Հայերեն   English   Русский  
ՀԱՅԱՍՏԱՆ
Oգոստոսի 23-ին 88 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Վարդուհի Խաչատրյանը:ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` Վարդուհի Խաչատրյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:
Հանգստյան օրերին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրետանային (60, 82 եւ 120 մմ-ոց ականանետեր) եւ հրաձգային զինատեսակներից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությանկողմից 17–21.08.2015թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերիև հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 380,0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի հինգ որոշում և հաշվարկվել է 57,6հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հանրապետության տարածքում`Օգոստոսի 24-28-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:Քամին՝ հյուսիս-արևելյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‛ 15-20մ/վրկ:
Պետությունը, սահմանադրությամբ սահմանելով ընտանիքը` որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, հետամուտ է եղել ստեղծելու նաև ընտանեկան հարաբերությունները կարգավորող համապատասխան իրավական դաշտ: Ընտանեկան իրավահարաբերությունները սկսվում են ամուսնությունից: Հայկական իրականության մեջ ոչ այնքան շատ, սակայն, պատահում են դեպքեր, երբ գրանցված ամուսնական ակտը իրավաչափ չէ: Նման ամուսնությունը դատարանը ամուսիններից մեկի կամ այլ շահագրգիռ անձի դիմումի հիման վրա անվավեր է ճանաչում:
Ճանապարհային երթեւեկության բարելավման, ինչպես եւ հապաղումներից ու հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով՝ 2015 թվականի օգոստոսի 24-ից Երեւան քաղաքի Սարալանջի պողոտայի եւ «Բելաջիո» ռեստորանի մոտ՝ թունելի հատվածում, կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն.
Թուրքիայի տարածքի քրդաբնակ նահանգների ինքնավարության հռչակման լրատվությունները կարող են չափազանցված լինելու տպավորությունը թողել: Միջազգային մամուլի լայն անդրադարձը, նույնիսկ պատահարների երբեմն ուռճացված ձեւով ներկայացումը որոշ քաղաքականություն է մատնում: Ներթուրքական անկայունությունը աշխարհաքաղաքական կենտրոններում օրակարգային խնդիր է, չասելու համար՝գուցե առաջադրանք:
Կոտայքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ծաղկաձորի մարզաբազայում տեղակայված «Միություն-2015. Հաղթանակի ժառանգորդներ» միջազգային երիտասարդական կազմակերպությունների կրթական ռազմամարզական մրցույթ-հավաքի մասնակիցներին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: