Հայերեն   English   Русский  
ՀԱՅԱՍՏԱՆ
Եվ ոչ միայն, մեզ համար էլ դարակազմիկ օր դարձավ:
Օրերս, ծնունդով Շիրակի մարզից, ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Գյումրիում էր, նա իր որոշ գործընկերների ու Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցների հետ հանդիպմանը սրտաբաց ելույթ ունեցավ ու ինչպես ինքը նշեց, ՙմենք մերոնցով ենք՚ և որոշեց ազատ ու տնական խոսել Գյումրու ու նրա խնդիրների մասին:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ինչպես և հայտարարված էր, հանդիպում-քննարկում ունեցավ ԱԺ պատգամավորների հետ, նշեց, թե երկու տարվա ուսումնասիրությունների արդյունքները փաստում են, որ Գյումրուն նոր կարգավիճակ է պետք: Քաղաքապետը պատգամավորներին առաջարկում է աջակցել իրեն, որպեսզի նոր օրենք ընդունվի Գյումրու վերականգնման համար:
Փետրվարի 21-ին ոստիկանության ՙՄուշ՚ բաժնում հայտարարություն էր ստացվել, որ կորել է պայմանագրային զինծառայող: Շիրակի մարզում տեղակայված Ռուսաստանի սահմանապահ զորքերում պայմանագրային ծառայություն կատարող 26-ամյա Արթուր Աֆյանն իրեն հատկացված արձակուրդային օրվանից հետո չի ներկայացել զորամաս: Նա չի պատասխանել նաև հեռախոսազանգերին, ինչի կապակցությամբ վերջինիս կինը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն:
Փետրվարի 28-ին, ժամը 02.00-ին ՌԴ ԱԻՆ հյուսիս կովկասյան տարածաշրջանային կենտրոնի հերթապահից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 00.15-ին Կովկաս դաշնային ավտոճանապարհին`
Հանրապետության տարածքում՝Փետրվարի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-4-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:Քամին` հյուսիս-արևելյան` 3-8 մ/վրկ:Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ին, մարտի 1-ի գիշերը, բացառությամբ արևելյան շրջանների, կբարձրանա 2-4 աստիճանով, մարտի 1-ի ցերեկը կնվազի 1-2 աստիճանով:
Փետրվարի 27-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի մամուլի ասուլիսը՝ Սումգայիթի ողբերգության եւ ադրբեջանական քարոզչության խեղաթյուրումների թեմայով:Ներածական խոսքում նա ընդգծել է, որ Սումգայիթի դեպքերի վերաբերյալ Իլհամ Ալիեւի իշխանության գալուց հետո Ադրբեջանում պաշտոնապես ձեւավորվել է վարկած, որ դրանք «սադրանք էին Ադրբեջանի դեմ եւ կազմակերպվել էին հայկական կողմից»: Որպես «ապացույց» ադրբեջանական քարոզչությունը բերում է այն հանգամանքը, ...
Hraparak.am-ը գրում է. «Հենց այս պահին Գագիկ Ծառուկյանի «Կոնյաչնիի» աշխատողներից մեկը պատմում է.-Չգիտենք՝ ինչ է կատարվում: «Կոնյաչնին» պետականացնու՞մ են, թե սեփականացնում: -Ո՞վ է վերցնելու, ի՞նչ են ուզում, չենք հասկանում: Ոչ մեկը ոչնչից տեղյակ չէ: Վերջնաժամկետ են տվել՝ մինչև ամսի 16-ը բոլորն ազատման դիմումները գրած- պրծած լինեն: – Գործընթացը սկսված է ու ամեն օր դիմում են գրում ու աշխատանքից ազատվում:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 27-ին, կարգադրություն է ստորագրել, որով փոփոխություններ է կատարել Հանրային խորհրդի կազմում:Մասնավորապես, խորհրդի կազմից դուրս են եկել Էմիլ Գաբրիելյանը, Խոսրով Հարությունյանն ու Վլադիմիր Մովսիսյանը:
ՀՀ Բնապահպանության նախարարության, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամի (IFAW) համատեղ նախաձեռնությամբ փետրվարի 23-ից 27-ը Երևանում անցկացվել է դասընթաց՝ ուղղված վայրի բնության նմուշների ապօրինի առևտրի կանխարգելմանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: