Հայերեն   English   Русский  
ՀԱՅԱՍՏԱՆ
Բեյոնսեն ոչ միայն աշխարհի ամենաազդեցիկ անձանցից մեկն է, այլև Ֆորբս ամսագիրը նրան ճանաչել է աշխարհի ամենաուժեղ հայտնի անձը:Ամսագիրը հրապարակել է հայտնի անձնանց ամենամյա 100-յակը, որի առաջին հորիզոնականում հայտնվել է Բեյոնսեն:
Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարի նախաձեռնությամբ հուլիսի 1-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային ճաշ ունեցավ Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանների հետ:Հանդիպման ընթացքում ամփոփվեցին ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդյե Բուրկհալտերի Հայաստան կատարած այցելության արդյունքները, քննարկվեցին ԵԱՀԿ օրակարգային հարցերը, անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ տարածաշրջանում և անմիջական հարևանությամբ տեղի ունեցող զարգացումներին:
Հանրապետության նախագահն առաջարկել է վարչապետին գտնել եղանակներ մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության հիմնական և միջնակարգ դպրոցներում ու կրթահամալիրներում հուլիսի 1-ը ավարտական վկայականների հանձնման միասնական օրն էր։ Հիմնական կրթության վկայական է ստացել Երևանի 144 հիմնական դպրոցների 6828 աշակերտ, որոնցից 200-ը՝ հատուկ նմուշի գերազանցության վկայականներ։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ընդգծել է, որ վերջին երկու տարիներին, ըստ գործող կարգի, հատուկ նմուշի գերազանցության վկայականներ հանձնելու գործընթացը խստացվել է։«Երևանի ...
Պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված երևանյան ամենագեղեցիկ ու յուրօրինակ շենքերից մեկի՝ Աֆրիկյանների 130-ամյա շենքի ճակատագիրը դեռևս անհայտ է:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, շուրջ երկու ամիս ուսումնասիրելով էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ներկայացրած՝ լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ծախսերի և պարտավորությունների 2014-2015 թվականների կանխատեսումները, սույն թվականի հունիսի 4-ից պաշտոնապես տեղեկացրել էր էլեկտրական էներգիայի սակագների վերանայման գործընթաց սկսելու վերաբերյալ: Նշված գործընթացն սկսելուն պես` նպատակ ունենալով ապահովել «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ...
Հունիսի 28-ին Տավուշի մարզի Պառավաքար գյուղի բնակիչ, հակառակորդի գնդակից վիրավորում ստացած 16-ամյա Արմեն Բրուտյանի առողջական վիճակը լավ է:
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը հրապարակել է «Քեսաբի շրջանի պատմական հուշարձանները» խորագրով գիրք: Հեղինակն է Րաֆֆի Քորթոշյանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը: «Քեսաբին նվիրված առաջին գիրքն է: Այն Մեծ Հայքից դուրս գտնվող հուշարձաններին նվիրված երկրորդ գիրքն է: Մինչ այս Պատմական Հայաստանի տարածքն է հիմնականում ուսումնասիրվել: Առաջին նման ուսումնասիրությունը «Հալեպի պատմական ...
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մերձավորարևելյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Սիրիայի և Իրաքի միջև իսլամական խալիֆայության հռչակման, տարածաշրջանային զարգացումների համատեքստում դրա վտանգավորության հարցերին անդրադարձավ արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: