Հայերեն   English   Русский  
ՀԱՅԱՍՏԱՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հայաuտանի Հանրապետության 2016-2018 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաuտատելու մաuին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները:
2015 թվականը եղանակային առումով մեծ անակնկալներ մատուցեց: Գրանցվեցին այնպիսի ռեկորդներ, որոնք աննախադեպ էին Հայաստանի համար վերջին 170 տարվա ընթացքում:
Քորթնի Քարդաշյանը միայնակ է, բայց դեռ պատրաստ չէ նոր հարաբերություններ սկսել որևէ մեկի հետ:
Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննության նպատակով՝ տարբեր անձանց կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու և օգտագործելու վերաբերյալ գործը քննության է ուղարկվել Հատուկ քննչական ծառայությունՔաղաքացի Արմեն Ա.-ն մասնավոր խուզարկուի ծառայություններ մատուցելու և դրա դիմաց գումար ստանալու նպատակով, հայտարարություն է տարածել համացանցային կայքերում, որի արդյունքում՝ տարբեր անձանցից որոշակի վարձատրության դիմաց, 2015 թվականի ապրիլից հունիսն ընկած ժամանակահատվածում, շահագրգիռ քաղաքացիներին մատուցել ...
Դեկտեմբերի 09.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի տակ մոտ 30 տարեկան քաղաքացի է ընկած. անհրաժեշտ է օգնություն:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Համաձայն Արևելյան օրացույցի` 2016 թվականը Հրե կապիկի տարի է: Այն իր իրավունքների մեջ կմտնի 2016-ի փետրվարի 8-ից:
Երեկ` դեկտեմբերի 28-ին, կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Վարդենիսի զինվորական հոսպիտալից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի աջ մասում հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 14 տարեկան տղա երեխա:
Փաստաբան Հայկ Ալումյանը դիմել է Օմբուդսմենին եւ փոխանցել, որ իր պաշտպանյալը նախկինում տառապել է տուբերկուլյոզով, եւ օրեր առաջ կալանավայրում նրա վիճակը կտրուկ վատացել է:Այսօր Օմբուդսմենի ներկայացուցիչն ու բժիշկ փորձագետն այցելել են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի կալանավորին՝ ծանոթանալու նրա խնդիրներին ու առողջական վիճակին: Տեղում ուսումնասիրել են նրա բժշկական փաստաթղթերը եւ զրուցել բուժող բժշկի հետ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 4-ամյա երեխայի՝ էլեկտրահարվելու հետևանքով մահանալու դեպքի հանգամանքները: Անզգուշությամբ երեխային մահ պատճառելու համար մեղադրանք է առաջադրվել Երևանի բնակիչ, 59-ամյա Ռ.Միքայելյանին:2015թ. հունիսի 4-ին՝ ժամը 19:00-ին, «Արմենիա» ԲԿ-ից ահազանգ էր ստացվել, որ նույն օրը «էլեկտրահարություն» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխված 4 տարեկան տղան, գիտակցության չգալով, մահացել ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: