Հայերեն   English   Русский  
ՀԱՅԱՍՏԱՆ
Կոլումբիայի Լիբանո քաղաքի 10-ամսական բնակչուհի Խուանա Վալենտինա Էռնանդեսը համարյա 20 կգ է կշռում:
Գյումրիում տեղի ունեցած սպանդի հետևանքով վնասվածքներ ստացած և վերակենդանացման բաժանմունքում գտնվող վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը Հայաստանի առաջատար ռեանիմատոլոգների, նյարդավիրաբույժների խիստ հսկողության ներքո է:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ավարտվեց երբևէ հիշածս ամենաերկար ամանորյա արձակուրդը կամ ավելի ճիշտ` ջայլամային կյանքը: Ինչո՞ւ ջայլամային: Որովհետև տոնական այս օրերին ամեն ոք փորձում է մոռանալ արտաքին աշխարհն իր բոլոր խնդիրներով, կյանքի դժվարությունները, սպասվող մարտահրավերները: Եվ որքան ծանր է երկրի ու բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը, այնքան ավելի երկար է տևում տոնական արձակուրդը, գուցե որպեսզի նաև իշխանությունները մի քանի օրով կարողանան մոռանալ տիրող իրավիճակի ու առկա դժգոհությունների մասին:
Հունվարի 15–ին՝ ժամը 12։30–ին, բողոքի գործողություն է տեղի ունենալու նախագահական նստավայրի մոտ՝ Գյումրիում ընտանիքի 6 անդամներին սպանած և մանկահաս երեխային վիրավորած ռուս զինվորին ՀՀ–ում պատասխանատվության ենթարկելու պահանջով։ Բողոքի գործողությունը նախաձեռնել է «Դ!եմ եմ»–ը, որի հայտարարության մեջ ասվում է.
2014 թ. հունվարին, ապա ապրիլին դեպքեր եղան սահմանին, այնուհետև` մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը, «միկրոպատերազմի» ականատես եղանք հուլիս-օգոստոս ամիսներին, իսկ հետո էլ զորավարժությունների ընթացքում մեր ուղղաթիռը խոցվեց: Անցած տարի հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով 26 զոհ ունեցանք, իսկ այս տարին հենց առաջին օրվանից սամանից տագնապալի լուրերով սկսվեց:
Հունվարի 14-ին Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայում (ԱՍԵԱՆ) ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանը (նստավայրը` Ջակարտա) իր հավատարմագրերը հանձնեց ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղար Լե Լուոնգ Միհնին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սևանից դեպի Դիլիջանի թունել տանող ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: