Հայերեն   English   Русский  
ՀԱՅԱՍՏԱՆ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած արտահերթ նիստում սահմանել է 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների քվեաթերթիկների նմուշները: Նիստում սահմանվել է նաև Ազգային ժողովի ընտրությունների քվեաթերթիկի էլեկտրոնային տարբերակի նմուշը:
Առաջիկա Ազգային ժողով չեն անցնի «ՕՐՕ» դաշինքը և Կոմունիստական կուսակցությունը։
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության, «Արմփաուեր» ՓԲԸ-ի և «ՌԵՆԿՈ» Ս.պ.Ա-ի միջև կնքվող` «Հայաստանի Հանրապետությունում՝ Երևան քաղաքի տարածքում 250 ՄՎ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան նախագծելու, զարգացնելու, ֆինանսավորելու, կառուցելու, սեփականության իրավունքով տիրապետելու, գործարկելու և պահպանելու վերաբերյալ շրջանակային համաձայնագրին
ՀՀ անասնապահությամբ զբաղվող համայնքներում առկա են արոտավայրերի բարելավման, գյուղատնտեսական տեխնիկայով ապահովման խնդիրներ: «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» 1-ին և 2-րդ ծրագրերի նպատակն արոտավայրերի բարելավումն ու անասնապահության զարգացման խթանումն է հանրապետության այն համայնքներում, որտեղ բնակչության եկամուտների հիմնական աղբյուրն անասնապահությունն է: Ծրագրերի շրջանակում կառուցվել են արոտավայրերի ջրարբիացման համակարգեր, իսկ համայնքներում ստեղծված կոոպերատիվների ...
Գործադիրը որոշել է «Բանվոր և կոլտնտեսական» հուշարձանը (Երևանի Տերյան, Իսահակյան և Քոչարի փողոցների շենքերով պարփակված տարածքում) տեղափոխել Երևանի Քոչարի փողոցին հարող այգու տարածք: Ելնելով հուշարձանի պահպանման շահերից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձևավորված պատմական միջավայրում հուշարձանի պահպանությունը դարձել է անհնարին, ինչպես նաև խորհրդային ժամանակաշրջանի նոր կառուցապատմամբ խաթարվել է իր տեսողական ընկալման պայմանները՝ անհրաժեշտություն կա հուշարձանը տեղափոխել ավելի բարենպաստ միջավայր, որի ...
Կարեն Կարապետյանը հայտնել է, որ Հայաստանում Կինոյի և հեռուստատեսության դպրոց հիմնելու առաջարկություն է ստացվել միջազգային ճանաչում ունեցող ռեժիսոր և սցենարիստ Դեյվիդ ՄըՔենզիից: Ըստ այդ առաջարկության՝ համապատասխան դպրոցը հանդես կգա որպես Լոս Անջելեսի Կինոյի դպրոցի գործընկեր կառույց և երեք տարվա ընթացքում այդ դպրոցը ձեռք կբերի կինո արտադրության անհրաժեշտ գույք և սարքավորումներ ԱՄՆ-ից և այլ երկրներից։ Դեյվիդ ՄըՔենզին նախատեսում է մինչև 5 մլն դոլար ներդրում անել: «Այդ իսկ պատճառով հանձնարարում եմ ՀՀ ...
Անդրադառնալով համայնքների ճանապարհային խնդիրներին, գործադիրի ղեկավարը նշել է. «Վերջին շրջանում բազմաթիվ բնակավայրերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ անհրաժեշտ է մեր ուշադրությունը հրավիրենք համայնքային, մարզային և գյուղական նշանակության ճանապարհների շահագործման, պահպանման և ուղևորափոխադրումների հիմնախնդիրներին: Այդ իսկ պատճառով հանձնարարում եմ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին 10-օրյա ժամկետում՝ որպես պիլոտ, կառավարության աշխատակազմ ներկայացնել Ձեր տեսլականը՝ ...
Բազմաբնակարան շենքերի կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ Կարեն Կարապետյանը նշել է. «Ներկայումս հանրապետության շենքերի բաժնային սեփականություն հանդիսացող գույքի շուրջ 67 տոկոսը կառավարվում է համապատասխան համատիրությունների կողմից, իսկ 33 տոկոսի մասով դրանք վերապահված են համայնքի ղեկավարներին: Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների և համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի հետազոտությունների արդյունքում վերհանվել են մի շարք խնդիրներ բազմաբնակարան բնակարանային ֆոնդի վերաբերյալ: ...
Անդրադառնալով Սևանա լճի և հարակից տարածքների սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ գործադիրի ղեկավարը նշել է. «Սևանա լիճը և հարակից տարածքները ունեն ոչ միայն բնապահպանական և սոցիալական առանցքային նշանակություն, այլ նաև լուրջ տնտեսական ներուժ՝ հատկապես զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: Այսօր այդ տարածքները ոչ միշտ են արդյունավետ օգտագործվում»:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: