մերձավոր արևելք
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
17
«Զոհը ոչ թե Իսրայելն է, ոչ թե Իրանը, այլ Գազայի բնակիչներն են»։
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
16
Իրանը շաբաթ գիշերն իր տարածքից ավելի քան 300 հարվածային անօդաչու թռչող սարք և հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչն Իսլամական Հանրապետության առաջին ուղիղ հարձակումն էր Իսրայելի վրա: Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ ընդհանուր առմամբ Իրանը ավելի քան 300 զինատեսակ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ 170 անօդաչու թռչող սարք, 30 թևավոր և 120 բալիստիկ հրթիռ, և որ դրանց 99%-ը որսացել է Իսրայելի հակաօդային պաշտպանությունը:
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
23
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ պաշտպանության բանակի վեց զինծառայող ծանր վիրավոր է, երկուսը՝ միջին ծանրության, ևս վեցը թեթև վիրավորվել են։
Իսրայելի վրա Իրանի հարձակման պատասխանատվությունն առաջին հերթին Նեթանյահուի վրա է. Էրդողան
56
Էրդողանի խոսքով՝ Նեթանյահուն իր քաղաքական կյանքը երկարացնելու համար վտանգում է ինչպես իր քաղաքացիների, այնպես էլ տարածաշրջանի բոլոր մարդկանց կյանքը։
Նեթանյահուն խուսափել է Մեծ Բրիտանիայի վարչապետի զանգից՝ Իրանի հարձակման առնչությամբ
112
Times of Israel-ը գրում է, որ շատ երկրներ, ներառյալ նրանք, ովքեր օգնել են կանխել հարձակումը, դրանց թվում՝ Բրիտանիան, Երուսաղեմին հորդորել են զսպվածություն ցուցաբերել և խուսափել իրավիճակի հետագա սրումից: Մեծ Բրիտանիայի թագավորական օդուժը, ի թիվս օտարերկրյա ռազմաօդային մի քանի այլ ուժերի, ներգրավված էր իրանական անօդաչու թռչող սարքերի խոցման գործում:
Իրանի հարձակումը Իսրայելին ստիպել է հետաձգել Ռաֆահի վրա հարձակման ծրագրերը. CNN
322
Հարձակումը Իսրայելին ստիպել է հրաժարվել Ռաֆահի վրա հարձակվելու ծրագրերից: Ռաֆահում ներկայում ապաստան է գտել ավելի քան մեկ միլիոն մարդ: Իսրայելի ռազմաօդային ուժերը մտադիր էին երկուշաբթի թռուցիկներ տարածել քաղաքի որոշ հատվածներում:
ԱՄՆ-ը հայտնել է, որ Իրանի հարձակման ժամանակ առնվազն 9 հրթիռ շրջանցել է Իսրայելի ՀՕՊ-ն ու խոցել 2 ավիաբազա
282
Իրանական հարձակման ժամանակ առնվազն ինը իրանական հրթիռներ շրջանցել են իսրայելական հակաօդային պաշտպանությունը և խոցել իսրայելական երկու ռազմաօդային բազա, սակայն դրանց էական վնաս չի հասցվել: Դրա մասին ABC News-ին հայտնել է ԱՄՆ բարձրաստիճան մի պաշտոնյա:
NYT. Իսրայելը չեղարկել է Իրանի վրա հարձակվելու իր ծրագիրը Բայդենի հետ զրույցից հետո
84
ԱՄՆ պաշտոնյաները Իսրայելի կողմից ավելի քան 300 անօդաչու և հրթիռ որսալը գնահատել են որպես կարևոր ռազմավարական հաղթանակ, որը կարող է հետագա պատասխան միջոցներ չպահանջել, նշում է լրատվամիջոցը:
Al Jazeera. Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի հարավին. Հակամարտությունը կարող է ընդլայնվել
76
Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտնել էր, որ որսացել է Լիբանանից արձակված 40 հրթիռ, ինչը զինված խմբավորման ամենամեծ գրոհն էր հոկտեմբերի 7-ից ի վեր:
Հորդանանի հակաօդային պաշտպանությունը պատրաստ է որսալ և խոցել իրանական ցանկացած անօդաչու թռչող սարք կամ կործանիչ
87
«Արտակարգ դրություն է մտցվում Հորդանանի բոլոր նահանգներում»,- ասել է աղբյուրը։
Իսրայելը ՄԱԿ-ի ԱԽ-ի շտապ նիստ է խնդրել
81
«Հարձակումների լրջությունն ու մասշտաբներն աննախադեպ են և հանդիսանում են Իսրայելի ինքնիշխանության, միջազգային իրավունքի և անվտանգության խորհրդի բանաձևերի աղաղակող խախտում», - ասված է նամակում:
Երուսաղեմի հայկական թաղամասում ամեն ինչ հանգիստ է. զոհեր եւ վիրավորներ չկան. Երուսաղեմի հայ հոգեւորական
197
Նոր թարմացումներ: Մենք ապահով ենք։ Զոհեր եւ վիրավորներ չունենք։ Ամեն ինչ հանգիստ է։ Գնում ենք Սուրբ Հարության Տաճար՝ աղոթքի»,- գրել է նա:
Նեթանյահու. Մենք հետ մղեցինք Իրանի հարձակումը եւ միասին կհաղթենք
94
Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին՝ ի պատասխան ապրիլի սկզբին Սիրիայում Իրանի հյուպատոսության իսրայելական ինքնաթիռների ոչնչացման։
Դժոխքի դարպասները բացվեցին. «Հաջորդ ապտակը ավելի ուժեղ կլինի». Канал КСИР
259
Ի պատասխան սիոնիստական վարչակարգի հանցագործության՝ Դամասկոսում իրանական դեսպանության հյուպատոսական բաժնի վրա հարձակման, ԻՀՊԿ ուժերը տասնյակ անօդաչուների և հրթիռների միջոցով հարված հասցրին որոշակի թիրախներին իսրայելական տարածքներում:
Հայտնի է մեկ վիրավորի մասին, ռազմաբազան ոչ մեծ վնասներ է ստացել. Իսրայելի պաշտպանության բանակ
85
Նաև, ըստ Հագարիի, իրանական մի քանի հրթիռների անկման հետևանքով փոքր վնաս է հասցվել իսրայելական մեկ ռազմական օբյեկտի։ Նա չի հստակեցրել, թե ինչ օբյեկտի մասին է խոսքը։
Իրանը մոտ 150 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ. Իսրայելը որսացել է Իրանի «պատասխանի» 99%-ը
87
Իսրայելը կասեցրեց Իրանի «պատասխանի» 99%-ը, Իրանի հարձակումը պահանջում է «ուժեղ պատասխան», որը «շուտով կգա»։ Այս մասին հայտնում է Ynet պորտալը՝ հղում անելով իսրայելցի անանուն պաշտոնյաներին։
Մի շարք երկրներ հրաժարվել են թույլ տալ ԱՄՆ-ին օգտագործել իրենց բազաներն Իրանի դեմ հարվածների համար
89
Դրա տվյալներով՝ Քուվեյթը, ԱՄԷ-ն, Օմանը և Սաուդյան Արաբիան իրենց երկրների ղեկավարության կարծիքը փոխանցել են Վաշինգտոնին՝ կոչ անելով ամերիկյան իշխանություններին զերծ մնալ այդ երկրների տարածքներն օգտագործելուց՝ Իսրայելի վրա Իրանի հնարավոր հարձակումներին պատասխանելու համար
Իրանի կողմից արձակված մոտ 100 անօդաչու թռչող սարքեր խոցվել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից. ԶԼՄ-ներ
87
Տեղեկություններ այն մասին, թե որ երկրի տարածքում են որսացել այս անօդաչու թռչող սարքերը, չեն հաղորդվում։
Իրանը բալիստիկ հրթիռների առաջին ալիքն է արձակել Իսրայելի թիրախների ուղղությամբ. IRNA
96
«Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ABC News-ին ասել է, որ իրենք այժմ կարծում են, որ 400-ից 500 անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ Իրաքից, Սիրիայից, Հարավային Լիբանանից և հութիներից կուղարկվեն Իսրայելի ուղղությամբ, բայց հիմնական մասը կարձակվի Իրանից», - ասվում է ռադիոկայանի հաղորդագրության մեջ:
Իրանի հարվածների թիրախներ կլինեն միայն Իսրայելի ռազմական օբյեկտները. ABC
90
Ավելի վաղ NBC հեռուստատեսությունը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է Իսրայելի վրա իրանական խոշոր հարձակման, թիրախները կլինեն կառավարական կառույցները։
Հորդանանն ու Իրաքը ժամանակավորապես կփակեն իրենց օդային տարածքները
73
Հորդանանը, Իրաքը, Քուվեյթը, Սիրիան և Լիբանանը հաղորդել են քաղաքացիական օդային հաղորդակցության խափանումների մասին՝ GPS համակարգերի անսարքության պատճառով:
Իսրայելը մի քանի հարվածներ է հասցրել Լիբանանի հարավ-արևելքին, իրավիճակը սրվում է ամեն րոպե. Al Jazeera
79
Այսօր առավոտյան Իսրայելը մի քանի օդային հարվածներ է հասցրել Լիբանանի հարավարևելյան հատվածին, որը «Հեզբոլլահի» հենակետերից մեկն է։
ԱՄՆ-ն սպասում է, որ Իրանն ապրիլի 12-ին անօդաչու թռչող սարքերով կհարձակվի իսրայելական ռազմական օբյեկտների վրա. CBS
300
Նրանց խոսքով՝ հրեական պետության համար դժվար կլինի պաշտպանվել Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակման վրեժից: Միաժամանակլ նրանք չեն բացառել, որ Թեհրանը կարող է դիտարկել ավելի փոքրամասշտաբ հարձակման հնարավորություն՝ էսկալացիայից խուսափելու համար։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Պաղեստինի անդամակցության հարցում կոնսենսուսի չի եկել
303
Գործող կանոնների համաձայն՝ կոմիտեն կարող է ընդունել ՄԱԿ-ում նոր անդամների ընդունման դիմումները միայն կոնսենսուսի հիման վրա։ Սա նշանակում է, որ կոմիտեն դժվար թե առաջարկի քվեարկություն պաղեստինյան դիմումի վերաբերյալ: Միաժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կոմիտեի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի քննարկման ներկայացնել համապատասխան բանաձեւ։
Իրանը ԱՄՆ-ին նախազգուշացրել է հարձակման մասին՝ Իսրայելի հետ հակամարտությանը միջամտելու դեպքում
261
CBS News-ն ավելի վաղ, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էր, թե Վաշինգտոնն ակնկալում է, որ իրանական հարձակումն Իսրայելի դեմ տեղի կունենա ապրիլի 12-ին, և ռազմական թիրախների դեմ ավելի քան 100 անօդաչու թռչող սարք ու տասնյակ հրթիռներ կարող են օգտագործվել։