Հայերեն   English   Русский  
ՀԱՅԱՍՏԱՆ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնի պետի տեղակալ Հայկ Ավագյանը, նույն բաժնում քննվող քրեական գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով քրեադատավարական նորմերից չբխող գործողությունների կատարմամբ և ապօրինի ցուցումներ տալով, միջամտել է գործով նախաքննություն կատարող, իրեն անմիջականորեն ենթակա քննիչի գործունեությանը՝ խոչընդոտելով քննությանը:Մասնավորապես՝ ...
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելիս, համագործակցելով Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի, ուղևորային մաքսային հսկողության բաժնի և ԱԱԾ սահմանային զորքերի աշխատակիցների հետ, բացահայտեցին և կանխեցին հանրապետություն ապօրինի թմրամիջոց ներկրելու դեպք:
Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի նիստում այսօր քննարկվել են Հայաստանի քաղաքացիական ավիացիային նվիրված հարցեր:
Կառավարության որոշման համաձայն` մինչև 2018 թվականը հայաստանյան բոլոր բուհերը պետք է ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած լինեն:
Հանրապետության տարածքում`Նոյեմբերի 14-ի գիշերը, 18-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 14-ի ցերեկը, 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վրկ, 14-ի գիշերը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 25-30 մ/վրկ:Օդի ջերմաստիճանը 14-ին, 15-ի գիշերը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, 16-17-ին նույնքան կբարձրանա:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչների հերթական քարոզչական հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 14-ին՝ Սևան, Հրազդան, Աշտարակ և Թալին քաղաքներում:
Նոյեմբերի 11-ի լույս 12-ի գիշերվանից սկսված ուժեղ քամու պատճառով մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում արձանագրվել է ծառերի տապալման 4 դեպք: Դրանցից ամենամեծը տեղի էր ունեցել նոյեմբերի 12-ին` ժամը 15:00-ի սահմաններում, Ազատության պողոտայում, ուր բարդին թեքվել էր ճանապարհի երթևեկելի մասի վրա: Ահազանգով դեպքի վայր ժամանած Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի և ՀՀ ՏԿԱԻ նախարարության համապատասխան կառույցների համագործակցության արդյունքում կարճ ժամանակով փակված ճանապարհից հեռացվել են ճյուղերը, որից ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: