Հայերեն   English   Русский  
ՀԱՅԱՍՏԱՆ
Փետրվարի 26-ից մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 752 երեխա՝ 374 տղա, 378 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր - համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 81070 քաղաքացի:
Ռուսական «Ռազմական սուրհանդակ» պարբերականում մարտի 9-ին ռազմական փորձագետ, Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Խրամչիխինը ուշագրավ հոդված հրապարակեց, որը մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանում: Վերլուծաբանը հոդվածում դիտարկել էր հայկական բանակի պոտենցիալն ու Հայաստանի հնարավոր տեղը ռուս-թուրքական հավանական ռազմական բախման դեպքում:
Նախագահ Սերժ Սարգսյանը Կիպրոսի Հանրապետություն պաշտոնական այցի վերջին օրը` մարտի 16-ին, հանդիպում է ունեցել Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդի հետ:
Վերջին շրջանում ժողովուրդը հանկարծ սկսեց հույսեր փայփայել, որ գազը գուցե էժանանա: Սուրբ միամտություն: Բայց «միամիտ» ժողովրդին ինքը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էր նման հույսեր ներշնչել, քանի որ դեկտեմբերին նամակով դիմել էր իր ռուս գործընկերոջը` խնդրելով Հայաստանի համար իջեցնել գազի գինը: Մինչդեռ պատկան մարմինների որոշ ներկայացուցիչներ ու չինովնիկներ կարծում են, թե չարամիտ լրագրողներն են օրակարգ բերել այս հարցն ու համառորեն շահարկում են` իրենց հարցեր ուղղելով:
Մարտի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց:
Մարտի 17-ին, ժամը 01:13-ին ՍՊԾ-ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 01:02-ին (Գրինվիչի ժամանակով` 21:02-ին) Հայաստանի ԱԻ նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը հյուսիսային լայնության 40.980օ եւ արեւելյան երկայնության 44.510օ աշխարհագրական կոորդինատներով՝ Ստեփանավանից 10 կմ դեպի արեւելք, երկրաշարժ է գրանցվել:
Նախորդ համարում անդրադարձանք քաղաքացիական կացության ակտերին, դրանց տեսակներին, ինչպես նաև այդ ակտերի գրանցման վերաբերյալ ընդհանուր հարցերին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը լրատվության տարբեր աղբյուրներով տեղեկացնում է հանրապետության հողօգտագործողներին սպասվելիք ցրտահարությունների վտանգի և դրա կանխարգելման գործողությունների վերաբերյալ:
Հայազգի ջազային երգչուհի Դիանա Դիկովսկին կամ ռուսական շոու բիզնեսում հայտնի Դի Դիկովսկին մասնակացության հրավեր է ստացել ուկրաինական ամենավարկանիշային նախագծից:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Կիպրոսի համալսարան` հանդիպում ունեցել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ: Հանրապետության Նախագահը համալսարանականների առջև հանդես է եկել ելույթով և պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Մինչ այդ, ՀՀ Նախագահին ուղղված ողջույնի խոսքով հանդես են եկել համալսարանի ռեկտոր Կոստանդինոս Խրիստոֆիդեսը և Կիպրոսի ներկայացուցիչների պալատում հայ համայնքի ներկայացուցիչ Վարտկես Մահդեսյանը:***
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: