Հայերեն   English   Русский  
ՀԱՅԱՍՏԱՆ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:Կառավարությունը հաստատել է սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխման կարգը: Ըստ որոշման կից հիմնավորման, տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության (ՀՀՌՑ) կողմից լիովին իրականացվել են ՀՀ տարածքում վերգետնյա թվային հեռուստատեսության ներդրման ժամանակացուցային ...
ԿԲ նախագահի տեղակալի որոշմամբ ՀՀ ԿԲ Ֆինանսական վերահսկողության վարչությունն արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ (ներառյալ նրանց լիցենզավորված մասնաճյուղերում) 2016 թ-ի հունվարի 1-ից մինչև 2016 թ-ի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացնելու է ստուգումներ՝ փոխանակաման կետերի գործունեությունը կարգավորող օրենքների և իրավական այլ ակտերի պահանջներին դրանց գործունեության համապատասխանությունը պարզելու նպատակով:
Դեկտեմբերի 22-24-ը ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածը լինելու է միակողմանի երթևեկելի, իսկ 25-28-ը` երկկողմանի փակ: Դա կապված է ճանապարհի 8-րդ կմ-ում գտնվող ժայռաբեկորի պայթեցման աշխատանքների հետ, որոնք կատարվելու են հնարավոր քարաթափումը կանխելու նպատակով:
«Ժողովուրդ» օրաթերթի դեկտեմբերի 24-ի համարում «Քաղաքապետարանը գնում է ՀԷՑ-ի ճանապարհով» վերտառությամբ հրապարակման առնչությամբ հարկ ենք համարում նախ տեղեկացնել, որ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող գնման գործընթացները բաց են և հրապարակային: Հրապարակված ցանկացած փաստաթղթի վերաբերյալ զանվածային լրատվամիջոցով տեղեկատվություն տարածելուց առաջ, կարծում ենք, անհրաժեշտ է առնվազն ուսումնասիրել և հասկանալ հարցի էությունն ու բովանդակությունը, որից հետո միայն անել եզրահանգումներ և համեմատություններ, եթե, ...
Համաձայն Forbes-ի տվյալների՝ Ջոնի Դեփը ճանաչվել է գերվճարված դերասան: Դերասանի վերջին «Մորդեկայ» և «Գերազանցություն» ֆիլմերը վերադարձրել են ընդամենը 1.20 դոլար Դեփին վճարված յուրաքանչյուր 1 դոլարի դիմաց: 2014թ.ին հանրահայտ դերասանը դեռևս երկրորդ տեղում էր գտնվում Forbes-ի այս ցուցակում:
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այսօր հյուրընկալել են սահմանամերձ մի շարք համայնքների՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Թթուջուր, Վահան, Ջիլ, Գեղամասար, Փամբակ-Դարանակ, Արփունք, Սոթք, Շատջրեք, Շատվան, Արեգունի, Ծափաթաղ, Կախակն, Կուտական, Տրետուք, Կութ, Նորաբակ, Ջաղացաձոր, Ավազան, Վայոց ձորի մարզի Սերս, Խնձորուտ, Խաչիկ, Բարձրունի, Արարատի մարզի՝ Տիգրանաշեն, Զանգակատուն, Երասխ, Տավուշի մարզի Բերքաբեր, Սարիգյուղ, Պառավաքար, ...
Հանրահայտ Բիթլզի խմբի երգերն այսուհետ լայն զանգվածների համար ավելի հասանելի կդառնան:
Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում հանդիսավորությամբ նշվել է դպրոցի հիմնադրման 65-ամյակը: Երաժշտական ծրագրի ընթացքում սաները ներկայացել են իրենց լավագույն կատարումներով:
Նախորդ օրերի համեմատ՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում էապես նվազել է կրակոցների թիվը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: