Հայերեն   English   Русский  
ՀԱՅԱՍՏԱՆ
Սեպտեմբերի 16-ին կայացավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և նվագախմբի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեց նվագախմբի նոր՝ 2014-2015 համերգաշրջանի, Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնի, ինչպես նաև Երիտասարդականի նախաձեռնությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ կյանքի կոչվող հայ իրականության մեջ նախադեպը չունեցող նորարարական ծրագրի մեկնարկը:
«Աշխատաշուկան սպասում է, որ ասպարեզ մտնող մասնագետները կկարողանան կիրառել այն գիտելիքները, որոնք ստացել են կրթօջախներում: Շրջանավարտը պետք է կարողանա վերլուծել,հետազոտել, հասկանալ` ինչն է ճիշտ և անընդհատ սովորելու փուլում լինի: Բուհերում տալիս են պարզապես գիտելիքներ, իսկ դրանք կիրառելու հմտությունները երիտասարդները պետք է աշխատելու ընթացքում սովորեն: Սա լավ չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը` ...
Արիստոտելի ժամանակներից սկսած 6 հիմնական հույզեր են առանձնացվում` ուրախություն, զարմանք, տխրություն, զայրույթ, վախ և հակակրանք: Ժամանակին Չարլզ Դարվինը գիրք է գրել մարդկաց հույզերի արտահայտման մասին` նշելով, որ տարբեր տարիքի, ազգության ու ռասսայի մարդիկ միևնույն դիմախաղով են արտահայտվում:
Սեպտեմբերի 16-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին և Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գավրիլ Ավրամիդիսին:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 47 դեպքից բացահայտվել է 38-ը, կողոպուտի 3 դեպքից` 2-ը, խարդախության 23 դեպքից` 20-ը: Շորթման և խուլիգանության 2-ական դեպքերը բացահայտվել են:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 16-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին, ում դիվանագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում մոտենում է ավարտին:
Սեպտեմբերի 16-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լեհաստանի փոխարտգործնախարար Թոմաշ Օրլովսկուն, ով Երևան է ժամանել` արտգործնախարարությունների միջև խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։
Գվատեմալայում հանգուցյալները «հանգիստ» չունեն:
«Սիրելի հայրենակիցներ Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 16-ին ողջ աշխարհում նշվում է Օզոնային շերտի պահպանության միջազգային օրը:
Սեպտեմբերի 18 -ին «Անակնկալ հինգշաբթին» կներկայացնի Շեքսպիրի «Համլետ»-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: