Հայերեն   English   Русский  
ՀԱՅԱՍՏԱՆ
Ելիսեյան պալատը հրապարակել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների բանակցությունների ժամանակացույցը, որն այսօր պետք է տեղի ունենա Փարիզում:
Մի խումբ քաղաքացիներ այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց ցույց էին կազմակերպել ընդդեմ թափառող կենդանիների սպանդի:
Այսօր 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության 15-րդ տարելիցն է: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը, Էդուարդ Շարմազանովը, պատգամավորները, զոհված պետական գործիչների հարազատները, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները եւ խորհրդարանում հավատարմագրված լրագրողները հարգանքի տուրք են մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին:
Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում 2014թ.-ի հոկտեմբերի 11-ին արտերկրում ապրող հայերի վերադարձը խթանելու նպատակով կազմակերպված աշխատանքի տոնավաճառի արդյունքներն այսօր լրագրողներին ներկայացրին ԵՄ կողմից ֆինանսավորվող «Միգրացիա և զարգացում» ծրագրի ղեկավար Կարինե Սիմոյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության պետի տեղակալ Գարիկ Սահակյանը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Դագմար Բոթը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 26-ին այցելել է Լոռու մարզ: Ստեփանավանի քաղաքային հրապարակում կառավարության ղեկավարը ներկա է գտնվել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն դերասան Սոս Սարգսյանի արձանի բացման արարողությանը: Հայկական կինոյում և թատրոնում բազմաթիվ փայլուն դերեր մարմնավորած մշակութային ու հասարակական գործչի հայրենի քաղաքում տեղակայված արձանի հեղինակն է ճարտարապետ, նկարիչ Դավիթ Մինասյանը:
Shamshyan.com-ի տեղեկություններով, քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Գորիս քաղաքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Անկախության փողոցում ВАЗ 2121 մակնիշի 99 AA 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է Hyundai մակնիշի 24 ԼՍ 999 համարանիշի ավտոմեքենային և դիմել փախուստի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, «Նիվան» վարել է Սյունիքի մարզպետ, «Լիսկա» մականվամբ Սուրեն Խաչատրյանի որդին՝ Տիգրանը և ավտոմեքենայում այդ պահին եղել է նաև մարզպետի «ախրանիկ» կոչեցյալ Նիկոլը:
Այսօր Փարիզում տեղի կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 25-ին Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում ներկա է գտնվել Արցախյան թթվի փառատոնին:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Տարոնի բաժնում տեղեկություն է ստացվել, որ հոկտեմբերի 25-ին, ժամը 22.00-ի սահմաններում, 2 անհայտ անձինք հարձակվել են Վանաձորի Բաղրամյան 58 հասցեում գտնվող բենզալցակայանի աշխատակիցների վրա և գումար հափշտակել:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 24-ից 27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 36 դեպքից բացահայտվել է 31-ը, խարդախության 8 դեպքից` 7-ը: Բացահայտվել է կողոպուտի՝ 3, գողության՝ 22, մաքսանենգության՝ 2, ապօրինի ծառահատման, շորթման և յուրացման 1-ական դեպք:Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 3, գողության 7 և ապօրինի ծառահատման 1 դեպք:Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: