Հայերեն   English   Русский  
ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը նոյեմբերի 8-ին Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս։
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «Խաղաղության նոր պլատֆորմը» Բաքվի իշխանությունների նոր իմիտացիան է։ Այս մասին նոյեմբերի 7-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը։Կիեւում հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը կայացած Եվրանեսթի վեհաժողովին այդ հարցը քննարկվել է։ Ադրբեջանցի պատգամավորները երկու երկրների քաղաքական գործիչների եւ հասարակությունների միջեւ երկխոսության կոչ են արել։
2017 թվականի նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների քվեարկության արդյունքների վերահաշվարկի
Բարձր գնահատելով շատ ազատ լրատվամիջոցների հետ մեր բազմամյա հաջող գործակցությունը՝ ցավում եմ, որ «Հրապարակ» օրաթերթի հետ կառուցողական համագործակցությանը միտված մեր ջանքերը դեռևս ցանկալի արդյունք չեն տալիս։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման եւ բնապահ­պանական վարչության պետ Կարեն Մարգարյանը, 13 տարի լինելով պետական պաշտոնին, հասցրել է բավականին ու­նեցվածք կուտակել: Նա հայտարարագրել է, որ ունի 4 հատ հողամաս, հասարակա­կան նշանակության մեկ շինություն. անավարտ շինություններ եւ անհատական բնակելի մեկ տուն, մեկ հատ էլ «Nissan Teana 250 XV V6» մակնիշի ավտոմեքե­նա:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Այս տարվա մարտ ամսին Թալիշում մարտական հերթա­պահության ժամանակ ականապայթյունային վիրավորման հե­տեւանքով աջ ոտքի մի մասը կորցրած լեյտենանտ Երվանդ Խաչատրյանին «1000 դրամնե­րի» հիմնադրամի շահառու չեն դարձրել, փոխարենը նրա նկատմամբ քրեական գործ են հարուցել՝ ներկայացնելով, թե մարտական հերթապահության կանոններն է խախտել:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի ու ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հարաբերությունները լավ չեն, ինչը նորություն չէ: Բայց ասել միայն, որ նրանց հարաբերությունները լավ չեն, նշանակում է ոչինչ չասել:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Հովիկ Աբրահամյանի «վտակվելուց» հետո առժամանակ ՀՀԿ ֆրակցիայում «լուսաբացները խաղաղ են եղել», սակայն սպասումը, որ 2018-ին հնարավոր է Արա Բաբլոյանը նոր պաշտոն ստանա, կրկին «սրել» է պայքարը: «Կոնկուրենտ ֆիրման» այդ պաշտոնում է տեսնում «արաբստանների գեղեցկուհի» Արփինե Հովհաննիսյանին եւ լրջորեն զբաղված է նրա լոբբինգով:
Ինդիանայի նահանգապետ Էրիկ Ջ․ Հոլքոմբը հանդես է եկել հայտարարությամբ, որը դատապարտում է 1915 թ․ Օսմանյան կայսրությունում երեք միլիոն հայերի, հույների, ասորիների ու սիրիացիների սպանությունը։
Վայոց Ձորի մարզի Շատին համայնքի և հարակից մի քանի համայնքների բնակիչները փակել են դեպի Մարտունի տանող ճանապարհը և պահանջում են անվավեր ճանաչել նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները:
Ախթալա համայնքի ղեկավար Հայկազ Խաչիկյանը՝ ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի եղբայրը, քաղաքապետի ընտրություններում պարտվել է: ՀՀԿ կողմից առաջադրած թեկնածուի օգտին քվեարկել է 1374 մարդ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները:
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր խորհրդարանում անդրադառնալով կենսաթոշակների բարձրացմանը նշեց, որ ցանկալի է, որ սոցիալապես խոցելի խմբերի համար նախատեսված գումարներն ավելացվեն, բայց այսօրվա հնարավորությունն այն է, ինչ ներկայացված է բյուջեի նախագծի շրջանակներում: Ըստ նրա՝ ճիշտ չէ պնդել, որ կարելի էր այլ ոլորտի հատկացումներ տրամադրելու փոխարեն դրանք տրամադրել սոցիալական ոլորտին։
Գորիսում նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթանակ է տարել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀԿ-ական գործարար Առուշ Առուշանյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: