Հայերեն   English   Русский  
ՀԱՅԱՍՏԱՆ
Երեկ՝ սեպտեմբերի 27-ի կեսօրին, ձերբակալվել է Սասնա ծուռ Մարտիրոս Հակոբյանի որդին՝ Կարեն Հակոբյանը։Այս մասին այսօր տեղեկացրել են Հիմնադիր խորհրդարանից:Այժմ նա գտնվում է «Էրեբունի» ՁՊՎ-ում։
Հայաստանի նորանկախ պատմության ամենախայտառակ էջերից մեկը 1996 թվականի նախագահական ընտրություններն են, որոնք ճակատագրական ջրբաժան գծեցին Հայաստանի պատմության մեջ` նորանկախ երկիրը տանելով բոլորովին այլ ուղիով: Այդ օրվանից սկսած՝ Հայաստանում արմատավորվեց ընտրությունների կեղծման գործելակերպը` դառնալով չարիք, պետության զարգացման ու առաջընթացի խոչընդոտ: Շատերը գուցե խորությամբ չեն էլ գիտակցում 1996-ին իշխանությունը կեղծիքների գնով պահելու հետևանքները պետության հետագա ընթացքի վրա, սակայն դա մի հարված էր, ...
Սեպտեմբերի 25-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Ղոլամ Հոսեյն Շաֆեիի հետ:
Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն՝ Հայաստանն իր մրցունակությամբ 79-րդ է 138 երկրների շարքում:
Քաղաքացի Համլետ Գ.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
Օրեր առաջ ԱԺՄ կուսակցության անդամները կուսակցական ընկերներից մեկի` Վահան Հակոբյանի ամառանոցում մեծ հավաքույթ էին կազմակերպել՝ նշելու Անկախության 25-ամյակը և հիշելու 1996 թվականի սեպտեմբերի նախագահական ընտրություններն ու դրան հետևող դեպքերը 20 տարվա հեռավորությունից:Հավաքույթին մասնակցում էին ոչ միայն նախկին ու ներկա ԱԺՄ-ականներ, այլև 1996-ի միասնական ընդդիմության ներկայացուցիչներ:
«Աշխարհը փոխվել է: Հայ առաքելական եկեղեցու տնտեսական հզորացման պատճառով մենք երկու անգամ պետականություն ենք կորցրել՝ 428-ին և 1045-ին»,-այս մասին այսօր Ազգային Ժողովում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ պահանջելով փոխել օրենքը:
Հայտնի հոլիվուդյան դերասաններ Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի ամուսնալուծության մասին տեղեկության տարածումից հետո զույգի երկրպագուներին մի հարց էր տանջում, թե ինչ է այդ մասին մտածում Փիթի նախկին կինը՝ Ջենիֆեր Էնիսթոնը: Իսկ այժմ արդեն լրագրողներիին հաջողվել է հայտնի զույգի ամուսնալուծության մասին մեկնաբանություն ստանալ Էնիսթոնի ներկայիս ամուսնուց՝ դերասան և ռեժիսոր Ջասթին Տերուից: Գրում է Spletnik.ru.-ն:
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հանրային հեռուստաընկերության 60-ամյակի միջոցառմանը: Գրառումը ներկայացնում ենք ստորև.«Ուզում եմ երեք բան ասել.նախ՝ Հանրային հեռուստատեսություն չի ըստ էության, այլ հեռուստաԸնկերություն: Հեռուստատեսությունը մեկն է, իսկ ընկերությունները շատ, Սովետից հետո լիքը բան է փոխվել։ Գոնե Հանրայինի աշխատակիցները հասկանան ու ճիշտ գրեն։2. Սրտանց շնորհավորում եմ Հանրայինի 60 ամյակը, որից առնվազն 12 տարի աշխատելով այնտեղ, տեսել եմ նրա զարգացումը, ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: