Հայերեն   English   Русский  
ՀԱՅԱՍՏԱՆ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին այցելել է Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:
Հայաստանում դիակիզարան կառուցելու կարիք կա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Աիդա Պետիկյանը:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 12.50-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունգարացի գիտնականները հայտնաբերել են, որ մարդու ծննդյան սեզոնը կապ ունի նրա խառնվածքի ու տարբեր հոգեկան խանգարումների զարգացման հավանականության հետ :
Հոկտեմբերի 26-28-ին, պայմանավորված հյուսիս-արևելքից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ, սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն:Ամենուրեք սպասվում են տեղումներ, առավելագույն ինտենսիվությունը կդիտվի հոկտեմբերի 27-ին: Լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում տեղումները կդիտվեն ձյան տեսքով, մյուս շրջաններում` անձրևի:Նշված օրերին օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 17-18 աստիճանով, մնացած մարզերում` 7-9 աստիճանով:
Երևանի քաղաքապետարանի և Հայկական Կարմիր խաչի ընկերության ու Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության հետ ձևավորված համագործակցության շրջանակում քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է «Հիշողություն, պատասխանատվություն, ապագա» խորագրով ցուցահանդեսը, որին ներկայացվել է երկրորդ համաշխարհային պատերազմի հայազգի ռազմագերիների, հարկադիր աշխատանք կատարած և Լենինգրադի շրջափակման ժամանակ տուժած 23 անձանց կյանքի պատմությունը:
Հանրապետության տարածքում՝Հոկտեմբերի 23-25-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-27-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է տեղումներ և մառախուղ:Քամին` հյուսիս-արևելյան` 5-10 մ/վրկ:Օդի ջերմաստիճանը 26-27-ին` հատկապես ցերեկը, կնվազի 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 10-12 աստիճանով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 22-24-ը անցկացվող «Էքսպո Ռուսաստան-Հայաստան. 2014» արդյունաբերական վեցերորդ միջազգային ցուցահանդես, որի նպատակն է ՀՀ և ՌԴ միջև տնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության զարգացումը, երկրների միջև կապերի ամրապնդումը, ինչպես նաև համատեղ բիզնեսի, առևտրատնտեսական և ներդրումային հարաբերությունների զարգացումը:
ՀՀ արդարադատության նախարարությունում այսօր տեղի է ունեցել կլոր սեղան քննարկում: Վերջինին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի (ԱԱԵՀ) անդամ Ֆրանս ֆան դեր Դոելեն, Եվրոպայի խորհրդի քարտուղարության ներկայացուցիչ Սոֆո Գելաշվիլին, ԱԱԵՀ դատական համակարգերի գնահատման աշխատանքային խմբի անդամ Ադիս Հոջիչը, ՀՀ արդարադատության նախարարության և Դատական դեպառտամենտի այլ ներկ ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: