝ իրեն առաջարկ եղե՞լ է Արդարադատության խորհրդի փոխարեն ստեղծվելիք բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնել, թե՞ ոչ. «Էդպիսի լուրեր պարբերաբար մամուլում գրում են, վերաբերվեք փիլիսոփայորեն»:
Վերաքննիչ դատարանում այսօր պետք է կայանար Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նկատմամբ երկամսյա կալանք կիրառելու մասին Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը:
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո այսօր՝ ապրիլի 12-ին, ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չբացառեց, որ ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանը կնշանակվեն ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալների պաշտոնում,հաղորդում է news.am-ը:
ԱԺ պատգամավոր, «ԵԼՔ» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը կատարում է Երեւան երգը:Նշենք, որ Փաշինյանն առաջադրել է իր թեկնածությունը մայիսի 14-ին կայանալիք Երեւանի քաղաքապետի ընտրություններում:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում եմ այն մղումով, որ «Ելք» դաշինքն ընտրություններում հաղթանակի լուրջ հնարավորություններ ունի:
«Անկախի» զրուցակիցն է ԱԺ պատգամավոր, «Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնադիր, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը մայրաքաղաքի ավագանու ընտրությունների մասին:Նախընտրական շրջանում բռնություններով եւ քաղաքական բանտարկություններով, իսկ ընտրությունների օրը՝ համատարած կաշառքներով եւ այլ զանգվածային ընտրակեղծիքներով մթագնած խորհրդարանական ընտրությունները հերթական անգամ ի ցույց դրեցին գործող իշխանության՝ ՀՀԿ-ի մոտ ազատ, արդար եւ օրինական ընտրությունների կազմակերպման քաղաքական կամքի բացակայությունը
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցությունում սկսել են քննարկումները, թե համամասնական ցուցակից կամ ռեյտինգային թեկնածուներից ովքեր պետք է պատգամավորական մանդատ ստանան, ովքեր՝ դուրս մնան խորհրդարանից կամ կառավարությունում պաշտոն ստանան։ Սուր է հատկապես ԱԺ նախագահի, փոխնախագահի, կամ հանձնաժողովի նախագահների եւ միջազգային կառույցներում ՀՀ պատվիրակությունների ղեկավարների տեղերի համար պայքարը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` ապրիլի 2-ի ընտրություններից ուղիղ մեկ օր անց Վարդան Օսկանյանը վերցրել է «շինելն» ու թռել ԱՄՆ: Ինչպես տեղեկացրին նրա գրասենյակից` «անձնական հարցերով գտնվում է ԱՄՆ-ում, ըստ ամենայնի, կվերադառնա երեք շաբաթից»: ՕՐՕ-ի աղբյուրները պնդում են` «կգա, կշարունակենք մեր քաղաքական գործունեությունը», սակայն, մեր աղբյուրների հավաստմամբ, դեռ ընտրություններից առաջ, երբ տեղի չունեցավ ընդդիմության լայն կոնսոլիդացիա, այդ թվում եւ ՕՐՕ-«Ծառուկյան դաշինք» միավորում, Օսկանյանը ...
«Իրատես» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրարշավի ամենազարմանալի դրվագն այն էր, որ խորհրդարանում երկրորդ տեղը զբաղեցրած «Ծառուկյան» դաշինքը հրաժարվեց այս ընտրություններին մասնակցելուց։ Պատճառը շա՜տ անհամոզիչ էր։ «Ես հարգում եմ իմ երկիրն ու իմ հայրենակիցներին եւ երբեք ինձ թույլ չեմ տա առանց լուրջ ծրագրի եւ դրանց ռեսուրսների հաշվարկման աղբյուրների մասնակցել որեւէ ընտրության: Իմ այս որոշումը կարող է մրցակցային հնարավորություններ ստեղծել այլ ուժերի, նոր թիմերի, նոր անհատների համար՝ իրենց ծրագրերը ...
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը միայն 2018-ին կկարողանա նշանակվել պաշտպանության նախարարի պաշտոնում: Նրա նշանակումը կախված է 2018թ. աշնանը Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի երկրների 17-րդ գագաթնաժողովից:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրություններում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. առաջադրվել է ընդամենը երեք ուժ` ՀՀԿ-ն, «Ելք» դաշինքը եւ ընդամենը մի քանի օր առաջ պետական գրանցում ստացած «Երկիր ծիրանի» կուսակցությունը, որ ձեւավորել է Զարուհի Փոստանջյանը: Իսկ ահա խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, յուրաքանչյուրն իր պատճառաբանությամբ, չեն մասնակցում ընտրություններին:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը։ Նա ոչ ոքի չի վստահում խմբակցության ղեկավարի պաշտոնը:
«Իրատես» թերթը գրում է. «Ինչո՞ւ Զարուհի Փոստանջյանը որոշեց իր «Երկիր ծիրանիի» հետ միայնակ մասնակցել Երևանի ավագանու ընտրությանը, և դա այն դեպքում, երբ «Ելքից» ևս ցուցակը ղեկավարելու առաջարկ էր ստացել։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: