Հայերեն   English   Русский  
ՀԱՅԱՍՏԱՆ
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության հետ կապված զեկուցվել է, որ ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել է տրանսպորտի կանգառներում այլ մեքենաների կայանման 20 դեպք:
Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Սահմանապահ համայնքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ օրակարգ մտնելու հարցը:
Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին:
NASA-ի փորձագետները հայտարարել են 2014-ին Արալ ծովի Ուզբեկստանի տարածքին հարող հարավային ակվատորիայի արևելյան հատվածի լրիվ ցամաքելու մասին:
Կոտայքի մարզի Նոր Գեղի տարածքում կատարվող պեղումները կարող են մարդկության զարգացման պատմության մեջ սենսացիոն բացահայտումներ անել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայ-ամերիկյան արշավախմբի աշխատանքների արդյունքները ներկայացրին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը և նույն ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը:
Ջորջթաունի ու Վաշինգտոնի համալսարանի գիտնականները պարզել են, որ “էքստրեմալ” ալտրուիստներին (օրինակ, նրանք, ովքեր պատրաստ են երիկամը տալ անծանոթ մարդուն) հատուկ է ուղեղի նույն հատվածի նման կառուցվածքը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ ՕԵԿ նախաձեռնությամբ այսօր` 18.30-ին, արտահերթ նիստ է հրավիրվում` քննարկելու «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքն ու այլ օրենքներ:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մի խումբ ստոմատոլոգների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց, որ առաջին անգամ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է առողջապահության բնագավառի բժշկական, ստոմատոլոգիական, դեղագիտական և հանրային առողջապահական մասնագիտությունների ցանկը։
Սեպտեմբերի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևան ժամանած Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կառավարիչ Հելեն Քլարկին:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 29-ին հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի խորհրդական Միխայիլ Կրոտովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Օլեգ Լեբեդեւի հետ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: