Հայերեն   English   Русский  
Քաղաքական
Առաջիկա Ազգային ժողով չեն անցնի «ՕՐՕ» դաշինքը և Կոմունիստական կուսակցությունը։
Արդեն տեղեկացրել ենք, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի Ծովինար գյուղի վարչական տարածքում ավտովթար է տեղի ունեցել: Մեքենայում են եղել ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը և ԵԼՔ դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Արամ Սարգսյանը։
Քիչ առաջ ավտովթարի են ենթարկվել ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը և ԵԼՔ դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Արամ Սարգսյանը։
«Ձերբակալություն, որի ընթացքում հետաքրքրիր բացահայտումներ եղան»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սամվել Բաբայանի դուստրը՝ Աննա Բաբայանը՝ անդրադառնալով հոր ձերբակալությանը։
ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որը մարտի 22-ին ձերբակալվել է, այսօր ցուցմունք է տվել:
«Ակնկալիքներ ունեի, որ ավելի հստակ փաստարկներ կբերվեն՝ ինչու է ճիշտ տարածքներ հանձնելու միջոցով խաղաղության հասնելու քաղաքականությունը, որը որդեգրել է ՀԱԿ-ը»:
Հայացքն ուղղել դեպի Մոսկվա՞, թե՞, այնուամենայնիվ, դեպի Արևմուտք, ի՞նչ կեցվածք ընդունել տարածաշրջանային իրողությունների ու իրադարձությունների պարագայում, ինչպե՞ս հարաբերվել հարևանների հետ, հատկապես այնպիսի բարդ տարածաշրջանում, ինչպիսին մերն է: Մի խոսքով, ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն վարել. սա մեր երկրում կարևորագույն հարցերից, կարևորագույն խնդիրներից է:
2017 թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 21-ին այցելել է Արարատի մարզ: Մասիսի, Վեդիի, Արարատի և Արտաշատի բնակիչների հետ հանդիպմանը Կարեն Կարապետյանն անդրադարձել է ՀՀԿ նախընտրական ծրագրին, կառավարության վերջին վեց ամիսների գործունեության արդյունքներին:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո քաղաքական կուլիսներում կարծիքներ էին հնչում, թե շուտով ՕՐՕ դաշինքից այլ հնչեղ ձերբակալություններ էլ կլինեն կամ առնվազն քրեական այդ եւ այլ գործերում ներգրավվածություն կլինի:
ՀՀ կառավարության նիստից հետո Անկախը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանից հետաքրքրվեց, թե ինչու են պարբերաբար մամուլում լուրեր շրջանառվում իր հրաժարականի վերաբերյալ:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տրանսպորտի ոլորտի ղեկավար կազմին, ովքեր Հայաստան են ժամանել ԵԱՏՄ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6-րդ խորհրդակցությանը մասնակցելու նպատակով:
Հայաստանում արդեն 7-րդ անգամ կանցկացվեն «Էքսպո-Ռուսաստան Հայաստան և Իրան» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը և Երևանյան բիզնես-ֆորումը: Միջոցառումներին առաջին անգամ կմասնակցեն Իրանի ներկայցուցիչները:
Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի գրասենյակը իրականացրել է «Դեպի Հյուսի՞ս, թե՞ Արևմուտք. hասարակական կարծիքի ուսումնասիրություն» :
The Washington Post պարբերականը Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի վերաբերյալ հոդված է ներկայացրել: «Հայերն ու թուրքերը երկար և ցավոտ վեճերի մեջ են Առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան Կայսրությունում ավելի քան 1 միլիոն հայերի սպանության հարցի շուրջ: Հայերը դա կոչում են ցեղասպանություն, իսկ Թուրքիայի կառավարությունն ասում է, որ սպանությունները համակարգված չեն եղել, այլ տեղի են ունեցել պատերազմի ընթացքում:Այժմ վիճաբանությունը հասել է Հոլիվուդ: Այս գարնանը կցուցադրվեն ուժգին սիրային եռանկյունի պարունակող երկու ֆիլմեր, որոնք բացահայտում են պատմական դեպքերը, սակայն նրանց քաղաքական օրակարգերը շատ տարբեր են», - ասվում է ամերիկյան պարբերականի հոդվածում:Խոսքը գնում է «Խոստումը» և «Օսմանյան լեյտենանտը» ֆիլմերի մասին: Երկրորդ ֆիլմը պատմում է ամերիկուհի բուժքրոջ մասին, որը ժամանում է Անատոլիա` աշխատելու ամերիկյան առաքելության հիվանդանոցում, որտեղ էլ հանդիպում է իրեն սիրահարված երկու տղամարդկանց` ամերիկացի բժշկին և օսմանցի լեյտենանտին: «Չնայած նրան, որ «Օսմանյան լեյտենանտը», կարծես, նման է «Խոստումին», այն առաջարկում է պատմության բացարձակ այլ մեկնաբանութուն: Ֆիլմը ներկայացնում է թուրքական կառավարության մոտեցումը, որ չի եղել պետականորեն կազմակերպված էթնիկական զտման քաղաքականություն հայերի դեմ: Փոխարենը, Թուրքիան պնդում է, որ այդ ժամանակ Օսմանյան կայսրության արեւելյան ճակատում կռիվների ընթացքում ռուս, թուրք եւ հայ քաղաքացիական անձինք զոհվել են պատերազմական բռնությունների արդյունքում»:Պարբերականը մեջբերում է հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամի խոսքերը. «Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` թուրքական կառավարությունը պետք է խոստովանի, որ Թուրքիայի հիմնադիր հայրերից շատերը կամ ուղղակիորեն ներգրավված են եղել այդ գործընթացում կամ հարստացել են Ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած կողոպուտներով»: «Կինոասպարեզում Թուրքիայի մեծ ճնշման հետևանքով է, որ «Խոստումի» նման ֆիլմն ավելի շուտ չի նկարահանվել: 1930-ականներին MGM կինոստուդիան իրավունք ձեռք բերեց էկրանավորելու Ֆրանց Վերֆելի հանրահայտ «Մուսա լեռան 40 օրը» վեպը, որը պատմում է հայերի հերոսական դիմադրության մասին, սակայն ԱՄՆ-ում թուրք դեսպան Մեհմեթ Մունիր Էրթեգյունի լոբինգի շնորհիվ ստուդիան դադարեցրեց նախագիծը: Վերջին տարիներին նկարահանվել են ողբերգությանն անդրադարձող փոքրածավալ ֆիլմեր, այդ թվում` կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» (2002 թ.) և թուրք-գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» (2014 թ.) ֆիլմերը», - նշում է հոդվածի հեղինակը:
«Մեր մեռելները հեռու-հեռուանապատի մեջ են և մեզնից ծաղիկչեն սպասում, այլ ոճրապատ գանգերիարյունը». Արամ Երկանյան1921 թ. մարտի 15-ին Բեռլինում հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանը գնդակահարեց երիտթուրքերի պարագլուխ, հայոց ցեղասպանության գլխավոր պատասխանատու Թալեաթին:Գործողությունից հետո Թեհլերյանը փախուստի չդիմեց, հանձնվեց գերմանական իշխանություններին: Թեհլերյանի դատը, սակայն, վերածվեց երիտթուրքերիդատավարության: Գերմանական դատարանը, արդարացի և հիմնավոր գտնելով Թեհլերյանիվրեժխնդրությունը, հենց դատարանի դահլիճից նրան ազատ արձակեց: Թալեաթին դեռ պիտի հաջորդեինմյուսները...
1921 թվականի մարտի 15-ին Բեռլինի Շարլոտենբուրգ թաղամասում` Հարդենբերգ փողոցում, ատրճանակից արձակված կրակոցով սպանվեց երիտթուրքական կուսակցության պարագլուխներից Թալեաթ փաշան, Հայոց ցեղասպանության թերևս գլխավոր մեղավորը: Նրան պատուհասող վրիժառուն` Սողոմոն Թեհլերյանը, չնայած հնարավորությանը, փախուստի չդիմեց, այլ հանդարտ ու սառնասիրտ հայացքով նայում էր իր զոհի դիակին, մինչև վրա հասած գերմանական ոստիկանությունը կձերբակալեր իրեն: Ապա հետևեց երկարատև դատավարությունը, որ իր ուշադրության կենտրոնում պահեց ողջ քաղաքակիրթ աշխարհը: Դատի ժամանակ Թեհլերյանը մանրամասն պատմեց իր և իր ընտանիքի, համայն հայության ողբերգության մասին, ներկայացրեց Թալեաթին սպանելու պատճառները: Առհասարակ, հայոց «Նեմեսիսից» զատ, Թալեաթը ևս երկու անգամ մահապատժի էր դատապարտվել: Առաջին անգամ 1915 թ. մայիսի 24-ին, Թուրքիայի դեմ պատերազմող Անգլիայի և Ֆրանսիայի ղեկավարները համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել, որ պատերազմի հաղթական ավարտից հետո հակամարդկային հանցագործությունների համար դատապարտվելու են Թուրքիայի ղեկավարները: Սակայն, անգլիական հրամանատարությունը հետագայում, ձերբակալելով Թալեաթին ու նրա գործակիցներին, ընդամենն աքսորեց Մալթա կղզի, որտեղից նրանք անգլիացիների լուռ համաձայնությամբ ճողոպրեցին: 1920 թ. Թուրքիայի կառավարությունը երիտթուրք պարագլուխներին դատապարտեց մահապատժի` Թուրքիան պատերազմի մեջ ներքաշելու և հայկական կոտորածները կազմակերպելու մեղադրանքով: Սակայն այս դատավճիռն էլ կյանքի չկոչվեց: 1921 թ. հունիսի 2-ին Թեհլերյանի դատավարության դատավորը կարդաց վճիռը: Հայությունը ցնծության մեջ էր: Սողոմոն Թեհլերյանին գերմանական դատարանն անպարտ ճանաչեց և ազատ արձակեց: Դատավոր - Հանցավո՞ր է ամբաստանյալ Սողոմոն Թեհլերյանը` ծնված 2 ապրիլի, 1896 թվականին, ի Բագառիճ, թրքահպատակ և հայ բողոքական, 1921 թվականի մարտի 15-ին Շարլոտենբուրգում մի մարդու` Թալեաթ փաշային սպանելու համար: Ատենակալ - Պատվով ու խղճով վկայում եմ երդվյալների որոշումը` Ոչ: Թեհլերյանի դատապաշտպանի գործն իր վրա էր վերցրել Քիլի համալսարանի օրենսդրության պրոֆեսոր, դոկտոր Թեոդոր Նիմայերը, որ փայլուն կատարեց իր գործը: Դատարանում որպես վկա հանդես եկավ նաև գերմանացի հասարակական գործիչ, հոգևորական Յոհաննես Լեփսիուսը, որի ցուցմունքներն էապես ազդեցին Թեհլերյանի դատավարության արդյունքների վրա: Որպես վկա հանդես եկան նաև թուրք գեներալ Շերիֆը, դոկտոր Նիպագեն, որ Հալեպի գերմանական ռեալական դպրոցի ավագ ուսուցիչ էր, իսկ դատախազը Գերմանիայում հայտնի Գոլնիկն էր: Գեներալ Շերիֆը դատի ժամանակ հասարակ թուրք ժողովրդի անունից ներողություն խնդրեց Թեհլերյանից ու հայությունից` իր երկրի կառավարության իրականացրած մեծ ոճրի համար: Դատավարությունից հետո գերմանական մամուլը պահանջեց դատ հարուցել Թուրքիայում 1912-15 թթ. Գերմանիայի դեսպան Հանս Վանգենհայմի դեմ՝ հայերի կոտորածների ժամանակ նրա հանցավոր լռության և գերմանական կառավարության անգործության համար: Սողոմոն Թեհլերյանը ծնվել է 1897 թ. ապրիլի 2-ին Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգի Դարանաղի գավառի Ներքին Բագառիճ գյուղաքաղաքում` շինական Խաչատուրի և բողոքական քահանայի դուստր Հնազանդի ընտանիքում: Պատանի Սողոմոնը նախնական կրթությունը ստացել է հենց հայրենի գյուղում: Շատ չանցած` նա տեղափոխվում է Երզնկա քաղաք և ուսումը շարունակում տեղի Կենտրոնական վարժարանում, որն էլ ավարտել է 1912 թ. և տեղափոխվելով Թիֆլիս` ուսումը շարունակել Ներսիսյան դպրոցում: 1913 թ. Սողոմոն Թեհլերյանը տեղափոխվում է Սերբիա սովորելու: Սակայն այնտեղ երկար չի մնում: Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես Սողոմոնը վերադառնում է հայրենիք ու զինվորագրվում կամավորական շարժմանը: Նա մտնում է հայկական կամավորական առաջին գունդ և մասնակցում մարտերին զորավար Անդրանիկի հրամանատարությամբ: 1918 թ. մարտերից մեկի ժամանակ նա վիրավորվում է ու տեղափոխվում Թիֆլիս, ապա` Հյուսիսային Կովկաս` կազդուրվելու: Վրա հասած արհավիրքը` Հայոց մեծ եղեռնը, Սողոմոնին զրկեց ողջ ընտանիքից ու հարազատներից: Ինքը` Սողոմոնը, փրկվում է ցեղասպանությունից` պատսպարվելով ծանոթ քրդի ընտանիքում: Նրանց բազմամարդ` 85 հոգանոց գերդաստանը համարյա իսպառ կոտորվեց: Արհավիրքից փրկվեց միայն երեք հոգի: 1919 թ. Սողոմոն Թեհլերյանը դառնում է ՀՀ բանակի հատուկ ստորաբաժանման անդամ: Նա անդամագրվեց Շահան Նաթալու նախաձեռնած «Նեմեսիս» վրեժի գործողությանը, որի նպատակը Հայոց ցեղասպանության մեղավորներին պատժելն էր: Այդ նպատակով 1919 թ. Թեհլերյանն ընկերների հետ մեկնում է Կոստանդնուպոլիս: «Նեմեսիսի» հանձնարարությամբ Թեհլերյանն ընկերների հետ սկսում է Թալեաթի որոնումները: Շուտով լուր է հասնում, որ ոճրագործը Բեռլինում է: Թեհլերյանը շտապում է Գերմանիայի մայրաքաղաք: Երկար որոնումներից հետո, վերջապես հայտնաբերում է Թալեաթին: Կենդանաբանական այգու մոտակայքում զբոսնելիս նա պատահաբար լսում է ինչ-որ մեկի արտաբերած փաշա բառը: Շրջվելով` տեսնում է Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպչին: Ապա Թեհլերյանը հետևում է Թալեաթին ու գտնում նրա բնակության վայրը: Թալեաթի սպանության ծրագիրը արագ կազմվում է: Դարանակալելով ոճրագործին տան մոտ` նա սպասում է նրա վերադարձին: Շուտով երևում է Թալեաթը: Թեհլերյանը մոտենում է հետևի կողմից, բարձր արտասանում նրա անունը: Ոճրագործը շրջվում է: Սարսափը նրա վերջին զգացումն էր, որ Թալեաթն ապրեց: Դիմահար կրակոցով Թեհլերյանը տապալում է թուրքին: Չնայած հնարավորություն կար փախուստի դիմելու, նա լուռ կանգնում է իր զոհի կողքին: Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը պետք է հայության ցասումի ու երիտթուրքերի դատապարտման դատավարությունը դառնար: Դատի ժամանակ նա հենց այդպես էլ ասաց, որ փախուստի չի դիմել, որպեսզի ողջ աշխարհն իմանա ճշմարտությունը: Նա հերքեց նաև դատախազի` իր ահաբեկիչ լինելու մեղադրանքը, ասելով, որ ահաբեկիչը կատարում է մի փոքր խմբավորման կամքը, իսկ ինքը իրականացրել է ողջ հայության ցանկությունը և վրեժը: Թալեաթին պատուհասելուց և դատավարությունից հետո. հերոսը մինչ 1945 թ. բնակություն հաստատեց Հարավսլավիայում` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում` Դելմատինսկա փողոցում: Պատերազմի ավարտից հետո մինչ կյանքի մայրամուտը նա բնակություն հաստատեց ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում: Մեծ հայորդին հոգին ավանդեց 1960 թ. մայիսի 23-ին:Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:
«Ակնկալիքներ ունեի, որ ավելի հստակ փաստարկներ կբերվեն՝ ինչու է ճիշտ տարածքներ հանձնելու միջոցով խաղաղության հասնելու քաղաքականությունը, որը որդեգրել է ՀԱԿ-ը»:
«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը որպես թեկնածու Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում թաքցրել է իր ունեցվածքի մի մասը: Մասնավորապես, նա չի հայտարարգրել իրեն պատկանող ընկերությունները, գրում է ՀԵՏՔ-ը:
Երեկվանից ֆեյսբուքյան տիրույթում ամենաքննարկվող՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի մասին չեն դադարում խոսել:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: