Հայերեն   English   Русский  
ՀԱՅԱՍՏԱՆ
Հուլիսի 6-ին, ժամը 15.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աղիքային սալմոնելյոզ բացիլակրություն» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 2012 թ. ծնված Անյուտա Ա.-ն:Հանգամանքները պարզվում են:Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Հուլիսի 9-ին՝ ժամը 15:00-ին, Հանրային խորհրդի 4 ոլորտային ենթահանձնաժողովների մասնակցությամբ տեղի կունենա հանրային քննարկում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հին ուղևորային համալիրը (կլոր շենք) վերափոխելու՝ Կոնցեսիոների կողմից ներկայացված նոր առաջարկի վերաբերյալ:Քննարկումը տեղի կունենա «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի «Ուրարտու» դահլիճում (հասցեն՝ Վազգեն Սարգսյան 26/1):
ՈւշադրությունՀանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն։ Հանրապետության տարածքում`Հուլիսի 7-ին, 9-11-ին հյուսիսային շրջաններում, 8-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:Օդի ջերմաստիճանը 7-ին էապես չի փոխվի, 8-ին կնվազի 1-2 աստիճանով, 10-ին նույնքան կբարձրանա:
Աշխատանքային երկօրյա այցով հուլիսի 6-ին Հայաստան է ժամանել Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիան: Գործընկերոջը դիմավորել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Այցի շրջանակում փորձի փոխանակման նպատակով Վրաստանի գյուղատնտեսության նախարարն այցելել է ՀՀ-ում գործող նորագույն տեխնոլոգիաներով հագեցած մի շարք տնտեսություններ:Այս նպատակով երկու երկրների գյուղատնտեսության նախարարները նախօրեին մասնավորապես այցելել են «Արարատի սննդի կոմբինատ» և «Գոլդն Գրեյպ Արմաս» ընկերություններ:
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավորներ Սամվել Դ.-ն և Արեն Վ.-ն հաղորդումներ են տվել այն մասին, որ Լոռու մարզային քննչական բաժնում իրենց վերաբերյալ քննված քրեական գործով քննիչը մեղադրյալի և վկայի միջև առերես հարցաքննություն կատարելուց հետո արձանագրության մեջ մտցրել է կեղծ տեղեկություններ, ինչի հետևանքով վկայի տված պատասխանի իմաստն ամբողջությամբ փոխվել է:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Կիպրոսի տեղական մարմնի նախաձեռնությամμ եւ ֆինանսավորմամμ համակարգչային լսարաններ են հիմնվել Արցախի Քարվաճառի շրջանի հինգ համայնքային դպրոցներում` յուրաքանչյուրին նվիրաμերելով վեց համակարգիչ եւ անհրաժեշտ կահույք:Պետական միջոցներով էլ սենյակները վերանորոգվել են:
ՀՀ վարչապետի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը քաղաքապետ ընտրվելուց հետո Արտաշատի քաղաքացիներին անվճար երթուղայիններով է ապահովում, ընդ որում` ոչ Արտաշատ քաղաքի բյուջեի հաշվին:
«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե իշխանություններն, ամենայն հավանականությամբ, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կփոխհատուցեն այն միջոցներից, որոնք բարեգործական նպատակներով տրամադրում է «Տաշիր գրուպը» ամեն տարի Հայաստանին նվիրաբերելով 20 մլն դոլար:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.«Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային կազմակերպության (FAO) պաշտոնական տվյալների համաձայն, այս տարվա մայիսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պարենամթերքի համաշխարհային գները նվազել են 20.7 տոկոսով:
Թերթի առաջնորդողից մի հատված.«Երեկ կեսօրից քիչ անց Ոստիկանությունը հատուկ գործողության դիմեց Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարների նկատմամբ: Նախ՝ Բաղրամյան պողոտայից հեռացվեցին որպես բարիկադներ ծառայող աղբամանները, ապա, առանց հատուկ միջոցներ կիրառելու, սակայն ուժ գործադրելով՝ բողոքի 46 մասնակցի բերման ենթարկելով՝ Ոստիկանությունը վերականգնեց երթևեկությունը: Երեկոյան երիտասարդները կրկին հավաքվեցին Ազատության հրապարակում՝ որոշելու հետագա անելիքները, ակտիվիստներից Դավիթ Սանասարյանը հացադուլ հայտարարեց... ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: