Հայերեն   English   Русский  
ՀԱՅԱՍՏԱՆ
Հաշվի առնելով օպտիմալացված ծառայողական ավտոմեքենաների քանակությունն ու դրանց օտարման հետ կապված փուլային աշխատանքների մեծ ծավալը, Պետական գույքի կառավարման վարչությունում, կառույցի ղեկավարի հրամանով, դեռևս անցալ տարվա հուլիսին հանձնաժողով է ստեղծվել, որը զբաղվում է օպտիմալացված և վարչության տնօրինությանը հանձնված՝ օտարման ենթակա տրանսպորտային միջոցների պահառության և օտարման գործընթացներում ծագող խնդիրների կարգավորմամբ: Այդ խնդիրները վարչության պետ Արման Սահակյանի մշտական օրակարգում են, դրված է ...
«Այսօր ընդդիմության զգալի հատվածի ապագան դեռ անորոշ է։ Առավել խառն են «Ժառանգությունում»։ Կուսակցության մի մասը քաղաքական ուժերի հետ քննարկումների մեջ է, որպեսզի դաշինքով գնան ընտրությունների (խոսքն Արմեն Մարտիրոսյանի և Հովսեփ Խուրշուդյանի մասին է), իսկ ԱԺ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ըմբոստանում է։
«ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին պատրաստվում է մասնակցել դաշինքով, սակայն չի հայտարարում, թե ով է իր գործընկերը, ում հետ է պատրաստվում դաշինք կազմել։ «ՉԻ» հարցին ի պատասխան նա միայն ասել է՝ դաշինք կազմելու մտադրության մասին։ «Հայտարարության կլինի՝ կիմանաք։ Չեմ ուզում հիմա հայտարարել, թե ում հետ»,– ասել է նա։ Բագրատյանը միայն նշել է, թե ինքը լինելու է ընդդիմադիր դաշտում։ Իսկ ՀԱԿ-ի հետ համագործակցության մասին նա նշել է «Այս պահին ոչ մի հայտարարություն չեմ ...
Շարունակելով հայրենական ռազմարդյունաբերական համալիրի ձեռքբերումների ներկայացումը, որոնց «Անկախը» հնարավորություն էր ստացել ծանոթանալու «ԱրմՀայԹեք 2016» ռազմարդյունաբերական արտադրանքի միջազգային ցուցադրության ժամանակ, այժմ էլ անդրադառնանք մի բավականին հետաքրքիր ձեռնարկության ու նրա խիստ յուրահատուկ արտադրանքին:
Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Ամանորից առաջ` նախորդող ՀՀԿ ԳՄ նիստերից մեկում ՀՀԿ «ծերերն» ուղիղ հարց են ուղղել Սերժ Սարգսյանին, թե՝ պարոն նախագահ, որոշ ժամանակ առաջ ասել էիք, թե հանդիպելու եք Գագիկ Ծառուկյանի հետ, զրուցելու-հասկանալու` ինչ է մտադիր անել առաջիկայում. մամուլում գրվում է, որ ինքը պատրաստվում է քաղաքականություն վերադառնալու. ինչպիսի՞ն է Ձեր կարծիքն այս առնչությամբ:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որը պաշտոնանկությունից հետո նշանակվեց Սերժ Սարգսյանի խորհրդական, ցանկանում է դառնալ Արտակարգ իրավիճակների նախարար եւ փորձում է ստանալ վերջինիս «դաբրոն»:
Փաստ» թերթը գրում է. «Պատգամավորական երկարամյա ստաժից հետո ՄԱԿ կուսակցության առաջնորդ Գուրգեն Արսենյանը հրաժեշտ կտա պատգամավորական գործունեությանը:
«Իրավունք» թերթը գրում է. «Անահիտ Բախշյանի հայտարարությունը որոշակիորեն անակնկալ էր»,- «Իրավունքի» հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Հիշեցնենք՝ Անահիտ Բախշյանն ասել էր, որ չի բացառվում՝ լքի «Ժառանգությունը» եւ հայտնվի «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ցուցակում:
Հունվարի 12-ին և լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ գնդացիրներից և դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 700 կրակոց:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: